Tuesday, 30 04 2024
15:45
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Հայաստանը խնդրել է, Կարասինն ասել է Լարսի այլընտրանքի գինը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում խոսել է 2011 թ. Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված համաձայնագրի իրականացման խնդիրների մասին և այս համատեքստում անդրադարձել է նաև Հայաստանին: Մաքսային մոնիթորինգի և վարչարարության մասին վրաց-ռուսական համաձայնագիրը և այս հարցի շուրջ Կարասին-Աբաշիձե ձևաչափով ընթացող բանակցությունները միտված են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը և մասնավորապես Ռուսաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և բեռնափոխադրումները Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով վերականգնելուն:

Ռուս-վրացական համաձայնագիրը և Հայաստանի խնդրանքը

Ըստ պայմանավորվածության, երկրներից յուրաքանչյուրը պետք է առանձին պայմանագիր ստորագրի միջնորդ հանդիսացող շվեյցարական SGS ընկերության հետ, որից հետո վերջինս պետք է բեռնափոխադրումների մշտադիտարկում իրականացնի այս համաձայնագրի շրջանակներում: Հայաստանի շահագրգռությունն այս համաձայնագրի կատարման մեջ այն է, որ այդ դեպքում Հայաստանը այլընտրանք կստանա դեպի Ռուսաստան տանող Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ Վրաստանի կառավարությունը ստորագրեց համապատասխան փաստաթուղթը SGS-ի հետ, որից հետո վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Հայաստանը ֆորսմաժորային իրավիճակներում տեսականորեն կարող է օգտվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող միջանցքներից ապրանքները Ռուսաստան տեղափոխելու համար: Ռուսաստանն առայժմ չի ստորագրել: Կարասինն ասել է, թե փաստաթղթերը շվեյցարական ընկերության հետ նախատեսվում է ստորագրել առաջիկա ամիսներին: Երբ լրագրողը հարցրել է նրան, թե «արդյոք ճի՞շտ եմ հասկանում, որ այս համաձայնագրի իրականացման գլխավոր շահառուն լինելու է Հայաստանը», Կարասինը պատասխանել է, որ Հայաստանն իրոք խնդրել է, սակայն այս դեպքում խոսքը ռուս-վրացական համաձայնագրի մասին է, և այն երրորդ երկրների, այդ թվում՝ Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության համար որևէ պարտավորություն չի ներկայացնում:

Հետագայի հարց է

Ի՞նչ է փորձում հասկացնել ռուսաստանցի պաշտոնյան: Նրա խոսքերում կա՞ն քաղաքական ինչ-որ ենթատեքստեր՝ կապված նույն Աբխազիայի և Հարավային Օսիայի շատ զգայուն հիմնախնդիրների հետ, թե՞ խոսքը պարզապես ֆորմալ խնդիրների մասին է:

Վրացագետ Ալիկ Էրոյանցը հակված չէ նմանատիպ քաղաքական բովանդակություն տեսնելու Ռուսաստանի դիրքորոշման մեջ:

«Ես, իհարկե, չեմ կարող վստահաբար պնդել՝ Կարասինը դա նկատի է ունեցել, թե ոչ, բայց իմ կարծիքով՝ այս պահին իր խոսքերի մեջ այլ բովանդակություն կար այն առումով, որ Հայաստանը շահը իրենց համար ընդունելի է՝ այն տեսանկյունից, որ Հայաստանը ևս կարող է օգտվել տրանսպորտային միջանցքներից: Իսկ մյուս կողմից, գուցե լրագրողի հարցին ի պատասխան՝ շարունակում է, թե անկախ նրանից՝ Հայաստանը կլինի, թե Հարավային Օսիան, սա ամեն դեպքում երկկողմ համաձայնագիր է: Ինչ վերաբերում է Աբխազիայի կամ Հարավային Օսիայի ճանաչման խնդրին, ապա դա շատ ավելի լուրջ և գլոբալ խնդիր է: Մեր տարածաշրջանում կա նաև այլ կոնֆլիկտ: Եվ չեմ կարծում, որ Կարասինը նման բովանդակություն է նկատի ունեցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Ալիկ Էրոյանցը:

Փորձագետը հիշեցրեց, որ դեռևս 2011 թ. Վրաստանի և Ռուսաստանի միջև ձեռքբերված համաձայնության մեջ երրորդ կողմի մասնակցություն նախատեսված չէ: Որպես երրորդ կողմ հանդես է գալիս միայն շվեյցարական միջնորդ ընկերությունը, որն էլ պետք է իրականացնի մոնիթորինգը սահմանային անցակետերում: Բայց այլ հարց է, որ Հայաստանը ևս հետագայում կարող է հնարավորություն ստանալ բեռնափոխադրումներ իրականացնելու տարանցիկ այս ուղիներով:

«Կարասինը պատասխանել է, որ այստեղ հաշվի է առնվում Հայաստանի շահը, թեև Հայաստանը որպես երրորդ կողմ հանդես չի գալու: Եվ տրամաբանական է, որ այս պահին և մինչ այժմ քննարկվել է միայն ռուս-վրացական երկկողմ ձևաչափը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս պահին նույնիսկ երկկողմ համաձայնությունը վերջնականապես չի կայացել: Վրաստանը կնքել է համապատասխան փաստաթուղթը շվեյցարական ընկերության հետ, իսկ Ռուսաստանը դեռևս հապաղում է, այդ նույն գործողությունը չի կատարել, որպեսզի հետագայում երկկողմ համաձայնագիրը ստորագրվի շվեյցարական ընկերության միջնորդությամբ: Այս պահին քննարկվում են այս պայմանները: Այո, մի կողմից Վրաստանի վարչապետը բարձր մակարդակով հայտարարում է, որ Հայաստանին (և ոչ միայն Հայաստանին) հնարավորություն կտրվի օգտվելու տրանզիտից, սակայն դա, իհարկե, հետագայի հարց է, ինչը բավական բարդ խնդիր է, որովհետև նախ պետք է Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության գան ընդհանուր հարցերի շուրջ, սկսվի գործընթացը, անցնի որոշակի ժամանակ, որից հետո միայն նրանք կկարողանան այլ կողմերի ներգրավել այս գործընթացին»,- ավելացրեց վրացագետը:

Գլխավոր փորձաքարը իրավական կարգավիճակի հարցն է

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով թեմայի շուրջ իր կարծիքը հայտնեց նաև «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Դավիթ Դարչիաշվիլին՝ ասելով, որ եթե ճանապարհները բացվեն, բոլորն էլ, այդ թվում՝ Հայաստանը, կարող են օգտվել դրանցից, բայց այս հարցում առաջնահերթը այս տարանցիկ տարածքների՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի կարգավիճակի հարցն է:

«Ես չեմ կարծում, թե տեսանելի ապագայում Վրաստանի տեսակետն այս հարցում կփոխվի: Նախ և առաջ պետք է առաջընթացի հասնել այդ տարածքների դեօկուպացիայի ուղղությամբ: Եթե Վրաստանը աչք փակի դրա վրա, կնշանակի, թե Վրաստանը անտեսում է իր տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի կողմից խախտելու փաստը: Իսկ թե ով և իրավական ինչ կարգավիճակով կտեղափոխվի այդ տարածքով, այս հարցում իրավական կարգավիճակը շատ կարևոր է Վրաստանի համար: Եթե ճանապարհները բաց են, դրանից կարող են օգտվել բոլորը, բայց ճանապարհները բացելու համար պետք է որոշել դրանց կարգավիճակի և վերահսկման հարցերը: Վրաստանը և Ռուսաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ հենց այն պատճառով, որ այդ տարածքները բռնի կերպով, միջազգային իրավունքի խախտումով գրավվել են ռուսական զորքերի կողմից: Սա տրանսպորտային և տնտեսական հարցերի լուծման գլխավոր փորձաքարն է»,- նշեց Դավիթ Դարչիաշվիլին:

Կարասինի թափանցիկ ակնարկները

Ռուսաստանի փոխարտգործնախարարի վերոնշյալ հայտարարությունը, հատկապես Վրաստանի վարչապետի նշած հնարավորության խորապատկերին, ինչ-որ տեղ նույնիսկ զարմանալի և տարակուսելի է, եթե ելնենք այն տեսակետից, որ նա իր խոսքի տողատակերում ակնարկում էր, թե Հարավային Օսիայով և Աբխազիայով անցնող ճանապարհներից օգտվելու համար Հայաստանը պետք է ճանաչի այդ տարածքների կարգավիճակը Ռուսաստանի օգտին: Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության գլխավոր նախաձեռնողներից է, և ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները ջանք չեն խնայում ամեն հարմար առիթով համոզելու Հայաստանի ղեկավարությանը, թե տնտեսապես որքան շահավետ է Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին: Եվ այս իմաստով առաջին հերթին Մոսկվան պետք է շարագրգռված լիներ՝ ամրապնդելու տրանսպորտային, տնտեսական հաղորդակցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև: Բայց այս դեպքում Ռուսաստանը, կարծես, փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից և հընթացս քաղաքական դիվիդենտներ կորզել Հայաստանից Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերում: Այս տրամաբանությամբ սա է, ըստ Կարասինի, Հայաստանի խնդրանքը կատարելու գինը: Բայց հիշենք, որ 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանն արդեն մեկ անգամ արել է նման առաջարկ հայկական կողմին: Հայաստանի ղեկավարությունը, սակայն, քաղաքավարի մերժել է ռուսներին, ավելի ճիշտ պատասխանել է, թե Հայաստանը կճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, որից հետո թեման, բնականաբար, փակվել է: Սրանք, իհարկե, պաշտոնապես չհաստատված, սակայն բավական հավաստի տեղեկություններ են: Եվ եթե Հայաստանն այն ժամանակվա բարդ իրավիճակում է մերժել Մոսկվայի առաջարկը, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ այսօր պետք է գնա նման քայլի՝ վտանգի ենթարկելով մեզ համար կենսական նշանակություն ունեցող հայ-վրացական հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում