Sunday, 12 07 2026
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը

ԱԺ-ն իրականությունից կտրված և արհամարհված

Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նպատակով, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրամանով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստը: Խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված այս հանձնաժողովում քննարկվել են տարբեր առաջարկներ, պատգամավորները տեսակետներ են արտահայտել դրանց վերաբերյալ, սակայն այդպես էլ անհայտ է մնացել այն հարցի պատասխանը, թե ինչ մեխանիզմ կա, որ այդ առաջարկությունները կընդգրկվեն Ընտրական օրենսգրքի նախագծի մեջ: Ավելին, այնպիսի տպավորություն է, որ այս աշխատանքային խումբը աշխատում է ավտոնոմ ռեժիմում՝ կտրված լինելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կառավարական հանձնաժողովից, և դրա կողմից ներկայացված առաջարկները ընդհանրապես կարող են հաշվի չառնվել Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակում:

Ընդամենը օրեր առաջ կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբը, որը ղեկավարում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հայտարարեց, որ որոշում է ընդունվել, որ Ընտրական օրենսգրքում ամրագրվելու է դրույթ, ըստ որի, ընտրական համակարգը լինելու է համամասնական և փակ ցուցակներով: Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը աշխատանքային խմբի նիստի ավարտից հետո հարցազրույց տվեց, և դրանից պարզ երևում էր, որ աշխատանքային խմբի այդ որոշումը վերջնական է և ենթակա չէ քննարկման: Բայց երեկվա խորհրդարանական աշխատանքային խմբի անդամները ակտիվորեն քննարկում էին բաց ցուցակներով ընտրություններին մասնակցելու տարբերակը և դրա առավելությունները: Առաջարկը ներկայացնող ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ներկայացնելով այդ առաջարկը, հիմնավորում էր, որ այն ամենաժողովրդավարականն է, քանի որ այդ դեպքում ընտրական ցուցակը կազմում է ոչ թե կուսակցությունը, այլ ընտրողները, և դա նպաստելու է ներկուսակցական ժողովրդավարացման կայացմանը: Ռուստամյանն ասում է, որ եթե որոշել ենք բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, ապա պետք չէ կիսաքայլ անել, և պետք է հնարավորություն տալ, որ հասարակությունը ինքը որոշի, թե ում է ուզում տեսնել խորհրդարանում: Եթե գործող տարբերակի պարագայում մեծ էր հավանականությունը, որ խորհրդարան կգան թաղային հեղինակությունները, քանի որ Հայաստանը բաժանվել էր 13 ընտրատարածքների, ինչը և տեղի ունեցավ, ապա այժմ հանրապետությունը դիտարկվելու է որպես մեկ ընտրական տարածք, ապա այդ դեպքում հանրային վստահություն ունեցող քաղաքական գործիչները ավելի մեծ թվով քվեներ ստանալու հնարավորություն են ունենում, քան թաղային հեղինակությունները, որոնց հեղինակությունը սահմանափակվում է իրենց թաղի կամ քաղաքի շրջանակներում: Աշխատանքային խմբում «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ ներկայացուցիչները պաշտպանում էին այս ընտրական համակարգը: Օրինակ՝ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ասում է, որ բաց ցուցակների համակարգը լավ է այն առումով, որ ստիպելու է կուսակցություններին ներկայացված լինել մարզերում: 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն իսկապես բոլոր մյուս կուսակցություններին ծաղրում էր տեղերում թույլ լինելու և թեկնածուներ չունենալու համար: Բայց եթե Դավիթ Հարությունյանը չգիտի, նրան ասենք, որ հաջորդ ընտրություններում, նույն, եթե ոչ ավելի վատ վիճակում է հայտնվելու ՀՀԿ-ն և չի կարողանալու մարզերում գտնել գոնե մի մարդու, որը կհամաձայնվի իր անունը գրել ՀՀԿ ցուցակում, եթե ՀՀԿ-ն ընդհանրապես որոշի մասնակցել ընտրություններին:

Բայց նորից ենք կրկնում, ինչ է լինելու, եթե Ընտրական օրենսգրքում ներդրվի ոչ թե խորհրդարանական աշխատանքային խմբի առաջարկը, այլ Արարատ Միրզոյանի ներկայացրած տարբերակը, որը առավել քան հավանական է: Մի՞թե «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ-ի կամ ՀՀԿ ներկայացուցիչները խորհրդարանում դեմ են քվեարկելու Ընտրական օրենսգրքին:

Տարաձայնությունները միայն սրանով չեն սահմանափակվում: Արմեն Ռուստամյանը առաջարկում է Ընտրական օրենսգրքում ավելացնել դրույթ, որով կարգելվի հայտնի բարեգործների անունով նախընտրական դաշինքների ստեղծումը, և որպես օրինակ բերում է Դաշնակցությանը, ասելով, որ չի կարելի թույլ տալ, որ իրենց կուսակցությունը ընտրություններին մասնակցի Հայ օգնության միության (ՀՕՄ) անվան տակ: Այս առաջարկին դեմ է «Ծառուկյան» դաշինքը, որովհետև դաշինքի ներկայացուցիչների համար պարզ է, որ Ռուստամյանի առաջարկը վերաբերվում է բացառապես իրենց. խորհրդարանում միակ խմբակցությունը, որը գործում է բարեգործի անվան տակ՝ «Ծառուկյան» խմբակցությունն է: Ռուստամյանը առաջարկում է նախընտրական շրջանում արգելել բարեգործական ծրագրերի իրականացումը, քանի որ դա կարող է նույնականանալ ընտրակաշառքի հետ:

Արմեն Ռուստամյանը 10 առաջարկ էր ներկայացրել աշխատանքային խմբի քննարկմանը: Դրանք իմաստ չունի մանրամասն քննարկել, որովհետև, ինչպես նշեցինք, նախ հայտնի չէ այն մեխանիզմը, որով այդ առաջարկները պետք է ընդունվեն կամ մերժվեն, և երկրորդ՝ հայտնի չէ, թե անգամ աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկները ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքի նախագծի մեջ, թե ոչ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել էր կառավարությանը, որպեսզի կառավարական աշխատանքային խմբի որևէ ներկայացուցիչ ներկա գտնվի խորհրդարանականի նիստերին, սակայն որևէ մեկը չէր ներկայացել, դրանով ընդգծելով կառավարության վերաբերմունքը խորհրդարանական աշխատանքային խմբի ու նրա գործունեության նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում