Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Ադրբեջանը չի պատրաստվում և չի կարող գնալ լայնածավալ պատերազմի. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հավաստիացնում է, որ Հայաստանի հակաօդային պաշտպանությունն այսօր տարածաշրջանում լավագույնն է: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Հայաստանն ավելի շուտ և ճիշտ ձևով է սկսել բանակաշինությունը, և հայ սպաներն ավելի պատրաստված են:

«Դեռ 26 տարի առաջ, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, մեր հարևան պետություն Ադրբեջանը ավելի շատ զենք ու զինամթերք ուներ, բայց մեր ճիշտ քաղաքականության արդյունքում մեզ հաջողվեց զենք-զինամթերքի բալանս ապահովել։ Երբ մենք մտանք ՀԱՊԿ, ստորագրեցինք հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ պայմանագիր, կարողացանք ստանալ զենք-զինամթերք, որը լիովին ապահովեց մեր մարտական գործողությունները։ Այն ժամանակ մենք ձևավորեցինք մեր ռազմական ուսումնական հաստատությունը, Ռուսաստանում սկսեցինք պատրաստել մասնագետներ, և մինչ այսօր այնտեղ անվճար պատրաստվել է մոտ 4000 սպա։ Այն զենքը, որ հիմա ստանում ենք ՌԴ-ից, կամ անվճար է, կամ ավելի էժան, քան ստանում է Ադրբեջանը։ Օրինակ՝ տանկի 1 արկի արժեքը 6 հազար 9 հարյուր դոլար է և, եթե այդ ճանապարհով չգնայինք, մեր բյուջեի վրա մեծ ծանրություն կլիներ»,- նշեց Հարությունյանը։

Նրա պնդմամբ՝ Ադրբեջանը չի պատրաստվում և չի կարող գնալ լայնածավալ պատերազմի, քանի որ այսօր գոյություն ունի ռազմաքաղաքական բալանս, ինչն արգելակում է Ադրբեջանին։

«Մեր հակաօդային պաշտպանությունն այսօր տարածաշրջանում լավագույնն է։ Մեր ներքին ռեսուրսն օգտագործելով՝ պահպանում ենք այդ բալանսը»,-ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ նա շեշտեց, որ այդ ժամանակ հայտնաբերվեցին տարբեր բացթողումներ հայկական բանակում:

«2016 թվականից մինչ այսօր բանակում կատարվել են լրջագույն աշխատանքներ. Շփման գծում տեղադրվել են հետախուզական համակարգեր, որոնք 5-8 կմ խորությամբ «տեսնում են» Ադրբեջանի տարածքը, դրա համար այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմադիվերսիոն գործողությունները կտրուկ նվազել են։ Հիմա մեր բանակում շատ մեծ ուշադրություն են դարձնում տեխնիկայի արտադրությանը։ Արտադրում ենք ԱԹՍ-ներ և, իհարկե, մեր արտադրածն իսրայելականից ավելի թույլ է, բայց ավելի էժան գնով ենք արտադրում ու կարող ենք արդյունավետ դիմադրել այդ գործողություններին»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը։

ՊՆ նախկին նախարարն ընդգծեց, որ հիմա բանակում սոցիալական հարցերին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան նախկինում, ինչը, նրա կարծիքով, շատ կարևոր է։ Ամփոփելով՝ նա ասաց, որ 26 տարվա ընթացքում Հայաստանը ճանապարհ է անցել, ունեցել հաղթանակ՝ շնորհիվ եղած հնարավորությունների ճիշտ օգտագործման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում