Tuesday, 07 05 2024
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Միջազգային ավանս Հայաստանին. Սերժ Սարգսյանի ընդհանուր լեզուն

Արցախի խնդրում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով՝ ԱԳՆ-ում տոնական հանդիպմանը հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Նրա այդ հայտարարությունը թերևս ավելին է, քան զուտ քարոզչական նկատառումով դիվանագիտական ձեռքբերման մասին հիշատակումը, քանի որ ակնառու է Հայաստանի և միջազգային հանրության զգալիորեն ընդհանուր լեզուն: Ավելին, այդ ընդհանուր լեզուն ամենևին հայկական դիվանագիտության արդյունքը չէ կամ՝ առավելապես այդ դիվանագիտության արդյունքը չէ, այլ ապրիլյան քառօրյա պատերազմում Հայաստանի զինված ուժերի և հասարակության այն հավաքական կամային աջակցության, որն օգնեց ոչ միայն զսպել, այլ նաև հետ մղել մի քանի անգամ առավել սպառազինված հակառակորդի ագրեսիան: Հայկական դիվանագիտությունն ընդամենը կարողացել է դրանից հետո քիչ թե շատ առավել համարժեք լինել իրավիճակին և արդյունավետ սպասարկել այն: Սակայն տվյալ պարագայում առանցքային հարցն անշուշտ այն է, թե ինչ է լինելու այդ ընդհանուր լեզվի հետ:

Բանն այն է, որ այստեղ կա թերևս աքսիոմատիկ մի ճշմարտություն: Միջազգային հանրության, առաջատար աշխարհի հետ հնարավոր չէ ընդհանուր լեզվով խոսել մի հարցում, թեկուզ կարևորագույն, սակայն այդ ընդհանուր լեզուն չունենալ նաև այլ կարևոր հարցերում: Միջազգային հանրության կամ առաջատար աշխարհի հետ հնարավոր չէ ընդհանուր լեզու ունենալ արտաքին հարցերում՝ չունենալով այդ լեզուն ներքին կյանքի կազմակերպման գործում: Որովհետև Հայաստանը Չինաստան չէ, անգամ Թուրքիա և Իրան չէ կամ Ռուսաստան: Ըստ այդմ, Հայաստանը միջազգային հանրության հետ կա՛մ ընդհանուր լեզու ունի ընդհանրապես հայկական պետականության որակի, քաղաքական առաքելության, քաղաքակրթական և անվտանգային տեղի ու դերի հարցում, կա՛մ որևէ առանձին, թեկուզ առանցքային հարցում ընդհանուր լեզվի առկայությունը կլինի խիստ կարճաժամկետ էֆեկտ՝ ժամանակի ընթացքում չեզոքանալով, փոշիանալով:

Եվ ուրեմն այստեղ է գլխավոր հարցը՝ ի՞նչ է անելու Հայաստանն Արցախի հարցում միջազգային հանրության հետ ընդհանուր լեզու ունենալու հանգամանքը, ի՞նչ է կառուցելու այդ իրողության վրա մյուս հարցերում, որքանո՞վ է կարողանալու այդ լեզուն տարածել մյուս խնդիրների վրա, որոնք կան ներքին և արտաքին ոլորտում: Այլ կերպ ասած՝ Հայաստանը չունի այլընտրանք, քան ընդհանուր լեզուն զարգացնել և տարածել ներքին բարեփոխումների և Հայաստանի արդիականացման ուղղությամբ:

Մեծ հաշվով, Արցախի խնդրում ընդհանուր լեզուն Հայաստանին տրված ավանս է՝ նաև այն ահռելի և հերոսական ջանքի դիմաց, որ ապրիլին գործադրեց հայկական բանակն ու ըստ էության պահեց միջազգային անվտանգության համակարգի այս կարևորագույն օղակը: Հայաստանի իշխանությունն այդ ավանսը պետք է արդարացնի ներքին բարեփոխումների, ներքին կյանքի արդիականացման և արդյունավետության, ըստ այդմ՝ ժողովրդավարացման և կառավարման համակարգում թափանցիկության, հաշվետվողականության ուղղությամբ շոշափելի, հիմնարար քայլերի տեսքով:

Համենայնդեպս, այդ ընդհանուր լեզվի նախանշանն է, այսպես ասած, ընդհանուր «լեզվական ձեռնարկը», որ կոչվում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիր: Եթե այդ ձեռնարկով նախանշված ուղին չլինի կայուն, սահուն, հետևողական, ապա միջազգային հանրության հետ Արցախի խնդրում ընդհանուր լեզվի մասով պարզապես անխուսափելի է դառնալու բաբելոնյան աշտարակաշինության ճակատագիրը, երբ լեզուները կխառնվեն միմյանց, այն էլ՝ անշրջելի տարբերակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում