Երկուշաբթի՝ հունվարի 22-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը Twitter-ում։ ԱԽ անդամները խորհրդակցություններ կանցկացնեն Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատների դեմ անցկացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ։
«Ֆրանսիան, ի թիվս այլ բաների, կընդգծի մարդասիրական օգնության հասանելիության ապահովման կարևորությունը»,-նշել է Լե Դրիանը։
Թուրքական բանակը գործողությունը սկսել է հունվարի 20-ին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է գործողության արագ ավարտ։