ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի՝ միջուկային զենք կիրառելու հավանականությունը մեծանում է, քանի որ ռուսական իշխանության հոգեբանական խոչընդոտը նվազում է դրա նկատմամբ։ Այդ պատճառով դաշինքի անդամները պետք է վճռական գործեն Մոսկվայի նկատմամբ։ Այս մասին գլխավոր քարտուղարը հայտարարել է Suddeutsche Zeirtung պարբերականին տված հարցարույցում։
Նրա խոսքով՝ կարևոր է Մոսկվային ցույց տալ, որ նրա այնպիսի գործողությունները, ինչպես Ղրիմում, կիբերհարձակումները, միջազգային օրենքները խախտելը առանց հետևանքների չեն մնա։
«Այդ երկիրը հարձակվել է Ուկրաինայի վրա և Մոլդովայում ու Վրաստանում զորքեր օգտագործել՝ այդ երկրների կամքին հակառակ։ Բացի այդ, Մոսկվան աջակցում է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմին և մոդեռնիզացնում է իր միջուկային զինանոցը»,-նշել է Սթոլթենբերգը։










































