Thursday, 16 07 2026
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները

Եղբայրներին չի հաջողվել ավազակությամբ հափշտակել ոստիկանության 94 միլիոն աշխատավարձը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է ավազակային հարձակում կատարած խմբի գործով դատավարությունը:

Ըստ դատական ակտի՝ եղբայրներ Վարդան և Դավիթ Սարգսյանները զբաղվել են առևտրով, ապա Էջմիածին քաղաքում բացել են «Դ և Վ» տաքսի ծառայությունը, որի համար ապառիկով մեքենաներ են գնել, մեծ պարտքեր կուտակել:

2011 թվականից նրանք չեն կարողացել վճարել պարտքերը, իսկ պարտքատերերը անընդհատ անհանգստացրել են նրանց, պահանջել իրենց գումարները:

Սարգսյան եղբայրները ելքեր են փնտրել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Այդ նույն ժամանակ տաքսի ծառայությունում որպես վարորդ աշխատող Ռադիկ Հովագիմյանի որդին՝ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Հովակիմյանը հաճախ այցելել է տաքսի ծառայություն:

Խոսակցությունների ընթացքում Վարդան Սարգսյանը Գևորգ Հովակիմյանից տեղեկացել է, որ ոստիկանության զորքերի տվյալ զորամասի աշխատավարձերը բաժանում են կանխիկ ու զորամաս են բերում սովորական ավտոմեքենայով:

Վարդան Սարգսյանը մտադրվել է ավազակային հարձակմամբ հափշտակել այդ գումարները:

Իր մտադրության մասին նա ծառայության գրասենյակում տեղյակ է պահել Ռադիկ Հովագիմյանին, Գևորգ Հովակիմյանին և իրենց մտերիմ Գևորգ Աբրահամյանին:

Վերջիններս համաձայնել են մասնակցել ավազակային հարձակմանը:

Կայացել են խմբի մի քանի հանդիպումներ, որոնց ժամանակ Գևորգ Հովակիմյանը մանրամասն տեղեկություններ է տվել զորամասի աշխատավարձերը բաժանելու վերաբերյալ:

Նա ասել է, որ գումարները զորամաս են բերվում կանխիկ, «ԳԱԶ 24-10» ավտոմեքենայով, 3 անձանց ուղեկցությամբ, որոնցից մեկն է միայն զինված:

Հովակիմյանը նշել է այն վայրը, որտեղից զորամասի հաշվապահն ու գանձապահը ստանում են գումարը, տեղափոխում: Հայտնել է տեղափոխման երթուղին, գումարի մոտավոր չափը:

Վարդան Սարգսյանը ծրագրել է հարձակումը, յուրաքանչյուրին բացատրել է իր անելիքը՝ կատարել է դերաբաշխում, ստեղծել «կայուն կազմակերպված խումբ»:

Այնուհետև Վարդանը եղբոր հետ ձեռնամուխ է եղել հանցագործության համար անհրաժեշտ միջոցներ՝ զենք, դիմակներ, ավտոմեքենա հայթայթելու գործին:

2011 թվականի ապրիլին Վարդան Սարգսյանը 400 դոլարով գնել է սպիտակ «Մոսկվիչ»: Բացի իրենց ունեցած մեկ հատ գազային ատրճանակից, ձեռք են բերել մեկ հատ էլ օդաճնշիչ ատրճանակ:

Հանցավոր խմբի անդամները ապրիլի 23-ից մինչև 27-ը «Մոսկվիչը» կայանել են ոստիկանության զորքերի վարչության շենքի հարակից տարածքում, իսկ Հովագիմյանի վարած «ՎԱԶ-2107» մեքենայով դարանակալել են զորամասի մոտ ու հետևել աշխատավարձի գումարը տեղափոխող մեքենային:

Գևորգ Հովակիմյանը տեղեկացրել է, որ աշխատավարձերի տեղափոխումը հնարավոր է ապրիլի 27-ին:

Այդ օրը՝ կեսօրին, տեսնելով, որ «ԳԱԶ 24-10» ավտոմեքենան դուրս է գալիս զորամասի տարածքից, մեքենայի սրահում էլ բացի վարորդից երկու կին ու մի տղամարդ կան, հանցախմբի անդամները հասկացել են, որ նրանք ուղևորվում են գումարը բերելու:

Հովագիմյանի մեքենայով Վարդան և Դավիթ Սարգսյաններն ու Գևորգ Աբրահամյանը հետևել են զորամասի մեքենային, նրա հետևից գնացել են ոստիկանության զորքերի վարչության շենքի մոտ, որտեղ գտնվում էր նաև հանցավոր խմբի «Մոսկվիչը»:

Ժամը 13-ն անց 30-ին հաշվապահ Լյուդմիլան, գանձապահ Ռուզաննան, զորամասի սպա Կարենը և ենթասպա Ալեքսանդրը զորամասի աշխատողների աշխատավարձի գումարը՝ 93 միլիոն 720 հազար դրամը հաշվապահությունից ստացել ու մեքենայով Ծարավ Աղբյուրի փողոցով ուղևորվել են դեպի զորամաս:

Նախապես կազմած ծրագրի համաձայն՝ հանցավոր խմբի անդամներից Գևորգ Աբրահամյանը իր վարած «Մոսկվիչը» դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, բախվել աշխատավարձ տեղափոխող մեքենայի ձախ կողմին ու կանգնել քիչ հեռու:

Ալեքսանդրը նույնպես կանգնեցրել է «ԳԱԶ-2410»-ը՝ չկասկածելով, որ կեղծ վթար էր տեղի ունեցել: Ավելին, մեքենայում գտնվող տղամարդիկ իջել են հսկայական գումար տեղափոխող անպաշտպան մեքենայից:

Գևորգ Աբրահամյանը նախապես շշերի մեջ լցրած բենզինի միջոցով հրկիզել է «Մոսկվիչը»՝ ցանկանալով գրավել «ԳԱԶ-2410»-ի ուղևորների ուշադրությունը:

Նրանց վախեցնելու նպատակով աղաղակել է, թե մեքենայում գտնվող գազի բալոնը ուր որ է՝ կպայթի, և ինքը ոտքով դիմել է փախուստի: Փախչելու ժամանակ ճանապարհին նա ձեռքից գցել է դիմակի վերածած գլխարկը:

Այդ նույն ժամանակ Հովագիմյանը իր «ՎԱԶ-2107»-ով մոտեցել է «ԳԱԶ-2410»-ին, մեքենայից իջել են Վարդան և Դավիթ Սարգսյանները, իրենց մոտ եղած ատրճանակներն ուղղել են գումար տեղափոխողների վրա:

Վերջիններս իրենց կյանքին ուղղված վտանգը ընկալել են որպես իրական:

Սարգսյանները պահանջել են մեքենայի սրահում գտնվող գումարով լի պայուսակը:

Ալեքսանդրն իրեն ամրակցված ինքնաձիգն ուղղել է հանցագործների վրա, բայց Հովագիմյանը իր վարած «ՎԱԶ-2107»-ով նրան վրաերթի է ենթարկել ու մեքենայով դիմել է փախուստի:

Ալեքսանդրը վրաերթի հետևանքով վայր է ընկել, նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Սարգսյան եղբայրները, հանդիպելով գումարը տեղափոխողների՝ հատկապես կանանց դիմադրությանը, ինչպես նաև տեսնելով, որ Հովագիմյանը փախուստի դիմեց, իրենք ևս ձեռնունայն դիմել են փախուստի:

Ճանապարհին Դավիթ Սարգսյանն իր մոտ եղած գազային ատրճանակը նետել է թփերի մեջ:

Ընդհանուր իրավասության դատարանը խմբի անդամներին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակում կատարելու համար:

Վարդան և Դավիթ Սարգսյանները, Ռադիկ Հովագիմյանը և Գևորգ Աբրահամյանը դատապարտվել են 10-ական տարի, իսկ Գևորգ Հովակիմյանը՝ 9 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում