Tuesday, 30 04 2024
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու

Սերժ Սարգսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին. հանգուցալուծումը մոտենում է

Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ` ասված է Սերժ Սարգսյանի` այսօր տարածված ուղերձում:

Սարգսյանի հայտարարությունը խիստ ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ հրապարակված «Ճանապարհային քարտեզի» համատեքստում, որի առաջին կետը վերաբերում էր գործող վարչապետի հրաժարականին: Փաշինյանը երեկ մի քանի անգամ արձանագրեց, որ պատրաստ է երկխոսության ոչ թե Սերժ Սարգսյանի հետ, այլ նրա հրաժարականի պայմանները քննարկելու օրակարգով:

Եվ ահա այս` ըստ էության, վերջնագրին հաջորդում է Սերժ Սարգսյանի` անհապաղ երկխոսություն սկսելու ուղերձը: Իհարկե, հեռու ենք այն մտայնությունից, որ Սերժ Սարգսյանը գլուխը կորցրել է Փաշինյանի երեկվա վերջնագրից և վերջինիս հրավիրում է զրույցի` իր հրաժարականի և անվտանգության հարցերն անհապաղ քննարկելու նպատակով: Նման վարքագիծը բացարձակապես հարիր չէ Սերժ Սարգսյանի մենթալիտետին, բացի այդ` համարժեք չէր լինի այն իրավիճակին, որ ստեղծվել է երկրում: Մի կողմից, Նիկոլ Փաշինյանի շարժման հեղափոխական ներուժը լատենտ է և այնքան էլ ակնհայտ չէ` սահմանափակվում է միայն փողոցային քաոս ստեղծելո՞վ, թե՞ ընդունակ է սրբել անգամ համակարգը: Ի վերջո` փողոց կամ կառավարական շենք շրջափակելը կարճաժամկետ էֆեկտ կունենա` որպես պայքարի տոխնոլոգիական նորարություն, սակայն չի կարող հանգեցնել որակական փոփոխությունների, եթե փողոցը չունի քաղաքական ուղերձ, ինստիտուցիոնալացվելու պոտենցիալ: Մյուս կողմից` իշխանություններն առայժմ փողոցային հուզումներին հետևել են՝ մեծ հաշվով, դիտորդի կարգավիճակով. օրական մի քանի տասնյակ քաղաքացու ոստիկանության բաժին բերման ենթարկելու գործողությունն ավելի շատ պրոֆիլակտիկ նշանակություն ունի: Չմոռանանք, որ Հայաստանի պատմության մեջ ավելի մասշտաբային ու զանգվածային շարժումներ կամ մաշեցրել են իրենց ռեսուրսը իշխանության հետ տևական պայքարում` չունենալով կենսունակ քաղաքական օրակարգ, կամ էլ` ճնշվել են համակարգի ռեպրեսիվ միջամտության հետևանքով:

Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված, սակայն հեշտ հանձնվողներից չէ նաև Սերժ Սարգսյանը, որի պետական կամ քաղաքական կենսագրության մեջ քիչ չեն եղել ֆորս-մաժորային իրավիճակները:

Հրապարակային տեքստերը շատ հաճախ բազմաշերտ են և ամենևին էլ պարտադիր չէ դրանց ուղղակի, այսպես կոչված` բառացի մեկնությունը: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն առանձնապես չի հավատում ճգնաժամի քաղաքական հանգուցալուծմանը և տողատակում ակնարկում է ոչ թե անհապաղ երկխոսության, այլ էսկալացիայի շուտափույթ վերացման մասին:

Սարգսյանի հայտարարությունը բազմաշերտ նպատակներ է հետապնդում: Մի կողմից նա համակարգին ու հասարակությանը ցույց է տալիս, որ վերահսկում է իրավիճակը, մյուս կողմից` օգտագործում է միջազգային հանրության համար հաճո բառակազմ` իր համար ստեղծելով տոլերանտ առաջնորդի իմիջ:

Սերժ Սարգսյանի մարտավարությունը կառուցված է Նիկոլ Փաշինյանի իռացիոնալիզմի, մաքսիմալիզմի, դրանց հենքի վրա խարսխված վարքագծի, հնարավոր սխալների վրա: Սերժ Սարգսյանի ուղերձը` ռացիոնալ շեշտադրումներով և ձևակերպումներով, քողարկված վերջնագիր է, որը լեգիտիմացնելու է ուժային մարմինների կոշտ միջամտությունը, եթե Փաշինյանը մերժի առանց նախապայմանների երկխոսության հրավերը: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի ուղերձին զուգահեռ տարածվեց ոստիկանության հայտարարությունը` Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հավաքը դադարեցնելու հաստատակամությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում