Saturday, 18 07 2026
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը

«Մատչելի միջավայր բոլորին» քայլարշավի մասնակիցները այցելել են քաղաքապետարան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Սամվել Մերթարջյանը Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ հանդիպել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Մատչելի միջավայր բոլորին» խորագրով քայլարշավ-ակցիայի մասնակիցներին, ովքեր քաղաքապետարան էին եկել նոր կառուցվող և վերանորոգվող շենքերում մատչելիության չափորոշիչների խախտման վերաբերյալ իրենց նամակը քաղաքապետին փոխանցելու համար:

Նամակում ակցիայի մասնակիցները մասնավորապես նշել էին մայրաքաղաքի կրթական, մշակութային հաստատություններում և հանրային նշանակության այլ կառույցներում մատչելիության ապահովման, ավտոկայանետեղիներում հատուկ տեղերի առանձնացման և ազատ ու անխոչընդոտ տեղաշարժ ապահովելուն վերաբերող մի շարք հարցեր ու առաջարկություններ: Երթի մասնակիցների հետ զրույցի ընթացքում քաղաքապետի օգնականը նշել է, թե հաճելի է փաստը, որ հենաշարժողական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրները հուզում են ոչ միայն հասարակության տվյալ խմբի անձանց: Այնուհետև, պատասխանելով երթի մասնակիցների, նաև՝ լրագրողների հարցերին, քաղաքապետի օգնականը նշել է, որ խնդրո առարկա հարցերի ուղղությամբ Երևանի քաղաքապետարանն արդեն երկրորդ տարին անընդմեջ ձեռնարկում է հստակ և նպատակային քայլեր: «Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի պատմության մեջ առաջին անգամ, մայրաքաղաքն առավել մատչելի դարձնելու նպատակով, 2013 թվականի համայնքային բյուջեում առանձին տողով թեքահարթակներ կառուցելու նպատակով նախատեսվեց հատկացնել 20 մլն դրամ: Ու հատկանշական է, որ յուրաքանչյուր թեքահարթակի համար նախագծվեց դրա իրականացման տեղանքին համահունչ նախագիծ՝ պահպանելով անհրաժեշտ բոլոր նորմերը», – նշել է քաղաքապետի օգնականը:

Սամվել Մերթարջյանի խոսքով՝ մինչև այս ամսվա վերջ արդեն կունենանք շուրջ 80 նման թեքահարթակ: Բացի այդ, ինչպես նշել է քաղաքապետի օգնականը, շուրջ 190 թեքահարթակ էլ նախաձեռնվել ու կառուցվել է կապիտալ վերանորոգվող փողոցներում: Այդ աշխատանքները կատարվել են կապալառուների և շինարարական կազմակերպությունների հետ համաձայնեցված, ընդ որում՝ բացառապես նրանց միջոցներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետի օգնականն առանձնակի կարևորել է նաև այս տարի քաղաքապետին կից ստեղծված Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկվելու հանգամանքը, ինչը, ըստ նրա, հնարավորություն է ընձեռում հիմնախնդիրների լուծման մասով անմիջական առաջարկներ ներկայացնելով սահմանել առաջնահերթություններն ու հետզհետե լուծումներ տալ դրանց:

Սամվել Մերթարջյանը հավաստիացրել է, որ մայրաքաղաքն ավելի մատչելի դարձնելու շրջանակում 2014 թվականին թեքահարթակների կառուցման ծրագիրը շարունակվելու և ընդլայնվելու է: Բացի այդ, քաղաքապետարանը նաև նախատեսում է մայրաքաղաքի տարբեր երթուղիներում որոշ ավտոբուսներ հարմարեցնել սահմանափակ կարողություններով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովելուն: «Ինչ խոսք, բոլորս էլ գիտակցում ենք, որ մատչելի քաղաք ունենալուն հասնելու համար անելիքներ դեռ շատ կան, և ոչ ոք դա չի հերքում, բայցև պետք է արձանագրենք, որ քաղաքապետարանը նոր թեքահարթակների կառուցումը նախաձեռնելուց բացի, նաև որոշակի աշխատանքներ է տանում նախկինում կառուցված թեքահարթակները սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչը հետզհետե ավելի մեծ թափ կստանա:

Այս համատեքստում արժևորում եմ այդ հիմնախնդիրերով զբաղվող շահագրգիռ անձանց և կազմակերպությունների մասնակցությունն աշխատանքների իրականացման փուլում», – ընդգծել է Սամվել Մերթարջյանը:

Հանդիպման ավարտին երթի մասնակիցները նշել են, որ սկզբունքորեն գոհ են հանդիպման արդյունքներից, իսկ վերջնական գնահատական կտան արված աշխատանքը տեսնելուց հետո միայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում