Mirror-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկո»-ի 25-ամյա հարձակվող Դիեգո Կոստայի ծառայություններով:
«Զինագործներ»-ը փորձելու են իսպանացի հարձակվողին հրավիրել արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Դեռ անցած տարի հետաքրքրվում էի նրա ծառայություններով: Նա շատ ամրակազմ է, վստահ է սեփական ուժերին: Բացի այդ, նա լավ տեխնիկա ունի և կարողանում է ճիշտ որոշում կայացնել դժվար պահերին:
Վերջին երկու մրցաշրջաններին նա հիանալի խաղ է ցուցադրում: Ֆալկաոյի հեռանալուց հետո նա ավելի շատ խաղաժամանակ է ստանում»,- հայտարարել է Վենգերը:





































