Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Նրանց բացակա չդնեք

Հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագին, իսկ հունվարի 6-ին էլ Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության առիթով արարողությանը Սերժ Սարգսյանի բացակայությունը ստանում է հետաքրքիր նրբերանգներ: Նախագահի նստավայրն այդ բացակայությունը պատճառաբանել էր Սարգսյանի մրսածությամբ և տանից դուրս չգալով: Նախօրեին Սարգսյանն արդեն աշխատավայրում էր, ընդունել էր ֆինանսների նախարարին և լսել նրա հաշվետվությունը:

Միևնույն ժամանակ, «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն հրապարակեց, որ Սարգսյանը տոնական օրերին չի եղել Հայաստանում: Նախագահի նստավայրը չի արձագանքել տեղեկությանը և չի հերքել, որ Սարգսյանը գտնվել է Մոսկվայում ու նաև Եվրոպայում: Սարգսյանի շուրջ ստեղծված այդ իրավիճակն էլ ավելի ուշագրավ դարձրեց այն, որ հունվարի 8-ին տարվա առաջին աշխատանքային շաբաթվա մեկնարկից հետո անսպասելի արձակուրդ մեկնեց Կարեն Կարապետյանը:

Կարապետյանը նախորդ տարեվերջին ինքն էր հայտարարել, որ Հայաստանի համար ճոխություն է ութ օր տոնական հանգիստը, և երկրում բազմաթիվ խնդիրները ստիպում են աշխատել, միայն աշխատելով է հնարավոր հասնել առաջընթացի և հաջողության: Կարապետյանը երիցս ճշմարիտ է, սակայն առաջին աշխատանքային օրը նա հայտարարեց ոչ թե առաջընթացի, այլ արձակուրդ գնալու մասին՝ մինչև հունվարի 12-ը:

Եվ այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք Կարապետյանը չի գնացել Սերժ Սարգսյանի հետքով, այսինքն՝ Սարգսյանի այցերի հետևից: Իհարկե, այդ մասին հնարավոր է միայն ենթադրել, քանի որ պարզ չէ ոչ միայն այն, թե ընդհանրապես Սարգսյանը դուրս եկե՞լ է Հայաստանից, այլ նաև այն, թե դուրս գալու դեպքում ո՞ւր է գնացել և ի՞նչ նպատակով՝ գործնակա՞ն, առողջակա՞ն, թե՞ տոնական ժամանցային: Սակայն, Սարգսյանի բացակայությունն ու Կարապետյանի արձակուրդը, առավել ևս՝ անսպասելիությամբ, կազմում են իսկապես ուշագրավ հաջորդականություն: Իսկ այդ ամենն էլ հետաքրքիր ձևով տեղավորվում է 2018-ի, այսպես ասած, ինտրիգի կամ անորոշության պարկի մեջ:

Իրադարձությունների զարգացումը Հայաստանի իշխող համակարգում անկասկած աստիճանաբար հավաքելու է ավելի ու ավելի մեծ արագություն, և պատճառը միայն այն չէ, որ 2018-ի ապրիլը, մեղմ ասած, սարերի հետևում չէ, իսկ արդեն մարտին էլ պետք է հայտնի լինի նոր նախագահի անունը: Չնայած այն ունենալու է անհամեմատ ավելի քիչ լիազորություն և ընտրվելու է Ազգային Ժողովում, սակայն ակնհայտ է, որ այդ պաշտոնը շարունակում է լինել իշխանության որոշակի բաժնեմասի տնօրինող, և ըստ այդմ՝ այն կարող է առանձին իրավիճակներում ունենալ անգամ վճռորոշ նշանակություն:

Սակայն, այդ ամենին զուգահեռ, կարծես թե բավականին աննպաստ է դառնում արտաքին քաղաքական կոնյունկտուրան, նաև տնտեսական բաղադրիչը՝ Ռուսաստանի դեմ ուժի մեջ են մտնում ԱՄՆ նոր պատժամիջոցներ, որոնք կարող են կրկին ցնցել կարծես թե կայունացող ռուսական տնտեսությունը, դրանից հետո ազդելով նաև Հայաստանի տնտեսության վրա: Իսկ այս դեպքում արդեն խառնվում են շատ խաղաքարտեր: Դրան զուգահեռ, ցնցվեց հարևան Իրանը, որտեղ չնայած իրավիճակը հանդարտվել է, այնուհանդերձ դեռևս պարզ չէ, թե ինչ է մնացել նստվածքում: Իսկ այս իրավիճակը կարող է նույնիսկ գլխիվայր շրջել 2018-ի խնդիրը, երբ պայքարն արդեն ծավալվի ոչ թե վարչապետ լինելու, այլ հակառակը՝ այդ բարդացող և շրջվող, համենայնդեպս, նման միտումներ ցուցաբերող մթնոլորտում վարչապետ չլինելու և ավելորդ պատասխանատվության բեռ չվերցնելու համար:

Այդ ամենով հանդերձ, առանցքաին հարցը, իհարկե, բոլորովին այլ բան է՝ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Դա 2017-ի և նաև Հայաստանի նորագույն պատմության թերևս առանցքային, հանգրվանային փաստաթուղթն էր, որը նոր իրավիճակ է արձանագրում Հայաստանի համար ներքին ու արտաքին քաղաքական առումով, ու նաև բացում նոր հեռանկարներ: Ու այս տեսանկյունից, իհարկե, արտաքին միջավայրում նոր բռնկված միտումներն ու դինամիկան առաջին հերթին հարց և մտահոգություն են առաջացնում այդ տեսանկյունից: Արդյո՞ք դրանք կարող են բերել իրավիճակի, երբ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը կհայտնվի ուղեծրից դուրս, կկորցնի, այսպես ասած, այժմեականությունը, և հարկ կլինի այն առժամանակ պահել գզրոցում:

Արդյո՞ք դրանով կարող են պայմանավորված լինել Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի խորհրդավոր բացակայությունները տարվա մեկնարկին: Այդ հարցը գուցե հիպոթետիկ է, սակայն արտաքին տիրույթում ծավալվող անսպասելի իրադարձություններն ուՍարգսյան-Կարապետյան անսպասելի քայլերը անհրաժեշտ են դարձնում այն բարձրաձայնելը: Ե՞րբ է ստեղծվելու միջգերատեսչական հանձնաժողովը, որի մասին նախորդ տարեվերջին հրամանագիր ստորագրեց Սերժ Սարգսյանը, ու որը պետք է զբաղվի Հայաստան-ԵՄ պայմանագրի իմպլեմենտացիայի գործընթացով: Եվ ու՞մ վրա է դրվելու այդ հանձնաժողովի ղեկավարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում