Wednesday, 01 05 2024
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»

«Էրեխեն շպրտվեց, տատիկը օդ թռավ…». Բաբաջանյան փողոցում «BMW»-ն մահացու վրաերթի է ենթարկել 80-ամյա տատիկին ու 3-ամյա թոռնիկին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց Լևոն Խաչատրյանի գործի դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին 29-ամյա Լևոն Խաչատրյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Վրաերթի զոհ են դարձել 80-ամյա տատիկն ու 3-ամյա թոռնիկը:

Ըստ մեղադրանքի՝  2017 թվականի հունիսի 14-ին, ժամը 11-ն անց 20-ի սահմաններում Լևոն Խաչատրյանն իր անձնական օգտագործման «BMW» մեքենայով երթևեկել է Բաբաջանյան փողոցի կողմից Անդրանիկի փողոցի ուղղությամբ: Բաբաջանյան  140 շենքի մոտ Լևոն Խաչատրյանը վրաերթի է ենթարկել փողոցը դանդաղ վազքով հատող հետիոտներ, տատ ու թոռ Ծաղիկ Գրիգորյանին ու Սերյոժա Գևորգյանին:

Ըստ մեղադրանքի՝ Լևոն Խաչատրյանը հետիոտներին տեսնելու պահից հնարավորություն է ունեցել կանխելու վրաերթը, սակայն բավարար միջոցներ չի ձեռնարկել դրա համար, նա, ըստ մեղադրանքի,  առանց արգելակելու մանևրել է դեպի աջ ու մեքենայի ձախ մասով վրաերթի է ենթարկել տարեց տատիկին ու մանկահասակ թոռնիկին:

Վրաերթը տեղի է ունեցել տուժած երեխայի 22-ամյա մայրիկի աչքի առաջ: Դատարանում վերջինս ասել է, որ դեպքի պահին չորսով էին՝ տատիկը բռնել էր Սերյոժիկի ձեռքը, ինքը գրկել էր կրտսեր որդուն՝ Էրիկին: Իրենք սկսել են հատել Բաբաջանյան փողոցը: Փողոցի մի կեսը հատել են, հասել են կանաչապատ տարածքին: Ինքը նայել է աջ, մի մեքենա իրենց զիջել է՝ լույսերով անցնելու ազդանշան տալով, բայց ինքը, չի կարող ասել՝ ինչու, փողոցը չի անցել: Երբ կողք է նայել, տեսել է, որ տատիկը երեխայի ձեռքը բռնած՝ անցնում է փողոցը: Եվ նույն պահին տեսել է նրանց ուղղությամբ արագ ընթացող մի մեքենա. «Տեսա՝ չեմ կարա ոչ մի բան անեմ… Էրեխես շպրտվեց… Տատիկը օդ նետվեց… Ես վազեցի երեխայիս մոտ…»:

Վկան ասել է, որ տաքսու անծանոթ վարորդի օգնությամբ երեխային դրել են տաքսու մեջ, տարել են հիվանդանոց, այնտեղից երեխային տեղափոխել են 3-րդ մանկական հիվանդանոց. «Երեխայիս անմիջապես տարան վիրահատարան, երկու անգամ վիրահատեցին, բայց չօգնեց… Օրուկես դիմացավ երեխես…»:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Վկա Գագիկ Չ.-ն գյուղատնտեսական ակադեմիայի ուսանող է: Դեպքի պահին նա երթևեկել է Բաբաջանյան փողոցով: Տեսել է «գազոնի մեջ կանգնած» չորս հոգու՝ տատիկի, ջահել աղջկա ու երկու երեխայի: Հասկացել է, որ նրանք պատրաստվում են հատել փողոցը:

Վկան մի քանի անգամ ընդգծեց, որ տատիկը երեխայի հետ փողոցը հատել է չթույլատրված մասով. «Տատին նախկին պերեխոդով դաժե չէր անցել… Դե որ սխալ տեղով էին անցնում, կարար ինչ-որ վատ բան լիներ…»:

Տատիկի անցած տեղից մոտ «տասը քայլի վրա» նախկինում եղել է հետիոտնային անցում, սակայն դեպքի պահին ու ներկայումս այդ անցումը չկա: Բայց մարդիկ, ինչպես դատարանի դահլիճից արձագանքեցին այդ տեղանքում բնակվող ներկաները, այժմ էլ նույն տեղից հատում են փողոցը՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքն ու առողջությունը: Հետիոտնային անցումը այդ վայրից շատ հեռու չէ՝ լուսացույցի մոտ է, բայց…

Վկան ասաց, որ ինքը «Օպելով» երթևեկել է մեջտեղի շարքով: Անցել է փողոցը չթույլատրված մասով հատելու պատրաստ չորս անձանց կողքով, մոտ 15-20 մետր ընթացել է առաջ ու լսել է ուժեղ «գմփոց». «Կայնեցի, անգամ մեքենայի դուռը բացեցի, բայց հետո շարժվեցի առաջ, հարմար տեղում կանգնեցրի մեքենան, գնացի դեպքի վայր… Էդ գմփոցից հետո շատ խառնված էի… Դեպքի վայրում մեքենա կար՝ «BMW», խոտածածկ տարածքում մի երեխա էր պառկած անգիտակից վիճակում, նրա երեսին ջուր էին լցնում… Վարորդը, ով վրաերթի էր ենթարկել տատիկին ու երեխային, վատ էր զգում, նրան էլ նստացրել էին, ասում էին՝ ջուր բերեք… Ջահել կինը էրեխու պես գոռում էր, տատիկը պառկած էր գետնին… Եթե չեմ սխալվում՝ «BMW»-ի դիմապակին  էր վնասված… Վրաերթը ոնց որ երկրորդ շարքում էր եղել… Տատիկը ոնց որ մեքենայի դեմ-դիմացով էր ընկած… Շտապօգնությունը 10-20 րոպեից եկավ, ահավոր խցանում էր…»:

Վկան նշեց, որ ժամանակ է անցել, մանրամասները կարող է չհիշել:

Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա հայտնել էր, թե «գազոնի մեջ» կանգնած չորս հոգուն տեսնելով՝ ինքը, որ ընթանում էր երրորդ գոտիով, վերադասավորվել, անցել է կենտրոնական գոտի: Լուսացույցին չհասած՝ «գմփոց» է լսել,  հետին տեսանելիության հայելիով նայել և տեսել է, որ տարեց կինն ու երեխան վրաերթի են ենթարկվել… Տարեց կինն ընկած էր վթարի ենթարկած մեքենայի ձախ մասում… Վկան նշել է, որ այս հետիոտներին զիջող մեքենա չի տեսել, եթե նման բան եղել է, ապա եղել է իր անցնելուց հետո…

Վկա Մուշեղ Զ.-ն դեպքի պահին առաքիչ է եղել «Դերժավա» ընկերությունում, վարել է «Ֆորդ Տրանզիտ» մեքենա: Դեպքի պահին նա երթևեկել է հակառակ ուղղությամբ՝ Բաբաջանյան փողոցով դեպի Իսակովի պողոտա՝ դեպի Արգավանդ:

Վկան ուժեղ արգելակման ձայն է լսել ու «դմփոց»: Մի քիչ առաջացել, հարմար տեղում կանգնեցրել է մեքենան ու շտապել է դեպքի վայր՝ մտածելով, որ նման ձայնի դեպքում օգնության կարիք ունեցողներ կլինեն:

Տեսել է, որ վրաերթ է եղել: Վրաերթ կատարած վարորդը խառնված էր. «Իրա վիճակն էլ էր ծանր, նա ի վիճակի չէր օգնություն ցույց տալ, նրան էին օգնություն ցույց տալիս…»:

Վկան տեսել է, որ վրաերթի են ենթարկվել երկու հոգի: Տատին մեքենայի հետևի մասում էր՝ «մի քիչ՝ փողոցի կողմ», մեքենան թեքությամբ կանգնած էր ճամփեզրին…

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել է, որ ինքը երթևեկության պահին հակառակ ուղղությունից արգելակման ուժեղ «ճռռոցի» ձայն է լսել, նայել է դեպի ձախ ու տեսել է, որ հանդիպակաց ուղեմասում «BMW»-ն արգելակված վիճակում ընթանում է ճանապարհի կենտրոնից դեպի  աջ եզրային գոտի: «Նույն պահին մեքենայի վրայով ձախ կողմի ուղղությամբ ճանապարհին ընկավ մի տարեց կին…»:

Վկան կանգնեցրել է իր մեքենան, վազել է դեպքի վայր: Տեսել է, որ մի երեխա է պառկած կանաչապատ տարածքում, շուրջը մարդիկ են հավաքված, փորձում են օգնություն ցույց տալ: Վկան նույնպես գնացել է երեխայի կողմը, տեսել է, որ անգիտակից վիճակում է, իր հեռախոսով անմիջապես զանգել է շտապօգնություն:

Այնուհետև մոտեցել է տարեց կնոջը, ով պառկած էր փողոցի երթևեկելի մասում: «Տատիկն ասում էր՝ ոտներս վառվում են…»:

Վկան հասկացել է, որ տաք ասֆալտից են տատիկի ոտքերը «վառվում», մոտեցել ու «BMW»-ի «սալոնից» հանել է  «կովրիկները», տարել, գցել է տատիկի ոտքերի տակ…

Վկան նշել է, որ երեխային տաքսիով տարան հիվանդանոց, տատիկին՝ շտապօգնության մեքենայով: Դրանից հետո ինքն էլ գնացել է իր գործին: Մի քանի օր հետո համացանցային լրատվամիջոցներից իմացել է, որ վրաերթի ենթարկված տատիկն ու երեխան մահացել են:

Վկան նշել է, որ վրաերթին նախորդող պահը չի տեսել, ինքը հակառակ ուղեմասով էր երթևեկում:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ռ. Բալոյանի հարցերին պատասխանելով՝ վկան ասաց, որ տարեց կնոջը տեսել է գետնին ընկնելու պահին, ոչ թե՝ վրաերթի ենթարկող մեքենայի վրայով ընկնելիս՝ ինչպես գրված է նախաքննական ցուցմունքում: Վկան պատճառաբանեց, որ չի կարողացել ճիշտ ձևակերպել միտքը:

Վրաերթ կատարած մեքենան կանգնել է թեքությամբ, տարեց կինն ընկած էր այդ մեքենայի՝ «մի քիչ ձախով՝ հետևի մասում»: Վկան նշեց, որ դեպքի վայրում բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, ինքն ընկած կնոջը նայել է մոտիկից, հնարավոր է՝ շփոթի, թե մեքենայի կոնկրետ որ մասում էր նա ընկած, որ ուղեգոտում էր կամ մեքենայից ինչ հեռավորության վրա էր…

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ռ. Բալոյանը հանդես եկավ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Պաշտպանը նշեց, որ դատարանը Լևոն Խաչատրյանի խափանման միջոցի հարցին անդրադարձել է մոտ չորս ամիս առաջ, երբ որոշում է կայացրել գործը դատական քննության նշանակելու մասին: Օրենսդրական փոփոխությունները հիմք ընդունելով՝ ցանկանում է, որ դատարանը քննության առնի Լևոն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմնավորվածության հարցը:

Անձը կալանքի տակ պահվում է՝ նրա փախուստի փորձը կանխելու համար: Պաշտպանն ընդգծեց, որ Լևոն Խաչատրյանը վրաերթից հետո դեպքի վայրից չի փախել, այնքան վատ է զգացել, որ նրան էլ շտապօգնության մեքենայով դեպքի վայրից տարել են հիվանդանոց: Հունիսի 22-ին նրա խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Միայն դեպքից 14 օր հետո է Լևոն Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրվել: Մինչև արգելանքի տակ առնվելը, ըստ պաշտպանի, Լևոն Խաչատրյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ:

Պաշտպանը նշեց, որ Լևոն Խաչատրյանը վատառողջ է, բուժում է ստանում: Ըստ պաշտպանի՝ չի կարող մտավախություն լինել, թե նա կխոչընդոտի գործի քննությանը կամ ազդեցություն կունենա գործով անցնող մարդկանց վրա կամ կկատարի քրեական օրենքով ագելված նոր արարք…  Այսինքն՝ նրան կալանքի տակ պահելու որևէ հիմք առկա չէ: Նա ինքն է շահագրգռված, որ գործը լիովին բացահայտվի:

Լևոն Խաչատրյանը դրական է բնութագրվել, մեղադրվում է անզգույշ հանցագործության կատարման համար…

Պաշտպանի պահանջն էր՝ անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրել իր պաշտպանյալի համար կամ, կալանքը չվերացնելու դեպքում, քննարկել գրավով ազատ արձակելու հարցը՝ գրավի չափ սահմանելով 1 միլիոն դրամ:

Ռ. Բալոյանը նշեց, թե համանման մեղադրանքով՝ իր վարույթում գտնվող գործերից արդեն երեք անձ կալանքից ազատվել է…

Պաշտպանը հայտնեց, որ մեղադրյալի կարգավիճակում Լևոն Խաչատրյանը նույնիսկ ի վնաս իրեն ցուցմունք է տվել, որ խափանման միջոցը փոխվի, բայց չեն փոխել: Դա եղել է մինչև իր ներգրավվելը, իր ներգրավումից հետո Լևոն Խաչատրյանը վերադարձել է նախկին ցուցմունքին:

Պաշտպանը խնդրեց՝ հաշվի առնել իր պաշտպանյալի վարքագիծը.  տեսանյութում երևում է՝վրաերթից հետո ինչպես է նա ձեռքերով ինքն իր գլխին խփում… «Սենց մարդիկ կալանքի տակ չպիտի լինեն… Դատախազության մոդան է՝ դատախազությունն է կալանավայրերը լցնում մարդկանցով: Շնորհակալ ենք որոշ դատավորներից, որ կոտրում են էս կարծրատիպը»,- ասաց պաշտպանը: Նա, նկատի ունենալով ամբաստանյալի հարազատներին, ասաց. «Էս մարդիկ արդեն ի վիճակի չեն էս մարդուն կալանավայրում պահելու»:

Վնասների հատուցման վերաբերյալ պաշտպանը նշեց, որ մի տուժողի մասով «խնդիրը լուծված է», իսկ մյուս տուժողի մասով այնքան մեծ գումար են ուզում, որ ամբաստանյալի հարազատներն ի վիճակի չեն վճարելու…

Դատարանը որոշեց պաշտպանի միջնորդության գրավոր օրինակները տրամադրել մեղադրողին և տուժող կողմին: Միջնորդության քննարկմանը դատարանը կանդրադառնա առաջիկա նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում