Boeing ընկերության ղեկավար Դենիս Մուիլենբերգը հայտարարել է, որ ընկերությունը հիմա էլ ինքնաթիռների արտադրության շատ բարձր տեմպ ունի, բայց պատրաստվում է ավելի մեծացնել այն և ամեն 10 ժամում մեկ ինքնաթիռ արտադրել: Այս մասին հայտնում է CNBC-ն:
Անցած տարի Boeing-ը 763 ինքնաթիռ է մատակարարել պատվիրատուներին՝ 1 ինքնաթիռ 11,5 ժամը մեկ:
Ցանկալի արդյունքին հասնելու համար մինչև 2020 թ. պետք է արտադրությունն ավելացնել 137 ինքնաթիռով տարեկան, ինչը 18%-ով ավել է ընթացիկ ցուցանիշից: Մուիլենբերգը կանխատեսում է, որ արդեն այս տարի 810-815 ինքնաթիռ կթողարկվի: