Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Բեռլուսկոնին իրեն լիազորություններից զրկելը համարում է պետական հեղաշրջում

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իտալական պետական Radio Uno Rai ռադիոյի ուղիղ եթերում Սենատում առաջիկայում կայանալիք քվեարկությունը, որի ժամանակ պետք է վճռվի նրան սենատորի լիազորություններից զրկելու հարցը, անվանել է պետական հեղաշրջման փորձ:

Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանը օգոստոսի 1-ին հաստատել էր ավելի վաղ Բեռլուսկոնիի դեմ Վերաքննիչ դատարանի կողմից նրա Mediaset խմբի ֆինանսական խարդախությունների աղմկալի գործով սահմանված դատավճիռը: Քաղաքական գործիչը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: Ազատազրկման ժամկետը, սակայն, մեխանիկորեն կրճատվել է՝ հասցվելով մեկ տարվա՝ կապված 2006 թվականից գործող ներման մասին օրենքի հետ:

Անցած շաբաթ իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս Բեռլուսկոնին հայտարարել էր, որ ներման մասին հայց չի ներկայացնի, սակայն միաժամանակ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին կոչ էր արել իրեն ներելու մասին որոշում ընդունել: Ի պատասխան՝ պետության ղեկավարի մամլո ծառայությունը հայտնել է, որ այդ գործին նախագահի միջամտության համար չկան պայմաններ:

Սենատում քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: Այդ առիթով նախկին վարչապետի կողմնակիցները մտադիր են Հռոմում անցկացնել բողոքի ցույց:

«Դա պետական հեղաշրջում է, որը բխում է հանցավոր քաղաքական դատավճռից՝ ուղղված աջ կենտրոնամետ ուժերի վերացմանն ու ճանապարհները ձախերի համար բացելուն»,- նշել է նախկին վարչապետը:

Նա կրկին հայտնել է իր լիարժեք անմեղության մասին և հավելել, որ մտադիր է այսօր ինչ-որ նոր փաստաթղթեր հրապարակել՝ կապված Mediaset-ի սկանդալային գործի հետ: Նրա խոսքով՝ առկա են փաստեր ու ականատեսների ցուցմունքներ, որոնք ժամանակին ուշադրության չեն արժանացել դատական մարմինների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում