Sunday, 12 07 2026
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»

Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին

Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցք ձևավորելու համար՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Հայաստանը փաստացի առաջին անգամ հայտարարում է այդ նպատակի համար բազմակողմ բանակցություն վարելու մասին, թեև մանրամասներ Սերժ Սարգսյանը չի ներկայացնում: Ո՞ւմ հետ է Հայաստանը բանակցում, եթե խոսքը վերաբերում է «շահագրգիռ կողմերին»:

Հայտնի է, որ մի ակնառու շահագրգիռ կողմ է Իրանը, որը հայտարարել է Հայաստանը Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ ուղի դիտարկելու մասին: Այդ մասին խոսել է Իրանի նախագահը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում: Պետք է ենթադրել, որ մյուս կողմը Վրաստանն է, որն անկասկած նույնպես ունի այդպիսի հեռանկարով շահագրգռված լինելու մի շարք պատճառներ: Պետք է նկատել, որ կան Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան ձևաչափով բանակցության նշույլներ: Օրինակ՝ 2017-ի նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից օրեր անց Երևան էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարարը, իսկ մեկ ամիս անց Վրաստան մեկնեց Սերժ Սարգսյանը:

Մյուս կողմից՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանը տարանցիկ ուղի դիտարկելուն, ապա այստեղ առանցքային առնվազն երկու հարց սպասում է պատասխանի. ինչպե՞ս է դրան վերաբերվելու Ռուսաստանը՝ մի շարք պատճառներով, և հատկապես ի՞նչ տարանցման մասին է խոսքը: Հերթով: Ռուսաստանը Հայաստանի վրա ունի մեծ ազդեցություն, և այստեղ նույնիսկ մեկնաբանություններն ավելորդ են: Ընդ որում, այդ ազդեցությունը մի կողմից՝ պատճառ է, որ Մոսկվան շահագրգռված չլինի Հայաստանի տարանցիկ կարողության զարգացումով՝ հատկապես Իրանից դեպի Եվրոպա, քանի որ դա Հայաստանի անկախության և ինքնիշխանության գրավական է, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն այդ ազդեցությունը գործադրում է որպես Հայաստանին այլընտրանքների ուղղությամբ լուրջ քայլերից հետ պահելու միջոց: Այդպիսով, Երևանն ինչպե՞ս և ինչո՞վ է հաղթահարելու ռուսական այդ խոչընդոտը:

Մյուսը հանգամանքը, որը նաև ուղղակի կապակցված է առաջինին, այն է, թե ինչ տարանցման մասին է խոսքը: Օրինակ՝ եթե խոսքը տրանսպորտային բեռնափոխադրումների մասին է, ապա այստեղ Մոսկվայի դժգոհությունը զգալի կարող է լինել միայն Հայաստան-Իրան երկաթուղու դեպքում, որն առավել խորքային ռազմավարական հեռանկարներ պարունակող նախագիծ է՝ ի տարբերություն, օրինակ, ավտոբեռնափոխադրումների, որ կարող են իրականացվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհով:

Մյուս կողմից, սակայն, այդ ճանապարհի նախագիծն էլ շատ փոքր է, այսպես ասած՝ «շահագրգիռ կողմերի» հետ բանակցության առարկա լինելու համար, ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի խոսքը առավել մասշտաբային հեռանկար պարունակող նախագծերի մասին է: Դրանցից մեկն էլ գազամուղն է: Դրա վերաբերյալ իրանցիները Սերժ Սարգսյանին հարց էին ուղղել դեռևս նախորդ տարի օգոստոսին, երբ նա պատասխանել էր, թե գաղափարը հետաքրքիր է, և Հայաստանը կողմ է դրան, եթե ապահովվեն բոլոր կողմերի շահերը: Թե հատկապես ինչ կողմերի մասին էր խոսքը՝ դարձյալ չէր մանրամասնվել: Պետք է ենթադրել, որ տվյալ պարագայում խոսքը հենց ռուսական կողմի մասին է, որը Հայաստանի հետ ունի ոչ միայն «Գազպրոմի» պայմանագիրը, այլ նաև շահագրգռված չէ, որ Հայաստանը այդպիսով ստանա ըստ էութան էներգետիկ անկախություն Ռուսաստանից:

Եվ այդպիսով, իրավիճակը երկու գործոններով հանգում է մի կետի՝ Ռուսաստան: Բայց, դրանով հանդերձ, պետք է արձանագրել, որ Մյունխենի համաժողովում Սերժ Սարգսյանի հայտարարությունը պատասխանատու հայտարարություն է, քանի որ Երևանն առաջին անգամ է խոսում բանակցություն վարելու մասին:

Օգոստոսին Սերժ Սարգսյանը գազամուղի մասով, օրինակ, ասել էր, թե հարցը ընդամենը փորձագիտական քննարկումների մակարդակում է: Այդ տեսանկյունից մոտ կես տարի հետո Սարգսյանի հայտարարությունը պետք է գնահատել առաջընթաց, և եթե դա ընդամենը անվտանգության համաժողովում տպավորություն թողնելու համար արված հայտարարություն էր, այդուհանդերձ՝ այն ենթադրում է պատասխանատվություն «շահագրգիռ կողմերի» առաջ, և եթե արվում է այդ քայլը, ապա դա արդեն էական է:

Միևնույն ժամանակ այդ հանգամանքը հետաքրքիր է առաջին հայացքից ավելի փոքր, սակայն առանցքային մի իրադարձության ֆոնին: Օրեր առաջ Հայաստանում Իրանի դեսպանը Երևանի պետհամալսարանում բավականին թափանցիկ ակնարկներ էր արել հայ-իրանական հարաբերության և այդ ուղղությամբ Երևանի անբավարար քայլերի կապակցությամբ, և Սերժ Սարգսյանի հայտարարությունն այդպիսով ստացվում է նաև անուղղակի արձագանք այդ իրողությանը:

Այդ ամենով հանդերձ, սակայն, իրավիճակը անկասկած լինելով ուշադրության արժանի, այդուհանդերձ պարունակում է հարցեր, դրանցից առանցքային երկուսին հատկապես սպասող պատասխաններով՝ ո՞ր երկրների հետ է բանակցում Երևանը, կա՞ Ռուսաստանը դրանց մեջ, հատկապես, որ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ հաջողության դեպքում շահող երկրների շրջանակը կլինի ավելի մեծ: Կա՞ Եվրոպան այդ բանակցության մեջ, և արդյոք ե՞րբ է Երևանը պատրաստվում նախաձեռնել միասնական բանակցային ձևաչափ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում