Wednesday, 15 05 2024
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է

Բոլոր գնումներում ունենք որոշակի տնտեսումներ և էֆեկտներ. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ որոշ ապրանքների ձեռքբերման գնի պլանավորման վերանայմանը: Վարչապետը հիշեցրեց, որ 2018 թվականի հունվարի 18-ի կառավարության նիստի ընթացքում անդրադարձ էր կատարվել 2017 թվականը 2016 թվականի համեմատությամբ՝ պետական գնումների և կատարված աշխատանքների գործընթացներում մեկ միավորի գնի փոփոխության վերլուծության հարցին։

«Ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում արձանագրվել են թերություններ, մասնավորապես՝ ըստ նախարարությունների հիմնական սպառման ապրանքների տեխնիկական բնութագրերի, չափման միավորների տարբերություններ և շեղումներ, ինչպես նաև՝ որոշ ապրանքների փաստացի ձեռքբերման միավորի գնի և պլանավորվածի միջև անհամապատասխանություններ։ Չնայած հիմնականում ապրանքի փաստացի ձեռքբերման գինը պլանավորված գնի համեմատությամբ հանգեցնում է խնայողություն, սակայն նշվածը հանդիսանում է ոչ հստակ, ոչ ամբողջական պլանավորման արդյունք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Ֆինանսների նախարարին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում քննարկելով Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ՝ մշակել և ֆինանսների նախարարության կայքում հրապարակել հիմնական սպառման 20-ից 30 ապրանքների օրինակելի տեխնիկական բնութագրեր։ 1-ամսյա ժամկետում՝ մշակել և ֆինանսների նախարարության կայքում հրապարակել յուրաքանչյուր ձեռքբերվող ապրանքի, բացառությամբ դեղամիջոցների՝ մեկ միասնական չափման միավոր: 2-ամսյա ժամկետում՝ Առողջապահության նախարարի հետ համատեղ մշակել և կայքերում հրապարակել յուրաքանչյուր դեղամիջոցի միասնական չափման միավոր։

Հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարվեց գործնականում ապահովել ապրանքների և ծառայությունների պլանավորումն ըստ վերջնական սպառման կոնկրետ ապրանքների, այլ ոչ թե ապրանքախմբերի, իսկ գնումները պլանավորելիս առաջնորդվել Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ուղենիշային բնութագրերով և չափման միավորներով:

«Մենք 2017թ. ֆիքսել ենք, որ պրակտիկորեն բոլոր գնումների մեջ ունենք որոշակի տնտեսումներ և էֆեկտներ, մյուս կողմից այն բյուջեներում, որոնք պլանավորում ենք ըստ նախարարությունների, ունենք ավելցուկ գումարներ: Բայց իրական պատճառը ոչ թե խիստ խնայողական ձեռքբերումներն են, չնայած դրանք էլ կան, այլ պլանավորելիս շատ ենք նախատեսում և այդտեղ առանձնապես մեծ խնայողություն չկա: Չնայած ֆիքսում եմ, որ տենդերներով անցած գնումների արդյունքում մենք պրակտիկորեն բոլոր նախարարություններում, գերատեսչություններում գնումների մեջ ունենք նվազեցում»,- նկատեց Կարեն Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում