Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Մնալու եմ ՀՀԿ անդամ՝ ինչքան որ կուսակցությունը գործի․ թեկնածուները գնահատում են ընտրվելու շանսերը

2018 թվականի հունիսի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում: Նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 33 քաղաքացիներից 6-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել է ինքնաառաջադրմամբ, 4-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց տարբեր համայնքներում առաջադրված թեկնածուների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են տրամադրված ընտրություններին, ինչ ծրագրեր են իրականացնելու ընտրվելու դեպքում և այլն։

Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքում առաջադրվել էր երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից և անկուսակցական։ Վերջինս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մեզ հետ զրույցում գործող համայնքապետ Հովիկ Զաքարյանը նշեց, որ իր կողմից որևէ ճնշում չի եղել մյուս թեկնածուի նկատմամբ։ Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը դեռ շարունակում է մնալ ՀՀԿ շարքերում. «Դեռևս մտադրություն չունեմ դուրս գալու։ Ես ընդհանրապես կուսակցություն փոխելու նպատակ չունեմ։ Սա առաջինն ու վերջինն է։ Ես մնալու եմ այդ կուսակցության անդամ՝ ինչքան որ այն գործի»,- ասաց գործող համայնքապետը։ Նրա խոսքով՝ գյուղում առաջիկա օրերի ընթացքում ավարտին կհասցվի գազիֆիկացման գործընթացը, որը խնդիր էր, ընտրվելու դեպքում հաջորդը կլուծեն լուսավորության հարցը։

Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում պայքարն ընթանալու է անկուսակցական թեկնածուների միջև։ Համայնքի գործող ղեկավար Գրիգոր Վարդանյանն ասաց, որ որևէ կուսակցության չի պատրաստվում անդամակցել, իսկ ընտրվելու շանսերը թողեց գյուղացիների հայեցողությանը. «Ես միշտ եղել եմ անկուսակցական, այդպես էլ կշարունակեմ։ Գիտեք ոնց, գյուղապետն ի՞նչ կուսակցական լինի։ Նա պետք է աշխատի իր գյուղի համար, ոչ թե կուսակցության։ Ավելի ճիշտ է գյուղի խնդիրներով զբաղվել, ոչ թե կուսակցական։ Ես սոցհարցումներ չեմ իրականացնում, չգիտեմ՝ ոնց կլինի»։

Նշենք, որ նա 2006թ.-ին, 2010թ.-ին, 2014թ.-ին վերընտրվել է Դավթաշենի գյուղապետ և կարծում է, որ այս տարիներին իր արած ու չարած աշխատանքները ընտրության ժամանակ դեր խաղալու են։ «Իհարկե, կօգնի։ Ահագին աշխատանքներ եմ արել։ Այնպես չէ, որ ոչինչ չեմ արել ու հիմա եմ անելու։ Ենթակառուցվածքների հարց կա, ոռոգման ջրի հարց կա, խնդիրներ շատ կան։ Այդ բոլոր խնդիրները մշտապես եղել են իմ օրակարգում։ Աշխատանքները պետք է շարունակվեն»,- իր խոսքը եզրափակեց թեկնածուն։

Արմավիրի մարզի Մարգարա համայնքում ինքնաառաջադրվել են գործող Հանրապետական համայնքապետ Խաչատուր Ասատրյանը և անկուսակցական Էդգար Ենոքյանը։ Մեզ հետ զրույցում ՀՀԿ-ական թեկնածուն ասաց, որ հստակ չգիտի իր հաղթելու շանսերը. «Գիտեք, գյուղի ընտրություններ են, հստակ չես կարող ասել՝ կգա՞ն կընտրեն»։ Ըստ Ասատրյանի՝ գյուղերում կուսակցականության խնդիր չկա և իր՝ Հանրապետականի շարքերում լինելը չի կարող ազդել մարդկանց կողմնորոշման և քվեարկության վրա։ «Կապ չունի, մարդը մարդ լինի։ Եթե ժողովուրդը գնահատեց, որ դու դեռևս պետք ես, որ իրեն ղեկավարես, ուրեմն նա կուսակցությանը չի նայի։ Համայնքում մինչև իմ ընտրվելը բազմաթիվ խնդիրներ կային։ Իմ ընտրվելուց հետո ըստ հերթականության բոլոր խնդիրները լուծվել են՝ ոռոգման ջուր, խմելու ջուր։ Իմ աշխատած տարիներին մի քիչ դուրս է մնացել մշակութային ոլորտը։ Ընտրվելու դեպքում պետք է խմբակներ բացել, մանկապարտեզ բացելու մասին կմտածենք և այլն»,- մանրամասնեց համայնքի ղեկավարի թեկնածուն։ Նշենք, որ Ասատրյանը համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2006 թվականից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում