Friday, 17 07 2026
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից

Առաջիկա տարիներին Հայաստանը կունենա հանրային ծառայությունների մինչև 100 տոկոս թվայնացում

Առաջիկա տարիներին Հայաստանը կունենա հանրային ծառայությունների մինչև 100 տոկոս թվայնացում: «ԴիջիԹեք բիզնես ֆորում»-ի շրջանակում՝ լրագրողների հետ զրույցում, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Տիգրան Ճորոխյանը նշեց, որ «Թվային Հայաստան» հիմնադրամն այսօր չափազանց կարևոր օղակ է այդ գործընթացում, քանի որ մեծ առաքելություն ունի իրականացնելու:

«Խոսքը Հայաստանում թվային միջավայրի ստեղծման մասին է, այն միջավայրի, որը թույլ է տալու այսօր Հայաստանում ունենալ պահանջարկից և առկա միտումներից մեկ քայլ առաջ տեխնոլոգիական լուծումներով հագեցած կառավարություն: Արդյունքում՝ կունենանք արդյունավետ, թափանցիկ, հասանելի ծառայություններով գործադիր մարմին: Այսօր, երբ որևէ մեկը ցանկանում է գրանցման հասցեն փոխել, ապա այդ գործընթացը կարող է տևել երկու շաբաթից մինչև 1 ամիս: Առաջիկա տարիներին այս և այլ ծառայությունները կթվայնացնենք, և հնարավորություն կլինի, սմարթֆոնի վրա մեկ կամ երկու կոճակ սեղմելով, ստանալ որակյալ ծառայություն»,-  ասաց Տիգրան Ճորոխյանը:

Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի իրականացնել պետական կառավարման համակարգում տվյալների ավտոմատ փոխանակման պլատֆորմի ներդրման և ընդհանուր ստանդարտներով մեկ միասնական պատուհան հարթակի շնորհիվ: Այդ դեպքում հնարավոր կլինի մուտք գործել մեկ հարթակ, որից հետո կայքը կհուշի ինչպես և ինչպիսի ծառայություններից օգտվել:

«Առաջիկա տարիներին ակնկալում ենք ունենալ մինչև 100 տոկոս ծառայությունների թվայնացում: Հանրային ծառայությունների թվայնացումը ներկայում էլ իրականացվում է, սակայն այսօր ունենք խնդիր այդ ամենը մեկ ընդհանուր չափորոշիչի բերելու, ծառայությունների շրջանակը ընդլայնելու խնդիր: Այսօր եղած ծառայությունների քիչ տոկոսն է թվայնացված, այդ տեսանկյունից շատ մեծ աշխատանք ունենք անելու: Դրանից բացի, պետք է այնպես անել, որ այդ ծառայությունները քաղաքացիների համար հարմար լինեն, որովհետև կան թվայնացված տարբերակով ծառայություններ, որոնցից օգտվելու համար, պարզվում է, պետք է գիտությունների թեկնածու լինես»,-նշեց հիմնադրամի տնօրենը:

Տիգրան Ճորոխյանը նշեց, որ պրոցեսը ծախսատար է, հայթայթում են ոչ միայն պետական միջոցներ, այլև աշխատում են միջազգային կազմակերպությունների հետ: Նրա խոսքով, յուրաքանչյուր կառավարություն հանրային ծառայությունների ոլորտում թվայնացումից 2-3 անգամ ծախսերի կրճատում է ունենում: Ծառայությունների թվայնացումը մեծ ազդեցություն է ունենում տնտեսության զարգացման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում