Saturday, 11 07 2026
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու

2017 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն առանց Մխիթարյանի

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Հերթական անգամ Մխիթարյանը մրցակցությունից դուրս էր, և, ցավոք, չունենք գոնե մեկ ֆուտբոլիստ, որը կարող է լավագույնը ճանաչվելու հայտ ներկայացնել: Քվեարկության արդյունքում երկրորդը ճանաչվել է Մակեդոնիայի «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Հենրիխ Մխիթարյանին դասելով այլ հարթության մեջ և նրան համարելով անկախ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ՝ փորձենք հասկանալ, թե երկրորդ օղակում ով է լավագույնը: Զերծ մնալով տարատեսակ քվեարկությունից՝ «Առաջին լրատվական»-ը կարծում է, որ լավագույն ֆուտբոլիստը, այնուամենայնիվ, Վարազդատ Հարոյանն է: Շատերը բնականաբար կհակադարձեն՝ պնդելով, որ Տիգրան Բարսեղյանը փայլում է «Վարդարի» կազմում, շարունակ գոլեր է խփում, գրավել է թուրքական «Ֆենարբախչեի» դարպասը… Բարսեղյանի ելույթները «Վարդարում» իսկապես տպավորիչ են: Շարունակ նշվում է, որ Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված են ավելի բարձրակարգ թիմեր: Այո, Բարսեղյանը մեր հեռանկարային ֆուտբոլիստներից է, բայց չի կարող երկրորդ օղակում լինել լավագույնը՝ մի պարզ պատճառով, որ նրա խաղը ազգային հավաքականում այնքան էլ չի տպավորում:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Բարսեղյանին օգտագործեց տարբեր դիրքերում: Ինչ խոսք, Բարսեղյանը մեծ ծավալի աշխատանք կատարեց, սակայն չարդարացրեց սպասելիքները: Եթե Բարսեղյանին հաջողվեր, օրինակ, Ռումինիայի հետ մրցավեճում օգտագործել իրական գոլային պահերից գոնե մեկը, պատկերը բոլորովին այլ կլիներ: Երբ ֆուտբոլիստը ռմբարկուի հատկանիշներով փայլում է ակումբում և չի կարողանում աչքի ընկնել հավաքականում, ապա կա խնդիր: Հուսանք, որ առաջիկայում Բարսեղյանը կկարողանա գոլեր խփել նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Ի տարբերություն Բարսեղյանի՝ Վարազդատ Հարոյանը կայուն խաղ է ցուցադրում թե՛ «Ուրալում» և թե՛ Հայաստանի ազգային հավաքականում: Նա ոչ միայն պաշտպանության, այլև մեր հավաքականի առաջատարներից է: Նրա որակները կարող են եղանակ փոխել խաղադաշտում: Հիշենք Մոնտենեգրոյի հետ հանդիպումը: Հարոյանը հիշարժան հաղթանակի գլխավոր հերոսներից մեկն էր: Հարոյանը մեր հավաքականի այն եզակի ֆուտբոլիստներից է, որը հաջողությամբ է պայքարում «երկրորդ հարկում»: Նրա գլխով խփած գոլը նպաստեց, որ մեր հավաքականը հաղթի այս տարվա վերջին՝ Կիպրոսի հետ ընկերական մրցավեճում: Նշենք, որ այս տարի Հարոյանը Իրանից տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգա, ինչը լուրջ առաջընթաց էր:

Մեր հավաքականի մյուս ֆուտբոլիստները 2017 թվականին տրանսֆերային հարթակում նկատելի տեղաշարժի չեն ենթարկվել: Լավագույն ֆուտբոլիստների երկրորդ օղակի եռյակը, ըստ «Առաջին լրատվական»-ի, եզրափակում է Հայաստանի ազգային հավաքականի և «ԲՄԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում այս ֆուտբոլիստը գոլ է խփել Մոնտենեգրոյի և Դանիայի բավական ուժեղ հավաքականներին: Երևանյան խաղում Կասպեր Շմեյխելի դարպասը նրա խփած գնդակը լավագույններից էր ընթացիկ շրջափուլում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանությունը ուժեղացնելու դեպքում Կորյանի գործողությունները, կարծում ենք, ավելի արդյունավետ կլինեն: Շատ դեպքերում այս հարձակվողը ստիպված է լինում նահանջել և գործել ավելի խորքից:

Ի տարբերություն մեր հավաքականի մյուս հարձակվողների՝ Ռուսլան Կորյանի գոլային հոտառությունը շատ ավելի ուժեղ է: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը խփել է 10 գոլ: Այս 10 գնդակներից 8-ը հեղինակել են պաշտպաններն ու կիսապաշտպանները: Կորյանը մեր հավաքականի միակ հարձակվողն է, որին հաջողվել է աչքի ընկնել ավարտված ընտրական մրցաշարում: Այս տարվա նոյեմբերին Բելառուսի և Կիպրոսի հավաքականների հետ ընկերական հանդիպումներում մեր հավաքականին հաջողվեց խփել 7 գոլ: Այդ բոլոր 7 գոլերը ևս խփել են պաշտպաններն ու կիսապաշտպանները: Հետևաբար կարելի է ասել, որ Կորյանը Հայաստանի հավաքականում գոլ խփող միակ հարձակվողն է և արժանի է տեղ ունենալ լավագույն եռյակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում