Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Նրանք գիտեն, թե ինչի են գնում. անվտանգության ալիբին

Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախաձեռնության խորհրդարանական քննարկման ժամանակ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեծամասնության պատգամավորներին հայտնում էր, թե ոստիկանությանը տեսանկարահանումների և լուսանկարահանումների լիազորություն տալը հասնելու է մինչև այդ մեծամասնության պատգամավորների տուն էլ:

Օրենսդրական նախաձեռնությունը ոստիկանությանը տալիս է հանցագործություն կանխելու համար տեսանկարահանում և լուսանկարահանում իրականացնելու իրավունք: Դիցուք, դա կարող է լինել ցանկացած մեկի տունը, կամ ցանկացած մեկը, որին կարող են հետևել՝ ասելով, թե կասկածներ կային, որ հանցագործություն է նախապատրաստվում: Այլ կերպ ասած՝ ոստիկանությանը տալիս են մարդկանց անձնական կյանք խցկվելու իրավունք, և Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, ակնարկում, որ ի վերջո խցկվելու են նույնսիկ մեծամասնության պատգամավորների անձնական կյանք:

Փաշինյանը դա անում էր զուտ հոգեբանակա՞ն ազդեցության համար, թե՞ ակնկալում էր, որ պատգամավորները կարող են, ըստ այդմ, դեմ քվեարկել վաղ թե ուշ իրենց անձնական կյանքը խցկվելու օրենքին, դժվար է ասել, սակայն երևի թե միարժեք է, որ դրանից մեծամասնության պատգամավորներն ու իշխանության ներկայացուցիչները ոչ միայն չեն մտահոգվի, այլ հենց մտահոգությունն է նրանց ստիպում գնալ այդպիսի օրենքների ընդունման:

Խնդիրն այն է, որ իրավիճակը իշխանության ներսում չափազանց բարդ է, անորոշ, հեղհեղուկ: Ընդ որում՝ դա ամենևին չի հանգուցալուծվելու 2018-ի ապրիլով: Ամեն ինչ դեռ նոր է սկսվելու, անցումային, տրանսֆորմացիայի դաժան ու հոգեմաշ փուլը նոր է սկսվելու: Իսկ դա ենթադրում է ներիշխանական դիմակայությունների, ինտրիգների նոր ալիք, ավելի սուր բնույթ, ինտենսիվության աճ: Այդ ամենին գումարվում է այն, որ բոլորի համար է պարզ՝ իրադարձությունների զարգացումը մի ահռելի մասով տեղի է ունենում արտաքին ազդեցությամբ, որն առավել անկանխատեսելի է և Հայաստանի համակարգի ազդեցությունից դուրս: Դա նշանակում է, որ մեծանում է իշխող համակարգում յուրաքանչյուրի անհատական անվտանգության ռիսկը:

Խոսքը միայն ֆիզիկական անվտանգության մասին չէ, այլ առաջին հերթին տնտեսական, պաշտոնեական, քաղաքական, դիրքային և այլն: Յուրաքանչյուր պահի համակարգը կարող է ընտրել «զոհաբերվողի» կամ պարզապես թույլ օղակի, քանի որ գործընթացը լինելու է անընդհատ, և մաքոքն աշխատելու է անդադար: Այդ պարագայում, որքան էլ տարօրինակ չհնչի, «անձնական կյանք խցկվելու» հնարավորությունը, որ ստանում է ոստիկանությունը, իշխանության ներկայացուցիչների համար ունի «անհատական անվտանգության» պահանջարկ: Այսինքն՝ խնդիրը միայն հասարակությանը վերահսկելը չէ:

Բանն այն է, որ ոստիկանության այդ հնարավորությունը իշխող մեծամասնության պատգամավորների, տարբեր պաշտոնյաների, օդիոզ դեմքերի, այսպես ասած, «ալիբին» է, որպեսզի, երբ համակարգի ներսում որևէ մեկը փորձի ոտք դնել, իսկ դա անպայմանորեն ենթադրելու է ի վերջո տվյալ անձի մասին, այսպես ասած, ծանուցագիր ՀՀԿ պոլիտբյուրոյին և նախագահին, լինի այդ ամենը ստուգելու անվրեպ հնարավորություն և պաշտպանության «ալիբի»՝ ինձ զրպարտում են, եթե չեք հավատում, հանեք ոստիկանության, այսպես ասած, արխիվը: Հետևաբար, իշխող մեծամասնությունը խորքային իմաստով քվեարկում է իր ապագա «ալիբիի» օգտին՝ ըստ էության խոցելի դարձնելով անձնական կյանքը, սակայն այդ գնով ավելի պաշտպանված դարձնելով իշխող համակարգում «անհատական անվտանգությունը»:

Վերջին հաշվով, նրանք բոլորը լավ են պատկերացնում, որ Հայաստանի իշխող համակարգի բնույթն ու տրամաբանությունը այնպիսին են, որ համակարգի ներսում գտնվողի համար անձնական կյանքը, այսպես, թե այնպես, դարձնում են հարաբերական, հավաքական, կոլեկտիվ շահին ենթակա, ընդ որում՝ «զինվորական» կարգապահությամբ ենթակա: Ու այդ տեսանկյունից նրանք լավ են պատկերացնում, որ չեն կորցնում սկզբունքորեն ոչինչ, փոխարենը ստանում են «ալիբի», որն անձեռնմխելիություն, իհարկե, չի երաշխավորում, սակայն մարտահրավերներով ու ռիսկերով լեցուն միջավայրում փոքր-ինչ բարձրացնում է անհատական պաշտպանվածությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում