Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Մակրոնի հետ հանդիպումը կարևոր է Սարգսյանի համար՝ ցույց տալու, որ «ինչ ես ունեմ՝ չունի Կարեն Կարապետյանը»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ելույթ ունենալ հունվարի 22-26-ը կայանալիք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում, բայց մինչև Ստրասբուրգ մեկնելը, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը լինելու է Փարիզում, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ

Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը շատ հավանական է համարում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը՝ ասելով, որ նախագահ Մակրոնն օրերս մի խորհրդաժողովի ժամանակ ասել է, որ շուտով ինքը հանդիպելու է Հայաստանի նախագահի հետ՝ այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովի նախապատրաստման և կազմակերպման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով: Այսպիսով, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպումը լինելու առաջիկայում կայանալիք հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների առանցքային կետերից մեկը:

«Շատ կարևոր է, որ երկու նախագահները հանդիպեն և խոսեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կայծ Մինասյանը:

Թուրքիան և հայ-թուրքական հարաբերությունները

Փորձագետը չի բացառում, որ Մակրոնն ու Սարգսյանը խոսեն տարածաշրջանային խնդիրների, օրինակ՝ ղարաբաղյան հարցի, Սիրիայի հակամարտության, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ֆրանսիա կատարած վերջին այցի մասին: Մակրոնն ու Էրդողանը քննարկել էին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները: Փարիզում նաև եղան բողոքի ցույցեր Էրդողանի դեմ՝ կազմակերպված հայերի և քրդերի կողմից: Եվրոպացի շատ փորձագետներ Մակրոն-Էրդողան հանդիպումից հետո ասում էին, որ այսօր փաստացի Եվրամիությունը ղեկավարում են ֆրանսիացիները, այդ պատճառով է Թուրքիայի նախագահը գնացել Ֆրանսիա և ոչ թե Գերմանիա: Ֆրանսիայի երիտասարդ նախագահն իսկապես ակտիվ քայլեր է ձեռնարկում միջազգային քաղաքականության մեջ իր երկրի դերակատարությունը բարձրացնելու համար: Թեև փորձագետ Կայծ Մինասյանը չի սպասում, որ նախագահ Մակրոնն ինչ-որ բան կարող է նախաձեռնել Հայաստան-Թուրքիա շփումների ակտիվացման ուղղությամբ:

«Գիտենք, որ նախագահ Մակրոնի համար կարևոր է միջնորդ լինել որևէ հարցի շուրջ՝ ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային բեմի վրա: Նա ուզում է միջնորդ դառնալու այդ պատասխանատվությունը վերցնել: Եվ քանի որ Հայաստանը ժամանակ է տվել Թուրքիային մինչև 2018 թ. գարուն՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար, կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք պիտի սպասենք որևէ քայլի այս գետնի վրա: Ոչ, չեմ կարծում, բայց շատ հավանական է, որ խոսեն Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի մասին»:

Ֆրանսահայ փորձագետը Թուրքիայի և Ադրբեջանի, իսկ ավելի կոնկրետ՝ ղարաբաղյան հարցի քննարկումը դիտում է նույն համատեքստում՝ հաշվի առնելով Թուրքիայի առնչությունը և զորակցությունը Ադրբեջանին այս հարցում:

Մակրոնի հետ կքննարկի վարչապետի հարցը

Սերժ Սարգսյանի համար կա ևս մի կարևոր կետ, որը նա կարող է քննարկել նախագահ Մակրոնի հետ: Կայծ Մինասյանը կարծում է, որ Հայաստանի նախագահը մանրամասները կհաղորդի իր քաղաքական ապագայի մասին նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո:

«Նախագահ Սարգսյանը ստորագրեց համաձայնագիր Եվրոպական միության հետ: Նա շրջագայում է ամբողջ աշխարհով՝ Եվրոպա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և այլն, և ապրիլին Հայաստանի վարչապետի նշանակումից կամ ընտրությունից երկու ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպելը շատ կարևոր է իր համար՝ ցույց տալու, որ «ինչ ես ունեմ՝ չունի Կարեն Կարապետյանը»: Եվ զարմանալի է, որ Կարեն Կարապետյանը ոչ մի անգամ դեպի Եվրոպա կամ դեպի Արևմուտք չայցելեց: Սա շատ զարմանալի է և կարելի ասել՝ վատ նշան է: Կա՛մ նա այդ ամբիցիայի ծրագիր չունի, կա՛մ ուզում է շեշտը դնել միայն Ռուսաստանի վրա, կա՛մ էլ Սերժ Սարգսյանը թույլ չի տվել նրան զբաղվել միջազգային հարցերով»,- մեկնաբանեց փորձագետը:

Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ Հայաստանի նախագահի հետ հավանական հանդիպումից ընդամենը մի քանի օր անց՝ հունվարի 30-ին, նախագահ Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին. «Դրանով նա ցույց է տալիս, որ հայերը և հայկական հարցերն իր համար կարևոր են»:

Սպասենք Մակրոնի քայլերին Ղարաբաղի հարցում

Չմոռանանք, որ Ֆրանսիան ոչ միայն բարեկամական երկիր է հայերի և Հայաստանի համար, այլև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետություններից մեկը: Ֆրանսիայի նախագահները մշտապես, այս կամ այն չափով, ակտիվություն են դրսևորել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ փորձելով միջնորդի դեր խաղալ, նպաստել հայ-ադրբեջանական երկխոսությանը, հանդիպումներ կազմակերպել նախագահների, արտգործնախարարների միջև: Էմանուել Մակրոնը նախքան իր ընտրվելը՝ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո՝ ապրիլի 24-ին, Փարիզում այցելել է Կոմիտասի հուշարձանի մոտ հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը և խոսել էր ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, ժխտողականության դեմ պայքարի, այլև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Հայկական լրատվամիջոցները հետևյալ կերպ էին թարգմանել Մակրոնի խոսքերը, որ «մյուս կարևոր հարցը Արցախի հիմնախնդիրն է, որը Ֆրանսիան միայնակ լուծել չի կարող, սակայն ես անձամբ կհետևեմ, որպեսզի խնդիրը լուծվի ամբողջական, հիմնավոր և հօգուտ Հայաստանի»:

Հետևաբար, պե՞տք է վերջապես սպասենք ակտիվ քայլերի, որևէ նախաձեռնության Մակրոնի կողմից ղարաբաղյան հարցում:

Անդրադառնալով հարցին՝ Կայծ Մինասյանն ասում է, որ այս պահին դժվար է նման կանխատեսում անել: Դա կապված է ինչպես Մակրոն-Սարգսյան հանդիպման, այնպես էլ բանակցային գործընթացի դինամիկայի և մասնավորապես հունվարի երկրորդ կեսին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հերթական հանդիպման հետ:

«Դուք գիտեք, որ հունվարի երկրորդ կեսին պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Շատ հավանական է, որ Մինսկի խմբի համանախագահները ներկա գտնվեն, և բնականաբար, Ֆրանսիայի ներկայացուցիչ Վիսկոնտին հանդիպումից հետո տեղեկություններ կփոխանցի բանակցությունների մասին իր նախարարությանը և ուղղակիորեն Ելիսեյան պալատին, նախագահ Մակրոնին: Ճիշտ է, Մակրոնը ոչինչ չասաց Ղարաբաղի հարցի մասին, բայց դա չի նշանակում, թե անտարբեր է կամ ասելիք չունի: Տեսնենք, թե ինչ արդյունքներ կտան բանակցությունները: Սպասենք նախագահներ Սարգսյանի և Մակրոնի հանդիպմանը և նախագահ Մակրոնի ելույթին՝ հայ համայնքի կազմակերպած ընթրիքի ժամանակ: Դրանից հետո կտեսնենք, թե ինչ տեսակ առաջարկներ, խոսքեր և մտքեր պիտի արտահայտի Ֆրանսիայի նոր նախագահը»,- մեկնաբանեց Կայծ Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում