Իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը հանրային պայքարն է։ Այդ մասին այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունը, այդ հարկային օրենքները որ բերել է, ասում է՝ լավ ենք արել, օրենքը փոխել ենք։ «Տեսականորեն նույնն է ասում նաեւ երկրի նախագահը։ Փորձում են հասարակության համոզել, որ իրենք ճիշտ են։ Այդ օրենքները սխալ են, իրականում խփում են այն սուբյեկտներին, որոնք մաքուր են»,- նշել է Արամ Սարգսյանը։