Friday, 03 05 2024
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը

Ներելու իրավունքը ևս անցնում է վարչապետին

Ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով նախագահը շարունակում է մնալ պետության գլուխը: Չնայած նա պետության գլուխն է, բայց զրկված է ինքնուրույն որևէ որոշում կայացնելու իրավունքից ու լիազորությունից: Մինչև ապրիլ ընդունվելիք նոր օրենքները ավելի կընդգծեն նախագահի իրավազուրկ լինելու հանգամանքը, ցույց տալով, որ այդ գլուխը զուտ դեկորատիվ բնույթ է կրում, այնպես, ինչպես կոստյում ցուցադրելու համար նախատեսված մանեկենինը, որի վրա գլուխը դրված է զուտ էսթետիկական նկատառումներից ելնելով:

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Ներման մասին օրենքի նախագիծ: Այս նախագծի ընդունումից հետո հանրապետության նախագահը կզրկվի ներում շնորհելու իրավունքից, թեև Սահմանադրությամբ նրան այդպիսի իրավունք, կարծես թե, վերապահված է:

Գործող Սահմանադրության 55-րդ հոդվածի վերջին 17-րդ կետում ասվում է. ՀՀ նախագահը ներում է շնորհում դատապարտյալներին: Եվ մինչև հիմա հենց այդպես էլ եղել է. նախագահին կից գործել է Ներման հարցերի հանձնաժողով: Այդ հանձնաժողովը քննել է ներման խնդրագրերը, և իր եզրակացությամբ այն ներկայացրել հանրապետության նախագահին, ով էլ միանձնյա որոշել է՝ բավարարե՞լ ներման միջնորդությունը, թե՞ մերժել:

Սահմանադրական նոր փոխոխություններով, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից հետո, նախագահի այդ լիզորությունը, կարծես թե, պահպանվում է: Սահմանադրության արդեն 135 հոդվածում, որը վերնագրված է Ներում շնորհելը՝ ասվում է. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: Ֆորմալ առումով, թվում է, թե ամեն ինչ իր տեղում է, ներում շնորհողը դարձյալ նախագահն է: Բայց ԱԺ ներկայացված Ներման մասին օրենքը այնպիսին է, որ դրանից հասկանալի է դառնում, որ ներում շնորհողը վարչապետն է, և նա կարող է ներում շնորհել, անգամ այն դեպքում, երբ նախագահը համաձայն չէ վարչապետի որոշման հետ:

Նախ սկսենք նրանից, որ այս օրենքով ևս նախատեսվում է ստեղծել Ներման խնդրագրերի քննման հանձնաժողով, միայն թե այդ հանձնաժողովը այլևս չի լինելու նախագահին կից: Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ կետում ասվում է. Հանձնաժողովը ստեղծվում և հանձնաժողովի աշխատակարգը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Սա նշանակում է, որ հանձնաժողովի անդամներին ևս նշանակելու է վարչապետը: Չնայած հանձնաժողովի եզրակացությունները ունեն խորհրդատվական բնույթ, բայց կարևորն այն է, որ հանձնաժողովը տեղափոխվում է վարչապետի ենթակայության տակ: Բացի այդ, վարչապետն է նախապատրաստում և նախագահին ներկայացնում նախագահի կողմից ստորագրվելիք ներման հրամանագիրը, այսինքն՝ վարչապետն է որոշում՝ ներե՞լ, թե՞ չներել: Նույն հոդվածի 7-րդ կետում հենց այդպես էլ ասվում է. Վարչապետը հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ անձնական գործը ստանալուց հետո ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը և հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում): Նախագահը իհարկե կարող է և չստորագրել վարչապետի ներկայացրած հրամանագիրը, բայց դրանից առանձնապես ոչինչ չի փոխվի, որովհետև այն առանց նախագահի ստորագրության էլ կարող է օրենքի ուժ ստանալ: Օրենքի նախագիծը բոլոր այդ հարցերը լուծել է շատ կոկիկ:

Օրենքի արդեն 7-րդ հոդվածում ասվում է, որ նախագահը վարչապետի ուղարկած հրամանագիրը պետք է երեք օրում ստորագրի, կամ առարկություններով հետ ուղարկի վարչապետին: Եթե վարչապետը չի ընդունում նախագահի առարկություները և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում է Հանրապետության վարչապետին, ապա նախագահը կամ հրապարակում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Իսկ եթե նախագահը ոչ առարկում է, ոչ էլ Սահմանադրական դատարան է դիմում, ապա վարչապետի պատրաստած հրամանագիրը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, այսինքն՝ առանց նախագահի ստորագրության:

Դե հիմա ասեք՝ ո՞վ է իրականում ներում շնորհում՝ Հանրապետության նախագա՞հը, թե՞ վարչապետը, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ վարչապետին ներում շնորհելու հետ կապված ոչ մի ֆունցիա կամ լիազորություն տրված չէ:

Հ.Գ. Սույն օրենքի նախագծում նախագահ բառը գրված է փոքրատառով, իսկ վարչապետը մեծատառով: Իսկական մանեկենի գլուխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում