Թուրքիայի ՊՆ ղեկավար Նուրեթին Ջանիկլին հրաժարվել է ժամկետներ և մանրամասներ նշել սիրիական Աֆրինում թուրքական բանակի գործողությունների վերաբերյալ։
«Երբ է իրականаցվելու Աֆրինում գործողությունը, ով և ինչպես է դրանում մասնակցելու, այստեղ չի կարելի ասել։ Միայն կարող եմ ասել, որ այն կիրականացվի։ Ահաբեկչական կազմակերպությունները այնտեղից մաքրվելու են։ Դա կարող է լինել այսօր, վաղը, երեկոյան։ Օպտիմալ ժամանակը հիմա որոշվում է»,– ասել է նախարարը։