Բելգիացիները Հոնկոնգում ներկայացրել են 2,4 մլն եվրո արժողությամբ երկարաճիտ կոշիկ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Աշխարհում կանացի ամենաթանկ երկարաճիտ կոշիկը պատված են մոխրագույն ու վարդագույն 39 հազար 83 ադամանդներով, ինչպես նաև շամպայնի գույնի հղկած ադամանդով՝ 1,550 կարատ կշռով:
Ադամանդե երկարաճիտ կոշիկը պատրաստել են Անտվերպենի համաշխարհային ալմաստի կենտրոնի պատվերով, որը համագործակցել է Diarough ալմաստի ընկերության և դիզայներական հայտնի A.F.Vandevorst դուետի համագործակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
Երկարաճիտ կոշիկի պատրաստման գործընթացը տևել է 30 հազար ժամ:
















































