Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Փաշինյանը հրապարակից առաջ և հետո

Երևանյան քաղաքականությունը մարզեր տեղափոխելու փորձը հայաստանյան ներքաղաքական կյանքում ամենևին առաջինը չէ, որ կատարում են Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Այդպիսի փորձ, օրինակ, կատարեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, այսպես ասած՝ «Բարև»-ի շարժման շրջանակում, թեև ի վերջո այդ փորձը դարձյալ կենտրոնացավ Երևանում, Երևանի կենտրոնում, Երևանի ավագանիում և վերջապես՝ «հօդս ցնդեց»:

Անհերքելի է, որ Հայաստանում կա երևանյան քաղաքականությունը մարզեր տարածելու կամ ընդհանրապես քաղաքականությունը տարածելու խնդիր, սակայն կա մի ուշագրավ հանգամանք՝ բոլոր փորձերը կարծես թե ունեն մեկ նպատակ՝ մարզային ռեսուրսը ծառայեցնել երևանյան քաղաքականությանը:

Այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը դրել է մարզային ռեսուրսը Ազատության հրապարակում հավաքելու և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շարժմանը թափ հաղորդելու նպատակ: Ինչ խոսք, ցանկացած քաղաքական սուբյեկտ իրավասու է դնել իր նպատակները և կազմել իր օրակարգը, և այստեղ բոլորն ազատ են, եթե մտել են քաղաքականություն: Սակայն խնդիրն այն է, որ մարզերը երևանյան քաղաքականությանը «ծառայեցնելու» մեթոդի կիրառումն առաջացնում է ռիսկ, որ քաղաքականության հանդեպ հետաքրքրությունն ու քաղաքականությունից որևէ սպասումը կազմալուծվում են, սպանվում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Այսինքն՝ ինչպիսի ճանապարհային քարտեզներ ու երթուղիներ էլ որ կազմվեն, միևնույն է՝ առանցքայինը անշուշտ մեթոդաբանական հիմքը, հենքը և ներկայացվող օրակարգն են:

Եվ եթե այստեղ ամեն ինչ դարձյալ հանգում է այն իրողությանը, որ քաղաքական արդյունքը պայմանավորվում է, այսպես ասած, կից կամ հարակից բազմամարդությամբ՝ Ազատության հրապարակում, ապա այլևս սկզբունքորեն կարևոր չէ, թե որ ճանապարհով, որքան հեռվից է որևէ սուբյեկտ «բազավորվում» հրապարակում: Իհարկե, խոսքը տվյալ պարագայում լայն օրակարգի տեսանկյունից անկարևորության մասին է, քանի որ տվյալ պարագայում «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու Նիկոլ Փաշինյանն ունեն մարտավարական խնդիր՝ կապված հենց Ազատության հրապարակի հետ:

Բանն այն է, որ այստեղ Սերժ Սարգսյանի վարչապետության առիթով դե ֆակտո բավականին շոշափելի մրցակցություն է, և Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզի նվազագույն առաջնայյին թիրախն այդ մրցակցությունը հաղթելն է, հրապարակը «նվաճելը»: Այդ տեսանկյունից իհարկե Փաշինյանը կատարել է իսկապես նկատելի, շոշափելի քայլ առաջ, մի կողմից՝ հմտորեն խուսափելով ֆալստարտից, մյուս կողմից՝ նաև աշխատելով այնտեղ, որտեղ գործնականում ոչ ոք չի աշխատում ներկայումս: Իսկ դա որոշակի հետաքրքիր շերտ անշուշտ բացում է, թեև այստեղ իհարկե ամեն ինչ կախված է նրանից, թե Նիկոլ Փաշինյանն ունենալով Ազատության հրապարակից առաջ իսկապես օրիգինալ մտահղացում՝ այդուհանդերձ, ինչ մտահղացումներ ունի Ազատության հրապարակ հասնելուց հետո, և այստեղ նա որքանով կլինի օրիգինալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում