Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

Մեր պահանջը փաստարկված է և լեգիտիմ. Ուսանողները դասադուլ են սկսում՝ պահանջելով ԵՊՀ ռեկտորի հրաժարականը

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը և նախաձեռնության այլ անդամներ արդեն «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության  շրջանակներում վաղվանից ԵՊՀ ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ և գործադուլ անելու կոչ են անում՝ առաջադրելով 4 պահանջ՝

  1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական
  2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում
  3. Ֆինանսական աուդիտի անցկացում
    4. ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցում:

Նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին ու արժեքներին. «Մայր բուհի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը»։

Դավիթի խոսքով՝ դասադուլի և գործադուլի պահանջը պայմանավորված է ԵՊՀ-ի շուրջ վերջին զարգացումներով ու բացահայտումներով, երբ պարզ դարձավ, որ համալսարանը կառավարվում է  ոչ արդյունավետ, տարեկան հսկայական գումարներ են փոխանցվել Համահայկական հիմնադրամին, միլիոնավոր դրամներով սեղան, աթոռ և գործիքներ են գնվել, ինչի համար ռեկտոր Արամ Սիմոնյանը պետք է հրաժարական տա։

Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է այս տարբերակով հասնել նրան, որ ռեկտորը հրաժարական տա, Դավիթը պատասխանեց. «Մենք ունենք շատ վառ օրինակներ։ Ամենաթարմը Սերժ Սարգսյանի հետ պատահածն է։ Մենք իհարկե Արամ Սիմոնյանին Սերժ Սարգսյանի հետ չենք համեմատում։ Մենք մեր ուժերն ենք գնահատում։ Իսկ մեր ուժը մեր պահանջի փաստարկվածության մեջ է։ Մեր պահանջը լեգիտիմ է»։

Նշենք, որ Արամ Սիմոնյանը ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, և չի  կարծում, թե վարչապետը նպատակ կհետապնդի հեռացնել իրեն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում