Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ընդդիմության վերջին հույսը ՝ «սերժիզմի» հավերժացնող

Շաբաթ օրը՝ ապրիլի 7-ին, Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունել էր Կարեն Կարապետյանին: Երկուստեք ջերմ խոսքերով ուղեկցվող առանձնազրույցը նախանշում էր ակնհայտ հանգրվանն ավարտվող քաղաքական ցիկլի, ցիկլ, որի վերջնամասում Կարեն Կարապետյանի ներիշխանական դերակատարության հարցը ամենաքննարկվողներից էր: Արդեն երեկ՝ ապրիլի 9-ին, Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո, Կարեն Կարապետյանի շուրթերով հնչեցվեց իշխանության ներսում եփվող, բայց դեռևս չբարձրաձայնվող ուղերձը՝ նոր համակարգը կշարունակի գլխավորել Սերժ Սարգսյանը: Կարեն Կարապետյանը, իհարկե, այդ ամենը ձևակերպեց այլ կերպ՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն՝ որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Պարզ է նաև, որ Սարգսյանի վարչապետի թեկնածության հարցը վերջնական հաստատվելու, ավելի շուտ պաշտոնապես հնչեցվելու է ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերի ընթացքում, իսկ վերջնական ֆորմալացման հասնելու է արդեն ԱԺ-ում՝ ՀՀԿ խմբակցության կողմից:

Իշխանության վերջին ամիսների գործողությունները՝ օրենսդրական տարբեր փոփոխությունների տեսքով, ինչպես նաև հնչեցվող քաղաքական մեսիջները, որոնք ամբողջացվեցին tert.am-ին՝ Սերժ Սարգսյանի տված մեկնաբանությամբ, կասկած չէին թողնում այն մասին, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու է վարչապետի թեկնածուն իշխանության կողմից: Միակ ինտրիգը շարունակում էր մնալ այն, արդյոք իշխանության ներսում այդ թեկնածության ընտրությունը կանցնի խաղաղ, առանց ներքին լուրջ անհանգստությունների: Այդ ինտրիգի գոյությունն ամրապնդվում էր Կարեն Կարապետյանի՝ ավելի վաղ հնչեցրած հավաստիացումներով, որ նա դեմ չի լինի, կհավակնի, կցանկանա լինել վարչապետ: Իշխանական միջանցքներից դուրս ինտրիգի թեժացման գործը ստանձնել էին ընդդիմադիրները, որոնք ուղիղ կամ տողատակով ակնարկում էին, որ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմն առնելու, ընդհանրապես իրավիճակ փոխելու համար կենսական է իշխանության ներսում Սարգսյանի հանդեպ դժգոհության առկայությունը, մանավանդ, Սարգսյանի մի քանի օր տևող անիշխանության պայմաններում: Կարապետյանի կողմից չհերքվող վարչապետական հավակնություններն այս իմաստով, ինչպես հիմա՝ երբ փողոցում տարբեր խմբեր սկսել են Սարգսյանի վարչապետության դեմ պայքար, այնպես էլ նախկինում, երբ Փաշինյանն ու այլ ընդդիմադիրներ Սերժ Սարգսյանի ընթացքը կասեցնելու սցենարներ որոնելիս, որպես գործընկեր, դիտարկում էին Կարապետյանին ու նրան որոշակիանալու կոչեր անում, դարձել էր ներքաղաքական կանխատեսելի թվացող զարգացումներում միակ ու վերջին ինտրիգի հիմքը:

Միակ ու վերջին՝ մոտավորապես հենց այդպիսին էր Կարապետյանի ու նրա աջակիցների ներիշխանական դիմադրությունը ընկալվում ու մեկնաբանվում իշխանությունից դուրս:

Հիմա, երբ Սարգսյանի վարչապետական ուղու նախաբանը տրվել է հենց Կարապետյանի շուրթերով, ընդդիմությունը փաստացի զրկվում է ներիշխանական հակասություններում իր համար կռվան որոնելու վերջին հնարավորությունից: Սա իհարկե, չի նշանակում, թե ներիշխանական հակասություններ չկան: Դրանք կան միշտ և եղել են միշտ: Հայաստանի նման քաղաքական համակարգերում, երբ քաղաքական ուժերը մոբիլիզացվում են առավելապես ամբիցիաների, քաղաքական ու տնտեսական կապիտալի պահպանման, ոչ թե գաղափարախոսությունների ու արժեհամակարգերի շուրջ, այդ ներքին կոնֆլիկտները դատապարտված են հավերժության: Հարցն այն է, այս կամ այն անցումային փուլերում, այդ հակասությունների շուրջ կոմպրոմիսի հասնելու հնարավորություն կա, թե ոչ: Սերժ Սարգսյանի համար հարմարավետ, աշխարհից կտրված ու ստվերային վարչապետության նախապայմաններ ապահովելիս, իշխանության իրավական ու սահմանադրական անխափանության հարցերով պատասխանատուները չմոռացան նաև Կարեն Կարապետյանի համար կոմֆորտ պայմաններ ստեղծելը՝ հորինելով առաջին փոխվարչապետ եզրույթը, որն այնուհետ պիտի դառնար կոմպրոմիսի սեղանի շուրջ Կարապետյանին առաջարկվելիք հիմնական գործոնը՝ համակարգում նրա դերակատարությունը կայուն պահելու, կամ ինչպես ինքը՝ Կարապետյանն է ասում՝ ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահելու համար: Ասել է, թե եթե Սերժ Սարգսյանն է առաջին դեմքը, ապա երկրորդ դեմքը կշարունակի մնալ Կարեն Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում