Tuesday, 30 04 2024
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը

Մակրոնը մերժեց Էրդողանին, բայց Թուրքիան պահպանում է իր ազդեցիկ լծակը ԵՄ-ի դեմ

Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները նախորդ շաբաթ կարևոր այցեր են կատարել Եվրամիության երկու առանցքային և առաջատար երկրներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 5-ին այցելել է Փարիզ, որտեղ հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ: Իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը Գոսլար քաղաքում բանակցել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ:

Եվրամիության դռները փակ են Թուրքիայի առջև

Ֆրանսիայում թուրք-ֆրանսիական բանակցություններն ընթացել են մի քանի առանցքային հարցերի շուրջ՝ թուրք-ֆրանսիական երկկողմ հարաբերություններ, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցման հեռանկարը և սիրիական հակամարտության կարգավորման հարցը: Էրդողանը Փարիզում հայտարարել է, թե թուրքերը «հոգնել են» Եվրամիության անդամակցությանը սպասելուց: «Թուրքիան 54 տարի սպասել է Եվրամիության դռան մոտ»,- ասել է Թուրքիայի միապետական ռեժիմի ղեկավարը:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր հերթին փաստացի հասկացրել է, որ Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին ներկա պայմաններում անհնար է, քանի որ Թուրքիայի վերջին իրադարձությունները՝ հեղաշրջման փորձն ու դրա հետևանքները, մարդկանց հետապնդումներն ու մարդու իրավունքների ծանր վիճակը թույլ չեն տալիս առաջ շարժվել Եվրամիությանը Թուրքիայի միանալու հարցում: Մակրոնն առաջարկում է վերանայել, վերաիմաստավորել Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները՝ այսուհետ առաջնորդվելով ոչ թե Թուրքիայի եվրոպական ինտեգրման, այլ Թուրքիայի հետ գործընկերության, փոխգործակցության տրամաբանությամբ:

Ուշագրավ նորություններից էր նաև այն, որ Ֆրանսիան և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել հեռահար հրթիռների առքուվաճառքի մասին:

Ռազմավարական երկխոսություն

Գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Բեռլինի և Անկարայի միջև առաջացած խնդիրները հնարավոր կլինի հաղթահարել երկխոսության միջոցով: Գերմանիայի արտգործնախարարությունը բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են ռազմավարական երկխոսությունը վերսկսելու մասին:

Մակրոնը մերժեց Էրդողանին

Ինչո՞վ է պայմանավորված հատկապես վերջին շրջանում իր անկայունությամբ, ագրեսիվությամբ և անկանխատեսելի վարքագծով աչքի ընկնող թուրքական արտաքին քաղաքականության այս ակտիվացումը Եվրամիության ուղղությամբ, մի կառույցի, որին Թուրքիան տասնամյակներ շարունակ ձգտել է անդամակցել և որի հետ հարաբերությունները կտրուկ սրվեցին Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ին զինվորականների կողմից կազմակերպված հեղաշրջման ձախողված փորձից հետո:

Մեկնաբանելով հարցը՝ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռահրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե Թուրքիայի նախագահը, մեկնելով Ֆրանսիա և հանդիպելով Մակրոնի հետ, փորձել է ոչ թե կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ, այլ հասկանալ, թե ինչ կարելի է անել, ինչի հույս կարող է ունենալ Թուրքիան:

«Այսօր Եվրամիությունը փաստացի ղեկավարում են ֆրանսիացիները, այդ պատճառով Էրդողանը մեկնել է Փարիզ, որպեսզի խոսի Մակրոնի հետ և հասկանա, թե ինչի հույս ինքը կարող է ունենալ: Եվ քանի որ Եվրամիությունում ներքին լուրջ բարեփոխումներ են սկսվել, Թուրքիան ուզում է հասկանալ, թե ինչն ինչոց է: Կարծում եմ, որ Էրդողանին խիստ մերժողական պատասխան են տվել, որովհետև Ֆրանսիայի նախագահի շուրթերով ասվեց, որ Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն այսօր փաստացի փակ է», – մեկնաբանեց Ռահրը:

Լարված իրավիճակ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուի այցը Գերմանիա «անձնական այց էր»: Թուրքիան փորձում է վերջնականապես չփչացնել հարաբերությունները Գերմանիայի հետ:

«Գերմանիայում մեծ թվով թուրքեր են ապրում: Իրավիճակը շատ լարված է: Թուրք, գերմանացի քաղաքացիները գտնվում են թուրքական բանտերում: Մթնոլորտն այստեղ շատ լարված է: Գերմանիայում շատ են քննադատում ընդհանրապես այն ամենը, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, և երկու նախարարները փորձեցին երկխոսել, որպեսզի մեղմեն լարվածությունը, ինչ-որ կերպ ազդեն իրադրության վրա, քանի դեռ այն չի վատթարացել»,- ասում է Ալեքսանդր Ռահրը:

Անդունդ Թուրքիայի և Արևմուտքի միջև

Փորձագետի ընդհանուր եզրակացությունը հետևյալն է՝ Թուրքիան և Արևմուտքը գնալով հեռանում են իրարից, տարաձայնությունները գնալով խորանում են. «Թուրքիան այսօր ավելի շատ կողմնորոշվում է դեպի Արևելք, դեպի Հյուսիս: Այնտեղ նա ավելի շատ փոխադարձ շահեր ունի, քան Արևմուտքի հետ: Սա վերջին ամիսների հետաքրքիր զարգացումներից է»:

Թուրք-եվրոպական հարաբերությունները փակուղային վիճակում են: Եվրամիությունը որևէ գործընկեր պետության հետ համագործակցության, առավել ևս ինտեգրման պարագայում մեծ կարևորություն է տալիս տվյալ պետության հանձնառությանը եվրոպական և համամարդկային արժեքներին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իսկ Թուրքիան, որտեղ սկսվել է կառավարման համակարգի փոփոխության գործընթաց՝ հանուն մեկ անձի՝ նախագահ Էրդողանի դիրքերի ամրապնդման կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ իշխանության լծակները մի հոգու ձեռքում կենտրոնացնելու, գնալով հեռանում է լիբերալ-դեմոկրատական արժեքներից: Այդ պատճառով էլ Մակրոնն առաջարկում է վերափոխել Թուրքիայի եվրոպական ինտեգրման գործընթացը Եվրամիություն-Թուրքիա գործընկերային հարաբերությունների:

Փախստականների «խաղաքարտը»

Բայց կա մի խնդիր: Ալեքսանդր Ռահրը նկատում է, որ մեկ հարցում Թուրքիան շատ կարևոր է Գերմանիայի ու Եվրամիության համար: Դա, իհարկե, փախստականների հարցն է:

«Թուրքիան առաջվա պես փակ է պահում փախստականների ճանապարհը դեպի Եվրոպա: Եթե Էրդողանն ուզենա շանտաժի ենթարկել Եվրամիությանը, ապա նա կարող է պարզապես բացել դարպասները դեպի Եվրոպա՝ ինչպես արեց 2015 թվականին, և կրկին միլիոնավոր փախստականներ Բալկաններով կներթափանցեն Գերմանիա, դեպի հյուսիս և այլն: Եվրոպացիները հիմա ավելի քիչ են հիշում այս խնդրի մասին, բայց կարծում եմ՝ Էրդողանը հասկանում է, որ ինքը շահավետ դիրքերում է այս առումով և կարող է ցանկացած պահի օգտագործել այս խաղաքարտը Եվրամիության դեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում