Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու լավ գաղափարը կարող է շատ արագ արժեզրկվել. Գլխավոր սրտաբան

«Դեղատոմսերի կիրառումը միանշանակորեն ճիշտ է։ Ամբողջ աշխարհն է գնացել դրան։ Դեղատոմսերի ներդրումով մի շարք խնդիրներ կլուծվեն, կբարձրանա բուժսպասարկման, բուժծառայությունների որակը։ Բայց ամեն նոր բան ներդնելուց առաջ մենք պետք է խորը վերլուծություն անենք և երբեք չշտապենք, քանի որ շտապելու արդյունքում մենք կարող է սայթաքենք և արժեզրկենք ճիշտ գաղափարը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, բ.գ.դ.., պրոֆեսոր, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը։

Նրա խոսքով քանի դեռ առողջապահության նախարարությունը չի ներդրել անհրաժեշտ գործիքակազմ, դեղերը դեղատոմսով բաց թողնելու շատ լավ գաղափարը կարող է շատ արագ էլ արժեզրկվել։

Զելվեյանի խոսքով այս նոր փոփոխությունը միանշանակ նոր բեռ է լինելու բժիշկների համար, և բժիշկները ի վիճակի չեն հավելյալ բեռ վերցնել իրենց ուսերին։ «Դրա համար հավանաբար անհրաժեշտ է բժիշկների քանակն ավելացնել առաջնային օղակներում, վարձատրությունն ավելացնել։ Բժիշկը պետք է հարաբերականորեն անհոգ ապրի, որպեսզի կարողանա իր դրական հույզերով օգնի հիվանդին»,-ասաց քաղաքի գլխավոր սրտաբանը։

Եվ հետո, դեղերը դեղատոմսով դարձնելու փոփոխությունը լրացուցիչ բեռ է լինլու նաև հիվանդների համար, քանի որ հիվանդը պետք է գնա, բուժզննում անցնի, վճարի դրա դիմաց, որպեսզի բժիշկը դեղատոմս գրի։

Զելվեյանի խոսքով անհրաժեշտ գործիքակազմի բացակայության պայմաններում, երբ մարտի 1-ից դեղերը դառնան դեղատոմսով, համընդհանուր դժգոհություն է առաջանալու, բժիշկը դեմոտիվացվելու է, դա պրոեկտվելու է հիվանդների վրա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում