Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Երբ կանայք իշխանության են գալիս

Լեռնային Ղարաբաղում, որ փոքրիկ ապստամբ տարածաշրջան է Կովկասում, բարձր մակարդակի հայրիշխանություն է: Սակայն այստեղ կարելի է հետևել, թե ինչ է կատարվում, երբ իշխանությունն անցնում է կանանց ձեռքը՝ գրում է գերմանական Der Spiegel-ի լրագրող Ֆիոնա Էլերսը:

«Այսպես, ԼՂ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, շնորհիվ պատմական հնարավորության, պաշտոն է ստացել, ինչը այլ պարագայում այդ «մաչոների հանրապետությունում», որտեղ տղամարդիկ մինչև այսօր ռազմական պատրաստականության մեջ են, սահմաններն են պաշտպանում և բարձրաձայն հրամաններ տալիս, հնարավոր չէր լինի: Մի երկիր, որտեղ կանանց երկու սերունդ ծածկում էին իրենց բերանը գլխաշորերով և նույնիսկ խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում ավանդույթների աննշան փոփոխություններ էին գրանցվում:

Ապստամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմ է և աղքատություն: Չնայած դրան՝ կանայք այստեղ գրեթե երկու տասնամյակ է, որ աստիճանաբար գրավում են իշխանությունը: Նրանք լրացնում են պատերազմում զոհված կամ էլ Ռուսաստան աշխատելու մեկնած տղամարդկանց բաց թողած տեղերը:

Նրանցից ոչ ոք նման ճակատագիր չի փնտրել, նրանցից ոչ ոք ֆեմինիստուհի չէ, և նրանց բոլորովին չի հետաքրքրում տղամարդկանց և կանանց միջև դերաբաշխման հավասարությունը:

Արմինե Ալեքսանյանի գրասենյակում պատից ավանակի լուսանկար է կախված: «Համառ և կամային»,- ասում է Ալեքսանյանը: Այնպիսին, ինչպիսին ինքն է: Բնավորության այդ գծերը օգնում են նրան պայքարել իր նպատակների համար՝ ինքնորոշման իրավունք և միջազգային ճանաչում: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղը ճանաչված չէ միջազգայնորեն, այն փաստացի շարունակում է մնալ որպես հայկական ինքնավարություն Ադրբեջանի տարածքում:

Տղամարդկանց պետք է նրբորեն համոզել. նրանք չպետք է զգան, որ իրենցից առաջ են անցնում. դա գիտեն Ալեքսանյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բոլոր կանայք: Շատ կանայք այստեղ աշխատանքային կարիերա են ստեղծում և անկախ կյանք վարում, սակայն դրա համար չեն մեղադրում իրենց ամուսիններին:

«Մենք չգիտենք ինչ է տղամարդկային բռնությունը»,- ասում է կրթության նախարար Նարինե Աղաբալյանը: Նա չի պատկերացնում որևէ երկիր աշխարհում, որտեղ ավելի անվտանգ լիներ կանանց համար: Մի՞թե պատճառն այն է, որ այստեղ գերակշռում են զինվորները և անվտանգության աշխատակիցները: «Որովհետև մենք այնքան քիչ ենք,- ասում է նախարարը,- և այստեղ բոլորը միմյանց գիտեն, և ոչ մի տղամարդ չի կարող իրեն նման բան թույլ տալ»:

Իսկ պետհամալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանի կարծիքով՝ իրենց երկրում կանանց հիանալի հնարավորություններ են տրվում: Նրա խոսքով՝ վերջին 10 տարում ղեկավար պաշտոններում կանանց թիվը ավելացել է 300%-ով, պետական ծառայություններում՝ 60%-ով:

Եվս մեկ կին գործիչ՝ 27-ամյա քաղաքագետ Նանան հաստատուն կերպով հավատում է, որ երբևէ ինքը կապրի ազատ կյանքով՝ պատերազմից և տղամարդկանցից անկախ: Նանայի հետ մեծանում է մի սերունդ, որ մեկ քայլով առաջ է կրթության նախարարի և ՊՆ փոխնախարարի պաշտոնները զբաղեցնող կանանցից: Այդ սերնդի պատկերացումը խաղաղ Լեռնային Ղարաբաղի մասին դուրս է Ադրբեջանի հետ հակամարտության լուծման շրջանակներից: Այդ սերնդի կանայք չեն վերապրել 90-ականների պատերազմը. 2016թ ապրիլի քառօրյա պատերազմը նրանց համար միայն դաժան կարճատև երազ էր: Նրանք գրեթե տարբերություն չեն դնում կանանց և տղամարդկանց միջև:

Սակայն առայժմ դեռ ամեն ինչ ավարտված չէ: Երկիրը դեռևս շրջափակման մեջ է և մի փոքրիկ արահետով կապված է Հայաստանի հետ, որով օրական երկու անգամ մարդկանցով և բեռներով լեցուն միկրոավտոբուսներ են ժամանում:

Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող 400 մարդուց յուրաքանչյուր 10-րդը կին է: Նրանք չափազանց անհրաժեշտ են իրենց փոքր երկրին, որտեղ չափից շատ զենք կա. Լեռնային Ղարաբաղը ականների և բեկորային ռումբերի քանակով աշխարհում բարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է»,- գրում է հեղինակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում