Wednesday, 22 07 2026
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Լոռու մարզի զարգացման ռազմավարությունը «Նյու Վասյուկիի» ծրագրերի է նման

«Ես որքանով հիշում եմ՝ Վանաձորի, Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մի քանի ծրագրեր կային մշակված նախկինում, նախորդ մարզպետերի և կառավարության ղեկավարների կողմից։ Վարչապետը նոր ռազմավարություն մշակելուց առաջ լավ կաներ ասեր, թե որքանով են ստացվել կամ ձախողվել նախորդ ծրագրերը»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով 2017-2025 թթ. Լոռու մարզի զարգացման ռազմավարությանը, որը շաբաթ օրը ներկայացվել է վարչապետին։

Իրավապաշտպանի խոսքերով՝ չգիտես ինչու, այս իշխանությունները մշտապես առաջնորդվում են «ջնջենք, զրոյից սկսենք» սկզբունքով, որը միշտ չէ, որ արդյունավետ է։ «Չի բացառվում, որ մի ամիս հետո նոր վարչապետ կգա և նորից կփոխի այդ ամենը, նոր ռազմավարություն կներկայացնի։ Մեր երկրում ռազմավարությունները պայմանավորված են ոչ թե ինստիտուցիոնալ մոտեցումներով, այլ անձնական մոտեցումներով։ Դրա համար անձի փոփոխությամբ փոփոխվում են նաև ռազմավարությունները»,- ասաց Սաքունցը։

Ըստ իրավապաշտպանի՝ վերջին 6 տարվա ընթացքում Վանաձորի աշակերտների թիվը կրճատվել է 45 տոկոսով, 3 դպրոց փակվել է, կրճատվել է մանկապարտեզների թիվը, գործարանները փակվել են, քիմիական հսկա գործարանները չեն վերապրոֆիլավորվել։ «Այս բոլոր տվյալները փաստում են, որ ներդրումները չեն կարող հոսել այնտեղ, որտեղ ներդրումային միջավայր չկա։ Ընդ որում պետք չէ տարածքային բաժանումներ անել՝ Վանաձոր, Գյումրի։ Բոլոր տեղերում էլ նույն պատկերն է։ Քաղաքականությունը պետք է փոխել։ Բազմաթիվ գործոններ կան, որոնք տեղային նշանակություն չունեն, ունեն համապետական նշանակություն։ Իսկ երբ համապետական նշանակություն ունեցող խնդիրները չեն լուծվում, մարզում տարաժամկետ ռազմավարություն մշակելը դառնում է «Նյու Վասյուկիի» ծրագիր, որը բացարձակապես ռեալ բովանդակություն ունենալ չի կարող»,- նշեց մեր զրուցակիցը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում