Ամերիկյան առողջապահական հաստատությունների մասնագետների կողմից իրականացված մի շարք վիճակագրական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ հերոինից կախվածությունը վերածվել է իսկական համաճարակի՝ գրում է grifonsoft.ru-ն:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում երկու տարի առաջվա համեմատությամբ թմրանյութերի օգտագործման հետևանքով մահացության տոկոսը աճել է մոտ մեկ երրորդով: Մասնագետների կարծիքով՝ այդ համաճարակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հստակ ռազմավարություն մշակել:

Նրանց կարծիքով՝ ներկա իրավիճակի պատճառը պայմանավորված է թմրեցուցիչ ցավազրկող դեղամիջոցների տարածման անվերահսկելիությամբ:









































