Tuesday, 14 05 2024
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում

Ադրբեջանը այս պահին հարձակում չի գործի․ ԱԺ-ում ՀՀԿ-ի պահվածքը հակապետական էր

Միջազգային ճգնաժամային խումբը, անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին, դիտարկել է Ղարաբաղի գործոնը՝ հնարավոր համարելով, որ Հայաստանի անկայունությունը կարող է նպաստել լարվածության աճին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Փորձագիտական առաջին վարկածն այն է, որ ստեղծված իրավիճակում ԼՂՀ հրամանատարները կարող են կանխարգելիչ հարված հասցնել 2016-ի պատերազմի տարածքային կորուստները վերականգնելու նպատակով: Ընդ որում, հեղինակի կարծիքով՝ դա կարող է լինել թե՛ ռազմական ղեկավարության որոշման հետևանք, թե՛ Երևանի էլիտայի քաղաքական ռազմավարության մի մասը: Այս վարկածը, մեղմ ասած, հեռու է իրականությունից և ամրապնդված չէ որևէ կոնկրետ փաստով:

Չնայած Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամին՝ մեր երկրում իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից, ճիշտ հակառակը՝ հասարակության աննախադեպ համախմբվածությունը փակուղին հաղթահարելու նախադրյալներ է ստեղծում: Մյուս կողմից՝ չնայած քաղաքական հակամարտությանը, Հայաստանում լիակատար կոնսենսուս կա Ղարաբաղյան խնդրի, այն բանակցությունների ճանապարհով լուծելու հարցում, մյուս կողմից՝ հայկական զինված ուժերն ու ԼՂՀ իշխանություններն ամբողջովին վերահսկում են իրավիճակը: Հեղինակը առաջ է քաշում նաև երկրորդ վարկածը, ըստ որի՝ Բաքուն կօգտվի Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամից և կսանձազերծի պատերազմ: Ադրբեջանում, իհարկե, կան նման տրամադրություններ, անգամ իշխող կուսակցության պատգամավորների մակարդակում, սակայն Բաքվի էլիտան, կարծես թե, հագուրդ չի տալիս այդ տրամադրություններին: Ալիևի իշխանությունը մի կողմից՝ շփոթված է Հայաստանում տիրող իրավիճակից, մյուս կողմից՝ հակված է սպասել հայաստանյան իրադարձությունների զարգացմանը:

Բաքվում հրաշալի հասկանում են, որ թավշյա հեղափոխությունը թեև քաղաքական ճգնաժամ է հարուցել Հայաստանում, սակայն միջազգային հանրության աչքերում ավելի է բարձրացրել Հայաստանի հեղինակությունը, ինչը նվազեցնում է պատերազմի ռիսկերը: Միջազգայինփորձագետներն առաջ են քաշում նաև երրորդ վարկածը, ըստ որի՝ իրավիճակը կարող է դուրս վերահսկողությունից: Ավելորդ է ասել, որ Ճգնաժամային Խումբը, ըստ էության, ճանաչում է Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը:

Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ հեղինակավոր կենտրոնի՝ պատերազմի հետ կապված մտահոգությունները հիմնականում փարատված են, որովհետև Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը մոտ է հանգուցալուծման: Իհարկե, դա ամբողջովին չի վերացնում պատերազմի վերսկսման ռիսկերը, սակայն ճգնաժամից Հայաստանը դուրս է գալիս անհամեմատ ուժեղացած, ինչը խաղաղության ամենակարևոր երաշխիքն է: Այս և այլ տարածաշրջանային հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել են քաղաքագետ Անուշ Սեդրակյանն ու միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում