Friday, 17 07 2026
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Լարսը բաց է
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան

Այսօրվա պայքարը ժողովրդին է պատկանում, և նա այդ պայքարը պետք է ավարտին հասցնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, լիբանանահայ Թորոս Սեֆիլյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը (Լիբանան, Բեյրութ):

– Պարոն Սեֆիլյան, ինչպե՞ս եք գնահատում այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Երևանի Ֆրանսիայի հրապարակում և փողոցներում։

-Ես ցանկացած պայքարի ոգի ողջունում եմ, ինձ չի հետաքրքրում՝ ովքեր կան, ովքեր չկան, որովհետև այսօրվա ցասումը պատկանում է ժողովրդին։ Մասնավորապես, ողջունելի էր առավոտ վաղ մեր ուսանողական կազմի քայլերը։ Դա նշանակում է, որ մեզ մոտ ամեն ինչ կորած չէ։ Նրանք իրենց գիտակցությամբ կարողացան որոշման հանգել և միանալ պայքարին։ Այսօր թող որևէ մեկը չփորձի պառակտում մտցնել՝ ասելով, որ սա Նիկոլ Փաշինյանի պայքարն է, կամ նրա պայքարը չէ։ Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ սա բոլորիս պայքարն է։ Այսօրվա պայքարը ժողովրդին է պատկանում, և նա այդ պայքարը պետք է ավարտին հասցնի։ Ես ցանկանում եմ նորանոր հաջողություններ, ուժ, կորով ու կամք բոլոր նրանց, որոնք մասնակից են այդ պայքարին։ Այս պահին բոլոր կասկածամտությունները պետք է մի կողմ դնել, ես այդ կոչն եմ անում։ Թե ինչպիսի երկիր ենք կառուցելու, ընթացքում կորոշենք, թե ով ով է։ Եթե հիմա շենք ենք կառուցում, բոլորը պետք է իրենց ներդրումն ունենան այդ շենքի կառուցմանը։

-Փաստացի, «Սասնա ծռեր»-ի աջակիցներին ու համակիրներին մենք չենք տեսնում հարթակում։ Դա ձեզ չի՞ մտահոգում։

-Ես դա չեմ կարևորում և դա իր մեկնաբանությունն ունի։ Բայց այս պահին դրա մասին չեմ ուզում խոսել, այսօր ինձ մտահոգում է ժողովրդի վճռականությունը, հաստատակամությունը, գիտակցությունը, որ ի վերջո որոշեց դուրս գալ փողոց։ Եվ իջներ փողոց ոչ թե անգործ կանգնելու, այլ կոնկրետ գործունյա տրամադրվածությամբ։

-Իսկ Սփյուռքում, մասնավորապես, Լիբանանում, ի՞նչ կարծիք ունեն այս շարժման մասին։ Ընդհանրապես, մտահոգվա՞ծ են երևանյան զարգացումներով, թե՞ անտարբեր են։

-Ցավոք, հավաքական կուսակցությունները տարիներ շարունակ իրենց կարծրատիպ գործունեությամբ զբաղեցրել են բոլոր ոլորտները, այդ թվում՝ լրատվական, և դուք Հայաստանում կարծում եք, որ լիբանանահայությունը սատկած վիճակում է։ Այդպիսի բան չկա։ Ցավոք, կուսակցությունների ձեռքն է այս պահին, որ իրենց պետք եղած ձևով սփյուռքահայության ձայնը չեք լսում։ Հատկապես Լիբանանի հետ մենք ունենք նաև այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են մեզ դուրս գալ փողոց, ցույցեր անել։ Մենք Լիբանանում ունենք մեր ներքին խնդիրները, և շատ նուրբ կարգավիճակ է այս պահին։ Դուք գիտեք, որ հարևան Սիրիայից, որը պատերազմի մեջ է, արդեն 1․5 մլն փախստական է եկել Լիբանան։ Ցանկացած պահի կարող է ինչ ասես պատահել, և մենք չենք ուզում մեր գործողություններով որևէ առիթ տալ, որպեսզի վնասով դուրս չգանք։ Ցավոք, Լիբանանի կարգավիճակն այսօր սա է։ Եթե այդ խնդիրները մենք չունենայինք, լիբանանահայության ձայնը դուք շատ վաղուց կլսեիք և շատ ավելի հզոր։ Այսօր անգամ մտավախություններ կան, որ կարող է հարվածի տակ հայտնվել Լիբանանի սիրտը՝ Բեյրութը։ Դա է մեր ձեռքերը շղթայում, հակառակ դեպքում լիբանանահայերը շատ ավելի դրսևորում կունենային և իրենց խոսքը պետք եղած ձևով՝ գործով կասեին։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, այսօր տեսնում եք, թե Դաշնակցությունն ինչպիսի հայտարարություններ է անում։ Նման պարագայում լիբանանահայ լրատվամիջոցներից մի սպասեք մոտեցումներ՝ ի շահ մեր ժողովրդի։ Կուսակցական պարագլուխները փորձելու են ամեն ինչ ներկայացնել այնպես, ինչպես իրենց հարմար է։

-Վերջերս դատարանը վճռեց Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել ավելի քան 10 տարով։ Ձեր կարծիքով՝ նա ազատության մեջ կհայտնվի միայն իշխանափոխությա՞ն արդյունքում։

-Եթե Հայաստանում հեղափոխություն լինի, հենց հաջորդ առավոտյան Ժիրայրը կլինի դրսում։ Եթե նույնիսկ իշխանափոխություն չլինի, ես ասում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը չի նստելու 10 տարի, սա բոլորը թող իմանան։ Երանի հաջողվի գալ Հայաստան, բայց մինչ այսօր տակավին դա չի հաջողվել, որովհետև դեռ կան այլ մտահոգություններ, որոնց մասին չէի ուզենա խոսել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում