Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Խնդիր խնդրոց

Որպես օրինաչափություն, Հայաստանի և հայության հասարակական-քաղաքական կյանքին վերաբերող որևէ նշանակալից և կարևոր ժամանակահատվածում, երբ համընդհանուր ուշադրության առարկա են դառնում պետության ապագայի հետ կապված առանցքային կոնկրետ խնդիրներ, ի հայտ եկող բոլոր արատավոր և խնդրահարույց խնդիրների շարքում իր ուրույն տեղով դրսևորվում է Հայ Առաքելական եկեղեցու հանրային դերի խնդիրը:

Ինչքան էլ եկեղեցին հոգևոր բովանդակության, այդուամենայնիվ ֆիզիկապես գոյություն ունեցող կառույց է, ղեկավարվում է մարդկանցով, որոնք, ի դեպ, բավական բուռն աշխարհիկ կյանքով են ապրում հոգևոր աշխատանքից ազատ ժամերին, իսկ աշխատանքի ընթացքում էլ օգտվում են աշխարհիկ հարմարավետություններից, ընդ որում` բավական լավ հարմարավետություններից:

Հետաքրքրական է, որ որևէ հասարակական-քաղաքական բուռն ժամանակահատվածում եկեղեցին, չգիտես ինչու, չի փորձում աշխարհիկ կյանքի հետ շփումը հարմարավետություններից ընդլայնել ու մի քիչ էլ մտածել անհարմարությունների, այսինքն` խնդիրների մասին, որոնք հուզում են հասարակությանը: Պարփակվելով հոգևոր կաղապարների մեջ, պաշտպանվելով դրանցով` եկեղեցին մտածում է, թե այդպիսով հասարակության աչքից կոծկում է այն սոցիալական, ինչ-որ տեղ նույնիսկ քաղաքական ֆունկցիան, որ ունի այդ հզոր և ընդգրկուն կառույցը: Իսկ երբ զգում է, որ այդուհանդերձ հասարակական պահանջը սկսում է ճնշող լինել, եկեղեցին հոգևոր կաղապարներից դուրս է գալիս և անմիջապես փորձում է տեղավորվել իշխանական ֆիզիկական կաղապարների մեջ` աջակցություն հայտնելով իշխանությանը տվյալ ժամանակի խնդրահարույց հարցում և փորձելով այդպիսով ապահովել իր անվտանգությունը հասարակական հայացքներից ու պահանջներից:

Եկեղեցու կեցվածքն ու անհամարժեք արձագանքը 2008 թվականի Մարտի 1-ից հետո եկեղեցու հանդեպ առաջացրած անվստահությունն ավելի խորացրեց: Խնդիրը, Հայ Առաքելական եկեղեցու սոցիալական նշանակության, սոցիալական առաքելության, պատմական առաքելության խնդիրը, միևնույն է, մնաց բաց, և նույնիսկ կարելի է ասել` ավելի բացվեց: Ավելի սուր զգացվեց պատասխանի անհրաժեշտությունն այն հարցին, թե ի՞նչ դերակատարում ունի Հայ Առաքելական եկեղեցին այսօր հայ ժողովրդի կյանքում, ինչի՞ համար է եկեղեցին, ի՞նչ է տալիս ժողովրդին, ի՞նչ է ակնկալում ստանալ, ի՞նչ է առաջարկում գաղափարական, արժեքային իմաստով, և ընդհանրապես ի՞նչ է ուզում եկեղեցին ժամանակակից կյանքում, 21-րդ դարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում