Wednesday, 08 05 2024
16:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա

Քաղաքացիական ֆորումները՝ ժողովրդավարացման գործիք

2011թ. առաջին կեսում հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում մեծ շրջանառություն ունեցավ, այսպես կոչված, «քաղաքացիական ֆորումներ» կամ համաժողովներ անցկացնելու անհրաժեշտության գաղափարը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հիմնական շարժառիթը, համաձայն այդ գաղափարի ջատագովների հրապարակային մեկնությունների, Հայաստանն արդիականացնելու, ժողովրդավարացնելու պայքարի համար առավել մասնակցային և արդյունավետ հարթակների ստեղծումն է: Քաղաքացիական ֆորումի գաղափարը շոշափել են քաղաքացիական և քաղաքական մի շարք կազմակերպություններ, անհատներ, մասնավորապես՝ Հայ ազգային կոնգրեսը, «Հեղաֆորում» անունը կրող միջոցառման կազմակերպիչ մի խումբ քաղաքացիական ակտիվիստները, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը և այլոք:

Հաշվի առնելով քաղաքացիական ֆորումներ անցկացնելու հարաճուն պահանջարկը, կարծում ենք՝ հարկ է վերլուծել խնդրո շուրջ 2011թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում ծավալված գործունեությունը:

Մարտի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Այսօրվանից Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներն ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու և դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ»:

Վերոնշյալ գաղափարը հնչելուց հետո հանրահավաքի մասնակից հանրությունը հայտարարված ֆորումի շրջանակներում 2-3 անգամ քվեարկություն է կատարել հանրահավաքի կազմակերպիչների առաջարկած որոշակի որոշումների նախագծերի վերաբերյալ:

ՀԱԿ-ի առաջարկած ֆորումի գաղափարի տրամաբանությունը, ըստ էության, հետևյալն էր. ֆորումի մասնակիցներ են համարվում ՀԱԿ-ի կողմից հրավիրվող բազմահազարանոց հանրահավաքի բոլոր մասնակիցները, որոնք պետք է քվեարկեն հարթակից հնչեցվող որոշումների նախագծերի վերաբերյալ: Սակայն չի մշակվել, թե ինչպես են մասնակիցներն, օրինակ, որոշելու ֆորումի օրակարգը, ինչպես է իրականանալու խնդիրների քննարկումը, ինչպես է որոշվելու ելույթ ունեցողների ցանկը, ինչ սկզբունքներով է կատարվելու քվեարկությունը և այլն:

ՀԱԿ-ի կողմից հանրությանն առաջարկվել է ներկայացնել ֆորումի անելիքների հետ կապված նկատառումներ: Սակայն հետագայում այդ հարցին անդրադարձ չի եղել, և հրավիրված հանրահավաքները չեն տարբերվել ավանդական դարձած հանրահավաքներից:

Ապրիլի 2-ին Ամերիկյան համալսարանի կենտրոնի տարածքում իրականացավ «Հեղաֆորում» անունը կրող մի միջոցառում, որին մասնակցել է ավելի քան հարյուր մարդ: Մասնակիցների ցուցակում գերակշռում էին երիտասարդները, որոնք տարբեր բնագավառներում իրենց դրսևորել էին որպես գործունյա քաղաքացիներ: Ֆորումը կազմակերպել էր հատուկ այդ միջոցառման համար ձևավորված նախաձեռնող խումբը: Միջոցառման գլխավոր նպատակն էր՝ խթանել մտագրոհներ և հասարակական պահանջի ձևակերպում, նպաստել մարդկանց ու սոցիալական խմբերի իրազեկմանը, ինքնակազմակերպմանը և հավաքագրմանը՝ հանուն մարդու իրավունքների ու ազատությունների վրա հիմնված ժողովրդավարական պետության փաստացի կերտման:

«Հեղաֆորումը» չի ունեցել միասնական որոշումներ կայացնելու նպատակ, չեն եղել առանձին զեկուցողներ: Աշխատանքը բաղկացած է եղել մտագրոհներից, խմբային աշխատանքներից, որոնց ժամանակ կատարվել են քննարկումներ և մշակվել առաջարկներ՝ առանձնացված խնդիրները լուծելու ուղղությամբ: Նախաձեռնող խմբից ընտրվել են ատենապետեր(մոդերատորներ), որոնք օգնել են խնդիրների ձևակերպման հարցում, վարել քննարկումները, կատարել գրառումներ: «Հեղաֆորումի» ժամանակ մասնակիցները ցանկություն են հայտնել ձևավորել մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ բանակի, սոցիալական, աշխատանքային, բնապահպանական, արժեհամակարգի փոփոխության, կանանց ազատագրման և մի քանի այլ հարցերով:

Մեկ այլ «Քաղաքացիական ժողով» անվանումը կրող ֆորումային տիպի միջոցառում կազմակերպվել է մայիսի 21-ին, Կառավարության նիստերի դահլիճում: Այն հրավիրել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ժողովին մասնակցել են տարբեր տարիքային խմբերից մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝հասարակական և քաղաքական ճանաչված գործիչներ, փորձագետներ, լրագրողներ և այլք: Դատելով միջոցառման կազմակերպչի ելույթներից, կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական ժողովի նպատակն էր «իշխանությունը վերադարձնել ժողովրդին», ճշտորոշել «քաղաքացիական ազգային նոր օրակարգը», համատեղ փնտրել «հաղթանակի ելքը», այսինքն՝ համապարփակ քաղաքացիական բանավեճ-քննարկում անցկացնել իրապես ժողովրդավարական պետության ստեղծման ուղիների շուրջ:

Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովի ժամանակ, ըստ առանձնացված երեքական թեմաների, զեկույցներով հանդես են եկել հասարակական-քաղաքական մի շարք ճանաչված գործիչներ, ակտիվիստներ, գիտնականներ: Դահլիճից եղել են ելույթ ունեցողներ, ժամանակ է հատկացվել հարց ու պատասխանի համար: Խնդիրների լուծմանը միտված ուղիների գործնական քննարկում, առաջարկների մշակում օրակարգում չեն եղել: Դահլիճից հնչած ելույթների և հարցերի ժամանակ արծարծվել է խնդիրների լայն տարրապատկեր: Ատենապետեր չեն եղել: Հավաքի կազմակերպիչը հանդես է եկել բացման և եզրափակիչ բովանդակային ելույթներով: Ժողովի առջև որոշումներ կայացնելու խնդիր չի դրվել: Որպես միջոցառման շարունակություն, «Ժառանգության» առաջնորդը բոլոր մասնակիցներին հրավիրել է շաբաթ օրերին Ազատության հրապարակում շարունակելու տարաբնույթ խնդիրների շուրջ քննարկումը՝ «ազգային-քաղաքացիական օրակարգի» ձևավորման նպատակով:

Անշուշտ՝ քաղաքացիական բնույթի ֆորումները շատ մեծ նշանակություն կարող են ունենալ Հայաստանում ժողովրդավարական հասարակական-քաղաքական համակարգի հիմնադրման գործում: Այս առումով ցանկալի է գտնել այնպիսի ձևաչափեր, որոնք ի վիճակի կլինեն ապահովելու ցանկալի արդյունք: Ստորև ներկայացվող առաջարկները, կարծում ենք, կնպաստեն քաղաքացիական ժողովների, ֆորումների գաղափարի առավել արդյունավետ իրականացմանը:

• Չափազանց կարևոր է, որ ֆորումի նպատակը հստակ ձևակերպված լինի, ինչպես նաև նշվի կոնկրետ ակնկալվող արդյունքը, որպեսզի մասնակիցները հասկանան, թե ինչ գործընթացի մեջ են ներգրավվում, ինչ ներդրում կարող են ունենալ, ինչի վրա հատկապես արժե ուժերը կենտրոնացնել և այլն: Ճիշտ կլինի նպատակը հանրայնացնել ֆորումը սկսելուց առաջ՝ այդ մասին հայտարարություն տալու ժամանակ:
• Ֆորումի նկատմամբ հասարակությանն առավել վստահություն ներշնչելու համար լավ կլինի նշել, թե ովքեր են կազմակերպիչները, ինչպես է իրականացվել ֆինանսավորումը, որն է կազմակերպիչների շարժառիթը:
• Անհրաժեշտ է նաև հստակ մշակել և հանրայնացնել, թե ինչպես է ձևավորվելու մասնակիցների կազմը:
• Ընդհանուր առմամբ՝ հարկ է հստակ մշակել և հանրայնացնել ֆորումի ձևաչափը. նշել՝ արդյոք այն ներառո՞ւմ է ելույթներ, եթե ներառում է, ապա ինչ սկզբունքներով են ընտրվել զեկուցողներն ու զեկույցների թեմաները, նախատեսվա՞ծ են արդյոք հարց ու պատասխան, քննարկում, խմբային աշխատանք, լինելո՞ւ է որոշումների կայացման գործընթաց, եթե այո՝ ապա ի՞նչ մեխանիզմներով պետք է այն իրականցվի: Որոշումների կայացման մեխանիզմը արդար և թափանցիկ լինելու համար անհրաժեշտ է, որ այն ընդունելի լինի մասնակիցների կողմից: Այդ իսկ նպատակով մինչև ֆորումի աշխատանքների սկիզբը անհրաժեշտ է հաստատել որոշումների կայացման մեխանիզմը:
• Ֆորումի կազմակերպման և անցկացման ժամանակ պետք է հաշվի առնել բոլոր գործընթացների և ընթացակարգերի արդար լինելու հանգամանքը:
• Պետք է նկատի առնել, որ արդյունավետ գործնական քննարկումներ, ծրագրային աշխատանք հնարավոր է իրականացնել միայն մինչև 10-15 հոգանոց խմբերում՝ ատենապետի առկայության պայմաններում:
• Շատ կարևոր է, որ ֆորումը հանդես չգա Հայաստանի ողջ հասարակության անունից: Նման իրավունք ֆորումին կարող է տալ միայն հասարակությունը, իսկ դա հնարավոր է, երբ ֆորումի մասնակիցներն ինչ-որ կերպ ընտրվեն նրա կողմից:

Էդգար Վարդանյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում