Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Իշխանությունը թանկացումների հարցում կգնա՞ զիջումների. Փաշինյանը վկայակոչում է Ստալինին, Հռոմի պապին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 19-ին ԵԼՔ դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երթի նպատակի, դաշինքի հետագա քայլերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ:

– Ի՞նչ եք կարծում, ժողովուրդը դուրս կգա՞ փողոց:

– Այս թանկացումները վերաբերում են բոլորին, չկա ՀՀ այնպիսի քաղաքացի, ով չի առնչվում այս խնդրի հետ: Ուզում եմ ընդգծել նաև, որ սա առնչվում է ոչ միայն աղքատ, այլև աշխատող և աշխատավարձ ստացող միջին խավի հետ: Ոչ միայն ապրանքներն են թանկացել, այլև այդ խավի համար շոշափելի եկամտահարկի ավելացում է տեղի ունեցել: Հույս ունենք և համոզված ենք, որ հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի: Առաջարկում ենք մի ճանապարհ, որ հանրության բարձրացրած ձայնը, ի վերջո, բերի հստակ արդյունքների:

– Պարոն Փաշինյան, հնարավո՞ր է, որ այս պրոցեսի մասշտաբներն այնքան մեծանան, որ իշխանափոխության պահանջի վերածվի:

– Մենք շատ կոնկրետ խնդիր ենք առաջադրում, մեր կարգախոսը՝ ո՛չ թանկացումներին, արդեն շատ բանի մասին է ասում: Մենք ակնկալում ենք հանրության աջակցությունը՝ Հարկային օրենսգրքի փոփոխության հարցում, որովհետև հանրությունն էլ մեզանից է ակնկալում, որպեսզի մենք այս խնդիրները լուծենք: Հիմա, երբ հանրությունը իր ձայնը կբարձրացնի և կպահանջի Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք կկանգնեցնեն թանկացումները և կստացվի այնպես, որ խորհրդարանական մեծամասնությունը երկու ոտքը կդնի մի կոշիկի մեջ և կասի՝ չեմ փոխում Հարկային օրենսգրքի, դա կարող է նաև Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հանգեցնել:

– Տպավորություն է, որ քաղաքական մեծամասնությունը զիջումների մասին չի մտածում, քանի որ երեկ այս թեմայի շուրջ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ ժողովուրդը շատ լավ գիտի՝ ցույցերի, միտիգների միջոցով փոփոխության չեն հասնում:

– Պատկերավոր համեմատություն անեմ․ երբ 2-րդ աշխարհամարտի ավարտին Սովետական միության առաջնորդ Ստալինին զեկուցում են, որ Հռոմի պապը սա է առաջարկում, սա է պահանջում, Ստալինը ի վերջո հարց է տալիս՝ իսկ քանի՞ դիվիզիա ունի Հռոմի պապը: Հիմա, երբ ասում եք, որ իշխանությունն անզիջում է, չի ուզում զիջել, նա ասում է հետևյալը. իսկ քաղաքացիների քանի՞ դիվիզիա է պահանջում, որպեսզի թանկացումներ չլինեն, որ Հարկային օրենսգիրքը փոխվի: Եթե իշխանությունը չի տեսնում քաղաքացիների դիվիզիաներ, որոնք պահանջում են կասեցնել թանկացումները, բնականաբար՝ նա զիջման գնալու որևէ պատճառ չունի, իսկ եթե խորհրդարանական մեծամասնությունը տեսնի, որ քաղաքացիների դիվիզիաները պահանջում են քայլեր ձեռնարկել, նա ուրիշ տարբերակ չի ունենա, քան գնալ զիջումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում