Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

2018-ի մարտահրավերն ընդդիմությանը

2018 թվականը ներքաղաքական զարգացումների տեսանկյունից առավելապես դիտարկվում է ապրիլին նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալու, նրա նոր կարգավիճակի, վարչապետի խնդրի և կառավարության ձևավորման համատեքստում: Սրանք անկասկած ներքաղաքական տեսանկյունից առանցքային զարգացումներ են, սակայն Հայաստանի ներքաղաքական գլխավոր խնդիրներից մեկը այդ համատեքստում մնում է անտեսված: Այդ խնդիրը ընդդիմության խնդիրն է: Հայաստանում ընդդիմադիր դաշտի, ընդդիմություն երևույթի խորքային ճգնաժամ է և 2018 թվականն այս տեսանկյունից պետք է հետաքրքիր լինի նաև այդ առումով: Հայաստանում կհաջողվի՞ հաղթահարել ընդդիմության խորքային ճգնաժամը և դուրս գալ նոր մակարդակ, որը համահունչ է նոր իրավիճակին, թե ոչ: 2017 թվականն այս տեսանկյունից որոշակիորեն նշանակալի տարի էր:

Ապրիլի խորհրդարանի ընտրությունը ընդդիմության դաշտում արտացոլեց նոր եզրագիծ, որից այն կողմ մնաց այսպես ասած հին ընդդիմությունը: Սա անվանումներ կամ աուն ազգանուններ չեն, այլ մոտեցում, մտածողություն, մեթոդաբանություն: Այդ ամենը մնաց եզրագծից այն կողմ, և այս կողմ անցավ միայն «Ելք» դաշինքը, որը փորձեց հանդես գալ նոր մոտեցումներով, հանրության հետ նոր հարաբերություններ կառուցելու փորձերով, նոր բովանդակություն սկսելու ձգտումով: Անցնող ամիսների ընթացքում սակայն հանրագումարում առայժմ առկա է մի վիճակ, երբ ավելի հստակ է, թե ինչն է մնացել եզրագծից այն կողմ, քան այն, թե ինչ կա կամ ինչ է ձևավորվում եզրագծից այս կողմ: Եվ այդ տեսանկյունից, 2018 թվականը պետք է լինի ընդդիմության համար ՙեզրագծից այս կողմի՚ տարի: Կամ, ավելի շուտ, տարին սկսվում է հարցով, թե արդյո՞ք կլինի այդպիսի տարի և Հայաստանում հաստատուն բնույթ և շոշափելի հուն կստանա նոր ընդդիմության ձևավորման գործընթացը:

Մյուս կողմից սակայն նկատելի է ևս մի խնդիր՝ «Ելք»-ը մնացել է մրցակցությունից ըստ էության դուրս, ինչը կարող է ստեղծել նաև ճահճացման կամ լճացման ծուղակ հենց դաշինքի համար, քանի դեռ դաշինքն ինքը քաղաքական միավոր ունի մարտավարականից ռազմաարական-հայեցակարգային ձևաչափի անցնելու խնդիր, այսինքն որպես միավոր լիարժեք կայանալու խնդիր:

Ի վերջո, «Ելք»-ն ինքը նաև որոշակիորեն ընդդիմադիր դաշտում բավականին թեժ մրցակցության արյունք էր: Ըստ այդմ, մրցակցության բացակայությունը ներկայումս կարող է «Ելք»-ի համար արդյունքի փոխարեն բերել գուցե հետևանքի: Ծառուկյան դաշինքը տվյալ պարագայում մրցակցային սուբյեկտ չէ, քանի որ օբյեկտիվորեն այստեղ ոչ միայն ի բնե տարբեր ուժեր և շաեր են, այլ նաև տարբեր քաշային կատեգորիաներ: Ծառուկյան դաշինքի համար գլխաոր խնդիրը ներկայումս իշխանական դաշտում տեղի ունեցող գործընթացներում է, որոնք կարող են բերել համակարգային նոր այսպես ասած այլընտրանքային ուժի ստեղծման իրավիճակի, երբ դաշինքն այլևս կարող է կորցնել իր կայուն երկրորդ տեղը: Այդ իրավիճակն ի դեպ խնդիր է նաև ընդդիմության համար ընդհանրապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում