Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Երևանի նկատմամբ նկրտումների վերաբերյալ Ալիևի տխրահռչակ հայտարարությունը ևս մեկ հեքիաթ էր. Վլադիմիր Կազիմիրով

Ադրբեջանի ղեկավարության բարձրագոչ ռազմատենչ սպառնալիքները չեն տեղավորվում քաղաքական առաջնորդների նորմալ հայտարարությունների համատեքստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

«Այդ հայտարարությունները պետք է առանձին հավաքագրվեն հետագայում պատմական տարօրինակությունների և հումորների գիրք հրատարակելու համար: Մի՞թե չկան նման հրատարակչություններ, որոնք կկարողանային դրանք հավաքել և հրապարակային դարձնել ղարաբաղյան հակամարտության վերջին տասնամյակում հնչած մտքերի նման անգին հավաքածուն, ասենք Հեյդար Ալիևից հետո: Չէ՞ որ այն եզակի ընթերցանություն կապահովեր: Մեր դարում հեշտ չէ ունենալ նման հավաքածու այլ երկրներում: Ոչ այլ ոք, քան հենց Պաշտպանության նախարարությունը պետք է իմանա, որ պատերազմը մեր օրերում այն չէ, ինչ նախորդ դարի վերջերին, և այդ կապակցությամբ զգուշորեն է պետք կատակել: Իսկ Երևանի «վերադարձի» մասին տխրահռչակ հայտարարությունը ևս մեկ հեքիաթ էր»,-նշեց նա:

Վլադիմիր Կազիմիրովի համոզմամբ՝ նրանք, ովքեր սպառնում են պատերազմով, չեն կարող չգիտակցել, որ Ադրբեջանի ներքին դրությունը այդքան էլ չի համապատասխանում այդ երևակայություներին և արկածախնդրություններին: Նա նշեց, որ, բնականաբար, ավելի իրատեսական է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումը, որը լիովին հասանելի է ուժի կիրառումից լրջորեն հրաժարվելու դեպքում, եթե դրան էլ գումարվեն միջազգային հստակ երաշխիքները:

«Միգուցե ինչ-որ մեկին պարզապես ձեռնտու չէ առանց արյան տարբերակը. չէի ցանկանա դրան հավատալ: Սա պարզապես խաբեություն է սեփական ժողովրդի նկատմամբ ցուցադրական հայրենասիրությամբ, սիստեմատիկ բացականչություններով, իշխանության պահպանման համար իրականացվող գործողություններով: Արդեն ժամանակն է նախօրոք մտածել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արձագանքի մասին և ոչ միայն հենց համանախագահների: Իրականում պաշտոնական Բաքուն իր բարձրաձայն սպառնալիքներով և երևակայություններով ավելի է ձգում իր համար հակամարտության լուծման ոչ շահավետ տարբերակը՝ փոխանցելով այն նոր սերունդներին»,-եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում