Wednesday, 01 05 2024
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը

Ովքե՞ր են «դավաճանները»

Հանրապետության նախագահի փակ, գաղտնի քվեարկության արդյունքներն ամփոփված են: Ըստ այդմ՝ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ: Արմեն Սարգսյանն ընտրվել է հանրապետության չորրորդ նախագահ` այսպես կոչված, «ընդարձակ մեծամասնությամբ»: Սակայն կանխատեսելի այս քվեարկության արդյունքներն ինտրիգային են: Բանն այն է, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանող երեք խմբակցությունների պատգամավորների ընդհանուր թվաքանակը 96-ն է և, եթե նույնիսկ «Ելք» խմբակցությունն ամբողջ կազմով մասնակցեր քվեարկությանը, դեմ ձայները չէին կարող գերազանցել 9-ը: Սակայն` բացակա լինելու պատճառով, «Ելքի» երեք պատգամավորներ` Էդմոն Մարուքյանը, Սասուն Միքայելյանը և Գևորգ Գորգիսյանը, նախագահի ընտրություններին չեն մասնակցել: Ստացվում է հետաքրքիր ու ինտրիգային պատկեր. փաստորեն խորհրդարանական պաշտոնական մեծամասնության չորս անդամ հանդգնել են հակադրվել Սերժ Սարգսյանի ցուցումին, կամ էլ` «Ծառուկյան» խմբակցության չորս պատգամավոր է «դավաճանել» իր առաջնորդին: Իհարկե, չի բացառվում նաև, որ «դավաճաններ» կան Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանած ոչ թե մեկ, այլ ասենք` երկու կամ երեք խմբակցություններում:

Հիմա պատկերացնել կարելի է, թե «վհուկների» ինչպիսի «որս» է սկսվելու ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցություններում: Հարցը գուցե նման սրությամբ չդրվեր, եթե առջևում չլինեին վարչապետի ընտրություններ:

Սերժ Սարգսյանը չի կարող հանդուրժել, որ «ընդարձակ մեծամասնությունը» նման «ճաքեր» տա իր ընտրությունների ժամանակ, մանավանդ, որ վարչապետի նշանակման պարագայում ինտրիգն ու քաղաքական լարվածությունն ավելի մեծ են լինելու, իսկ պատգամավորները տեսականորեն կարող են գտնվել «տաք» փողոցի ճնշման տակ: Այսօրվա քվեարկության արդյունքներն ուշագրավ են նաև այլ տեսանկյունից:

Նույնիսկ այն պարագայում, երբ ընդդիմության ճնշումը գրեթե զրոյական է ու բացակայում է հասարակության դիմադրությունը, խորհրդարանական ֆորմալ կամ իրական մեծամասնությունը ճեղքեր է տալիս:

Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի «առնետավազք» տեղի կունենա այս խորհրդարանում, եթե երկրում իսկապես լինի ֆորս-մաժորային կամ հեղափոխական վիճակ: Սերժ Սարգսյանի իշխանությունն ուժեղ և կայուն է միայն արտաքուստ, համակարգն իրականում լատենտ ճգնաժամի ռեժիմում է, ինչի վկայությունն են այսօրվա քվեարկության արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում