Sunday, 16 06 2024
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
17:50
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ճակատենի բնակիչների հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է

ՀՀ-ԵՄ համագործակցությունը հնարավոր չէ որևէ կերպ սահմանափակել. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

– Պարոն Զաքարյան, Մինսկում կայացած ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովից  հետո  ավելի հստակ դարձավ, որ Բելառուսն ու Ղազախստանը դեմ են ՀՀ-ի անդամակցությանը Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը: Միգուցե սա լա՞վ հնարավորություն է ՀՀ-ի համար՝ վերադառնալու ՀՀ-ԵՄ այն օրակարգին, որը կողմերը ստանձնել էին սեպտեմբերի 3-ից առաջ, այսինքն՝ Ասոցացման համաձայնագրին:

– ՀՀ քաղաքականությունը պրոգրեսիվ քաղաքականություն է, հետընթացներ չի նախատեսում և չի նախատեսելու: Ես նաև պետք է չհամաձայնեմ այն հարցում, որ Մինսկում որևէ կերպ չարձանագրվեց, որ ՄՄ անդամ պետությունները որևէ կերպ շահագրգռված են ՄՄ-ի ընդլայնմամբ: Ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ ՄՄ-ի և Եվրասիական տնտեսական միության նպատակը հենց ընդլայնումն է, ավելի շատ  գործընկերներ, ավելի լայն  շուկաներ, ավելի լայն հնարավորություններ և ավելի լայն աշխարհագրություն գրավելը: Բնականաբար, այս առումով  ոչ միայն ՀՀ-ն  է շահագրգռված  ՄՄ-ի անդամ լինել, այլև ՄՄ անդամ  պետությունները:

Մենք ունենք որոշակի ժամանակ, որի ընթացքում պետք է կարողանանք կազմակերպել, վավերացնել, ընթացք տալ անդամակցությանն ուղղված մի շարք փաստաթղթեր, որոնք ճանապարհային քարտեզում ամրագրված կլինեն, և, բնականաբար, այս ուղղությամբ պետք է շատ մեծ աշխատանք տանել, այդ թվում՝ համագործակցելով Մինսկի և Աստանայի մեր գործընկերների հետ՝ հիմքում ունենալով նրանց փորձն ու գործունեությունը:

Իսկ ցանկացած փորձ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը կապել ԼՂ խնդրի կարգավորման կամ Ադրբեջանի գործոնի հետ, որևէ մեկին չի հաջողվի. հայ-թուրքական արձանագրությունները փայլուն կերպով ցույց տվեցին, որ դա ի սկզբանե սխալ ճանապարհ է:

– ՀՀ-ի  և ԵՄ-ի միջև երկխոսության առարկան ներկայումս ո՞րն է:

– Երկխոսության առարկան  հետագա գործունեության իրավաքաղաքական հարթակ և համապատասխան համաձայնություններ ապահովելն է: Կա համաձայնություն և քաղաքական կամք՝ ԵՄ-ն հայտարարում է, որ խիստ շահագրգռված է, ՀՀ-ն հայտարարում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը մեր քաղաքական օրակարգի մաս է: Բնականաբար, այս պարագայում մենք շարունակելու ենք Վիլնյուսում գտնել համագործակցության արդյունավետ ձևեր:

– Հնարավո՞ր է արդյոք Ասոցացման համաձայնագրի  վերաձևակերպումներ և վերաձևավորում:

– Դա արդեն հետագա աշխատանքային կարգով քննարկվող խնդիր է, և ես որևէ կերպ չեմ բացառում, որ խնդիրները լինելու են նրանք, որոնք  ի սկզբանե ԱՀ-ում ներառված են եղել՝ քաղաքական, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և նաև հումանիտար, կրթամշակութային դաշտում համագործակցության մասով:

Հնարավո՞ր է ՀՀ-ԵՄ  համագործակցությունն ապագայում սահմանափակվի կրթամշակութային և նման բլոկերով:

– Որևէ կերպ այդ գործունեությունը սահմանափակել հնարավոր չէ, որովհետև դա ինքնին   շատ լայն ու հեռանկարային համագործակցություն է, հատկապես քաղաքական բլոկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում