Samsung-ի աշխատակիցները սխալմամբ ստացել են 105 մլրդ դոլար: Բանն այն է, որ Samsung Securities-ը ծրագրել էր բաժնետոմսեր ունեցող աշխատակիցներին բաժնետոմսի դիմաց վճարել 1000 վոն շահաբաժին: Սակայն թույլ տալով լուրջ սխալ՝ Samsung Securities-ը յուրաքանչյուր աշխատակցի վճարել է 1000-ական բաժնետոմս, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 105 մլրդ դոլար: Ուշագրավ է, որ նշված գումարը 30 անգամ ավելի է, քան բրոքերային ընկերության գները:
Առավել գործունյա աշխատակիցները՝ 16 մարդ, շտապել են վաճառել ստացած բաժնետոմսերը: Այդ սխալից հետո Samsung Securities-ի բաժնետոմսերի գինը ակնթարթորեն 12%-ով իջել է:
Այս պահին Samsung Securities-ը հայտնվել է կարգավորողների համակ ուշադրության ներքո: Իսկ ինքը՝ ընկերությունը, խոստանում է պատժել գոյություն չունեցող բաժնետոմսերը վաճառողներին: