ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը վերջին մի քանի օրերի ընթացքում 3%-ով աճել է, հասնելով՝ 50%-ի։ Այս մասին վկայում են հասարակական կարծիքի ուումնասիրման ամերիկյան Rasmussen Reports ծառայության իրականացրած հարցման արդյունքները։

ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի վարկանիշը նույն պահի դրությամբ, այսինքն 2010 թվականի ապրիլի 2-ին, ավելի ցածր է եղել՝ 46%:

Հարցվածների թիվը , ովքեր հավանություն չեն տալիս ներկայիս ԱՄՆ նախագահի գործունեությանը, ընկել է նույն չափով՝ հասնելով 49%-ի՝ դրանից երեք օր առաջ անցկացված հարցման հետ համեմատած։

Հարցումը իրականացվել է 1500 ամերիկացիների շրջանում։









































