Saturday, 27 04 2024
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին

Ուշագրավ այց Արցախ` Չորրորդ հանրապետության անունից

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ երեկոյան ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, պետնախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ:

Արմեն Սարգսյանի «քարոզարշավի» այս հատվածը գուցե ամենաէականն է, ավելին` Արցախի իշխանության առաջին դեմքերի հետ հանդիպումները ձևավորում են Հայաստանի չորրորդ նախագահի, այսպես կոչված, արցախյան օրակարգը: Արմեն Սարգսյանի արցախյան այցը կարևոր մեսիջ է, որ նախագահի պաշտոնում նրա գործունեության ուղղություններից մեկը լինելու է Արցախի հարցը: Ինչ կարգավիճակով Հայաստանի չորրորդ նախագահը մասնակից կլինի կարգավորման գործընթացին` դժվար է կռահել, մանավանդ, որ առայժմ մինչև վերջ բացահայտված չեն Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերը:

Մյուս կողմից` անմիտ կլինի ենթադրել, որ Արմեն Սարգսյանի դիվանագիտական փորձառությունը, միջազգային կապերը օգտագործվելու են զուտ նախագահի արարողակարգային, ներկայացուցչական լիազորությունների համատեքստում: Սա այն դեպքերից է, որ ոչ թե պաշտոնն է կշիռ հաղորդելու մարդուն, այլ` հակառակը: Մյուս կողմից` Արմեն Սարգսյանը հրաշալի հասկանում է, որ Հայաստանի նոր իշխանությունը նույնպես ձևավորվում է, այդպես կոչված, արցախյան հիմքով, ակունքով: Դա ինքնին ենթադրում է, որ իշխանության ներսում գործչի ազդեցիկության ցուցիչ է նրա օրակարգում արցախյան փաթեթի առկայությունը: Հիմա, ըստ էության, դրանով էլ զբաղված է Արմեն Սարգսյանը:

Մյուս կողմից` երեկ Արցախ մեկնելուց առաջ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: ԱԺ-ում լրագրողի հարցին, թե դուք չե՞ք վիրավորվի, եթե նախագահ դառնաք և Բաղրամյան 26-ում չնստեք, նախագահի ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանն ասել է. «Ընդհակառակը, եթե ես աշխատեի Բաղրամյան 26-ում, ապա կլինեի 3-րդ հանրապետության 4-րդ նախագահը, իսկ հիմա, որ այլ տեղում է լինելու իմ աշխատավայրը կլինեմ 4-րդ հանրապետության առաջին նախագահը»: Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի նոր իշխանության առանցքային պաշտոններից մեկին հավակնող առաջին գործիչը, ով հայտարարեց Չորրորդ հանրապետության ստեղծման մասին:

Իհարկե, տվյալ դեպքում Սարգսյանի հայտարարությունը բազմաշերտ է և դժվար է ենթադրել, թե որն է նրա դիրքորոշման իրական մոտիվը: Սարգսյանը գուցե փորձում է իրեն սահմանազատել գործող համակարգից, սակայն այս պարագայում անհասկանալի է, թե որն է Չորրորդ հանրապետության արժեքային այցեքարտը, հիմնական առաքելությունը, որովհետև միայն կառավարման համակարգի ֆորմալ փոփոխությունը չի ենթադրում նոր հանրապետության ստեղծում, մանավանդ, որ նախագահական մոդելից խորհրդարանականին անցումն առայժմ ավելի շատ ֆորմալ բնույթ ունի. ըստ էության, պահպանվելու է Սերժ Սարգսյանի անձնակենտրոն իշխանության իներցիան:

Մյուս կողմից` Երրորդ հանրապետությունը խարսխված է 88-ի համազգային շարժման արժեհամակարգի վրա և բոլոր իշխանությունների ձևավորման և գործունեության առանցքում եղել է Արցախի հարցը: Արդյո՞ք փոխվում է ոչ միայն Հայաստանի կառավարման համակարգը, թե՞ նաև պետության արժեքային նկարագիրը, ռազմավարական տեսլականը, առաքելությունը: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն առայժմ չունենք: Առայժմ հայտնի է միայն մի ռազմավարական ձևակերպման մասին, որը բանաձևել է Սերժ Սարգսյանը` խոսելով 2040-ին չորս միլիոնանոց Հայաստան ունենալու տեսլականի շուրջը: Արդյո՞ք այս գաղափարի շուրջ է ձևավորելու Չորրորդ հանրապետությունը, թե՞ Արմեն Սարգսյանը միանգամայն այլ բան նկատի ունի:

Համենայն դեպս, իշխանության առաջին դեմքերը հրապարակային մակարդակում չեն ձևակերպել նոր Հանրապետության քաղաքական, արժեքային հիմքերը և այս համատեքստում Չորրորդ հանրապետության մասին նրանց հայտարարություններն ավելի շատ նմանվում են Երրորդ հանրապետությանը նետված ձեռնոցի, մանավանդ, որ անցած առնվազն երկու տասնամյակում հենց դրանով էլ զբաղված է եղել մեր քաղաքական համակարգը` ոչնչացնելով 88-ի քաղաքական ժառանգությունը, Հանրապետության ինստիտուցիոնալ և քաղաքական հիմքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում