Tuesday, 07 05 2024
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»

«Արմավիան» «զոհվեց» բացթողումների պատճառով․ Ազգային փոխադրող ստեղծելու փոխարեն նախ պետք է ավիաընկերություն բացել

2017թ-ի ապրիլին Գյումրիից առաջին չվերթն իրականացրած «Տարոն Ավիա» ավիաընկերությունն արդեն մի քանի ամիս է, ինչ դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում: Պատճառների մասին ընկերության պատասխանատուներն ոչինչ չեն հայտարարում, բայց նշում են, թե ստեղծված իրավիճակը ժամանակավոր է և հավանաբար մարտ ամսից կվերսկսեն թռիչքները, սակայն դա դեռևս հստակ չէ։

Ստացվում է, որ մի կողմից կառավարությունը խոսում է էժան, փոքր օդանավային ընկերությունների ներկայությունը, ծավալը Հայաստանում մեծացնելու մասին, մյուս կողմից, ըստ էության, տեսնում ենք, որ այդպիսի ընկերությունները չեն կարողանում գործունեություն իրականացնել Հայաստանում և դադարեցնում են իրենց թռիչքները։

Այս և քաղավիացիային առնչվող մի շարք այլ խնդիրների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ , «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ, նախկին օդաչու Դմիտրի Ադբաշյանի հետ։

««Տարոն Ավիա»-ն ընկերություն է, որը հետապնդում է շահույթ և նրանք այստեղ չեն կարողանում գոյատևել, դրա համար էլ գնացին Դուբայ, որտեղ ավելի հարմար պայմաններ են ստեղծված բիզնեսի համար, այսինքն այնտեղ ստացվող շահույթը գերազանցում է կատարվող ծախսերը և ավելի ձեռնտու է այնտեղ աշխատել։

Ինչո՞ւ են մեզ մոտ ծախսերն ավելի շատ․ եթե Հայաստանում ավիատոմսերի գները համեմատենք այլ երկրների ավիատոմսերի գների հետ, ապա մեզ մոտ դրանց գինն անհամեմատ ավելի թանկ է, սակայն դա չի ապահովում այնքան գումար, որ այս կամ այն ավիաընկերությունը կարողանա փակել իր ծախսերն ու նաև շահույթ ստանա, որովհետև օդանավակայանի ծախսերն են մեզ մոտ շատ մեծ, նավթի գներն են մեզ մոտ 5-10 %-ով ավելի թանկ, քան մյուս երկրներում՝ օրինակ հենց Թբիլիսիում, բացի դրանից տեղական ավիաընկերություններին կառավարությունը նաև պիտի աջակցի, ինչպես օրինակ իրենց հարազատ ավիաընկերություններին աջակցում են Ռուսաստանի կամ բազմաթիվ այլ երկրների կառավարություններ․ գրեթե բոլոր երկրներում էլ պետությունը պայմաններ է ստեղծում, որպեսզի իրենց երկրում գրանցված ընկերություններն իրենց լավ զգան, իսկ մեզ մոտ այդ աջակցությունը բացակայում է»,-շեշտեց Դմիտրի Ադբաշյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում