Friday, 29 03 2024
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում

Թուրքիան ձգտում է ԼՂ հարցում Մոսկվայի օգնությամբ ճնշում գործադրել Հայաստանի վրա. Ռիչարդ Կիրակոսյան

Թուրքական տարօրինակ ռազմական հեղաշրջման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու ղարաբաղյան խնդրի մասին

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը այսօր կայացած քննարկմանը բավական ուշագրավ զեկույց ներկայացրեց «Թուրքական ձախողված ռազմական հեղաշրջումը» թեմայով՝ անդրադառնալով դրա հնարավոր հետևանքներին Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության համար, ինչպես նաև ազդեցությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա:

Թուրքիայի իշխանությունները մի քանի օր առաջ հայտարարել են, թե նախքան հեղաշրջման փորձը դիտարկել են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և Թուրքիա-Հայաստան սահմանը բացելու հնարավորությունը: Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Ռիչարդ Կիրակոսյանը չբացառեց, որ Թուրքիան այսօր էլ կարող է վերսկսել կարգավորման գործընթացը՝ փորձելով այն կրկին կապել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցի հետ: Բայց մինչ այդ ներկայացրեց մի շարք ուշագրավ փաստեր Թուրքիայում տեղի ունեցած թերևս ամենատարօրինակ ռազմական հեղաշրջման մասին:

Հեղաշրջման ընթացքն ու տապալումը

Թուրքիան ռազմական հեղաշրջումների շատ հարուստ պատմություն ունի, բայց հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումը հաջողվածներից չէր և հեշտությամբ տապալվեց Էրդողանի կառավարության կողմից:

«Ավելի վատ հեղաշրջում պարզապես հնարավոր չէր իրականացնել»,- ասում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Հեղաշրջումը, վերլուծաբանի խոսքերով՝ նախատեսված է եղել իրականացնել հուլիսի վերջին, բայց զինվորականները տեղեկացել են, որ նախագահ Էրդողանը պատրաստվում է «մաքրումներ» իրականացնել բարձրաստիճան զինվորական սպայակազմի շրջանում, և ստիպված են եղել հեղաշրջման փորձ անել հապճեպ կերպով և նախատեսված ժամկետից երկու շաբաթ շուտ: Թուրքական հատուկ ծառայությունները տեղյակ են եղել հեղաշրջման մասին, բայց կարծել են, որ այն ավելի ուշ կլինի և արագ չեն գործել, քանի որ ցանկացել են տեսնել, թե որքան է տարածվելու հեղաշրջման մեջ ներգրավված զինվորականների ցանցը զինված ուժերի ներսում:

Թուրքական կառավարության պաշտոնական տվյալներով՝ հեղաշրջմանը մասնակցել է 8651 զինծառայող, ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ: Զինվորականներն ունեցել են 35 ռազմական կործանիչ, 37 ուղղաթիռ, որոնց մեծ մասը եկել է ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազայից: Ի դեպ, այս ռազմաբազայի հրամանատարը հետագայում ձերբակալվել է: 239 զրահամեքենա, բայց ընդամենը 7 տանկ, ինչը ցույց է տալիս, որ հեղաշրջման մեջ ներգրավված են եղել հիմնականում ռազմաօդային և ռազմածովային ուժերը: Նրանք իրենց տրամադրության տակ ունեցել են նաև 3 ռազմանավ:

Հեղաշրջման օրը փոխելու և արագորեն այն իրականացնելու որոշմանը նպաստել են նաև մի շարք զուգադիպություններ, օրինակ այն, որ հուլիսի 15-ին տեղի է ունեցել Թուրքիայի ռազմաօդային ուժերի գեներալներից մեկի հարսանիքը, որին ներկա պիտի գտնվեին զինված ուժերի մի շարք բարձրաստիճան սպաներ:

Բայց հեղաշրջման կազմակերպիչները թույլ են տվել մի շարք կոպիտ սխալներ: Մասնավորապես ճիշտ չեն գնահատել հանրային տրամադրությունները, հասարակության հնարավոր արձագանքը զինվորական հեղաշրջմանը և հավանաբար չեն սպասել, որ մարդիկ կսատարեն նախագահ Էրդողանին:

«Հեղաշրջման կազմակերպիչների մեծ մասը ակնկալում էր հասարակական աջակցություն իրենց գործողություններին և շատ զարմացավ, թե ինչպես հանրությունը արագորեն և բավական խիզախաբար դուրս եկավ իրենց դեմ: Սա նաև օգնում է բացատրել, թե ինչո՞ւ է հեղաշրջումը սկսվել երեկոյան ժամը 10-ին, որովհետև ռազմական տեսանկյունից հեղաշրջումները առավել արդյունավետ են այն ժամանակ, երբ իրականացվում են գիշերվա ուշ ժամին՝ լուսաբացից առաջ, երբ բնակչությունը քնած է և երբ արթնանում է, հեղաշրջումն արդեն իրականացված է լինում»:

Բայց զինվորականները զարմանալիորեն որոշել էին հեղաշրջում անել Ստամբուլի ամենաակտիվ երթևեկության ժամին, այն էլ՝ ուրբաթ երեկոյան: Մյուս տարօրինակությունն այն է, որ զինվորականների տանկերը փակել են Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածները միմյանց կապող ճանապարհներից միայն մեկը: Ձախողմանը նպաստել են նաև սխալները տեղեկատվական դաշտում: Զինվորականները գրավել են պետական TRT հեռուստաալիքի շենքը, որը քաղաքագետի խոսքերով՝ ամենաքիչ ժողովրդականություն ունեցող և անվստահելի հեռուստաալիքներից է, մինչդեռ ավելի հայտնի CNN Turk-ը, NTV-ն ազատ են մնացել և աշխատել են Էրդողանի համար: Զինվորականները թերացել են նաև հեղաշրջման համակարգման մեջ՝ չկարողանալով ձերբակալել Էրդողանին, որն այդ օրը ծովափնյա Մարմարիս քաղաքի հյուրանոցում էր: Երբ ավելի ուշ Էրդողանը մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ստամբուլ, զինվորականները F-16 ռազմական ինքնաթիռ են ուղարկել, որն, այնուամենայնիվ, հապաղել է և չի խոցել Էրդողանի ինքնաթիռը. «Երբ նրանք փորձել են պարզել Էրդողանի մասնավոր ինքնաթիռի ինքնությունը, նրանց ասել են, թե այդ ինքնաթիռը պատկանում է թուրքական ավիաուղիներին, այդ պատճառով նրան հանգիստ են թողել, բայց իրականում շատ մեծ տարբերություն կա ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի և փոքր մասնավոր ինքնաթիռների միջև»:

Լայնածավալ բռնաճնշումներ Թուրքիայում

Ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայում ձերբակալվել է մոտ 16 000 մարդ, որոնցից մոտ 8000-ը այսօր մնում է բանտարկված: Ոստիկանության 8000 ծառայողներ և մոտ 3000 դատավորներ ու դատախազներ ձերբակալվել են կամ հեռացվել աշխատանքից: Զինվորական և քաղաքացիական անձանց ձերբակալությունները ուղեկցվել են մարդու իրավունքների լուրջ խախտումներով, բռնություններով և դաժան վերաբերմունքով:

«Սա իշխանության չարաշահման և շատ անմարդկային վերաբերմունքի աղաղակող օրինակ է, հատկապես զինվորականների և ձախողված հեղաշրջման մեջ ուղղակիորեն ներգրավված անձանց նկատմամբ: «Ամնեսթի ինեթրնեյշնլ» և այլ իրավապաշտպան կազմակերպությունները ներկայացրել են մարդու իրավունքների լուրջ խախտումների շատ լավ փաստագրված ապացույցներ՝ ներառյալ Թուրքիայի զինվորական անձնակազմի ներկայացուցիչներին չարչարանքի և բռնաբարության ենթարկելը»:

Այսպիսով, թուրքական բանակի 87 գեներալներ կամ թուրք գեներալների 14 տոկոսը այսօր բանտարկված է ոչ թե ուղղակիորեն ռազմական հեղաշրջմանը մասնակցելու, այլ «գյուլենական շարժմանը» հարելու համար: Ձերբակալվել են 32 ծովակալներ:

Հեղաշրջման տապալված փորձից հետո երկրի միանձնյա ղեկավարման ձգտող նախագահ Էրդողանը արմատական վերափոխումներ է սկսել պետական համակարգում իր իշխանությունը ամրապնդելու նպատակով: Հիմնական թիրախը գյուլենական և աշխարհիկ գաղափարախոսությունների հետևորդներն են:

Կառավարության որոշմամբ այսուհետ Թուրքիայի ծովափնյա պահակախումը և ժանդարմերիան ենթարկվելու են ոչ թե պաշտպանության նախարարությանը, այլ ներքին գործերի նախարարությանը: Փակվել են մեծ թվով ռազմական դպրոցներ և ակադեմիաներ: Ընդհանուր առմամբ, հեղաշրջումից հետո Թուրքիայում փակվել է 2341 հաստատություն՝ ներառյալ բարեգործական, երիտասարդական կազմակերպություններ, համալսարաններ ու դպրոցներ, հետազոտական ինստիտուտներ և նույնիսկ բժշկական հաստատություններ, այդ թվում՝ մեկ հայկական բժշկական կենտրոն:

Ռիչարդ Կիրակոսյանի մեկնաբանությամբ՝ այսօր Թուրքիայում տեսնում ենք օրենքի իշխանության փլուզում և խոսքի ազատության լուրջ սահմանափակում: Մինչ օրս Թուրքիայում փակվել է 131 մեդիա կազմակերպություն՝ թերթեր, հեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ, ամսագրեր:

Հեղաշրջում Դավութօղլուի դեմ

Այն, ինչ եղավ հուլիսի 15-ին, միակ հեղաշրջումը չէր, որ այս տարի եղել է Թուրքիայում: Քաղաքագետի խոսքերով՝ դրան նախորդել է հեղաշրջումը Թուրքիայի արտաքին քաղաքականության դեմ, երբ իր պաշտոնից հեռացվեցին վարչապետ, արտաքին գործերի նախկին նախարար, Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր ճարտարապետը համարվող Ահմեդ Դավութօղլուն և նրա զինակիցները արտաքին գործերի նախարարությունում:

Հայ-թուրքական կարգավորումը և ԼՂ հիմնախնդիրը

Ռազմական հեղաշրջման տապալված փորձը խառնել է Թուրքիայի դիվանագիտական օրացույցը: Մասնավորապես, հուլիսի 18-ին Անկարա պիտի ժամանեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչը տեղի չունեցավ հայտնի իրադարձությունների պատճառով: Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն ասում է, թե արդեն հաստատվել է, որ Թուրքիան մինչև հեղաշրջումը փորձեր է կատարել «ներգրավելու Ադրբեջանին ղարաբաղյան հարցի լուծմանը»:

Անդրադառնալով այս իրադարձությունների ազդեցությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ քաղաքագետը նշեց, որ Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելուց հետո Թուրքիան այժմ փորձում է դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսման հնարավորությունը: Ըստ Կիրակոսյանի՝ Թուրքիան հարաբերությունների կարգավորումը պատկերացնում է հետևյալ կերպ՝ աշխատել Ռուսաստանի հետ, ճնշում գործադրել Հայաստանի վրա Ղարաբաղի հարցով, որպեսզի հայկական կողմը մի քանի շրջան զիջի Ադրբեջանին, որից հետո հնարավոր կլինի վերսկսել հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի հետ:
«Հայաստանը պիտի ավելի մեծ ուշադրություն դարձնի ոչ միայն Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, այլև Ղարաբաղի հարցով հայկական կողմի վրա գործադրվող ճնշմանը և Թուրքիայի ակնհայտ ցանկությանը կրկին ներգրավվելու Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին: Դժբախտաբար, Հայաստանն այսօր շատ ծանրաբեռնված է և պատրաստ չէ: Հաշվի առնելով այսօրվա ներքին վիճակը` Հայաստանի նախագահը, որը հայտնի է որպես լավ շախմատիստ, կարծես թե տանուլ է տվել այս խաղը: Եվ սա կարող է լինել մեկ այլ կորսված հնարավորություն Հայաստանի համար»,- կարծիք հայտնեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Մեր հարցին՝ արդյո՞ք Թուրքիան իսկապես ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, թե՞ դա տակտիկական նկատառումներով արված հայտարարություն էր, քաղաքագետը պատասխանեց.

«Այսօր հաստատված է, որ նախքան հեղաշրջումը Թուրքիան մտադրություն է ունեցել վերսկսել հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը պայմանավորված է երկու գործոններով: Առաջինը Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորումն էր: Բայց ավելի կարևոր է հարաբերությունների բարելավումը Մոսկվայի հետ: Գաղափարը մինչև հեղաշրջումը հետևյալն է եղել՝ աշխատել Մոսկվայի հետ ղարաբաղյան հարցով ճնշում Հայաստանի վրա գործադրելու և Ադրբեջանի՝ ամենայն հավանականությամբ 2 գրավյալ շրջանները վերադարձնելու նպատակով: Սրա մասին է խոսում նաև Մինսկի խմբի ծրագրված և չկայացած հանդիպումը Անկարայում, որը պետք է տեղի ունենար հեղաշրջումից երկու օր անց: Ի՞նչ ունենք հիմա: Հյուրիեթի, Հաբերթուրքի և այլ թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է այս փաստը և նաև պատրաստակամություն է հայտնել վերստին ներգրավվել հայ-թուրքական կարգավորմանը: Կարծում եմ՝ առանցքային է լինելու Մոսկվայի մասնակցությունը այս գործընթացին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում