Կառավարությունն ամեն ինչ կանի, որ արտահանման ծավալների աճը շարունակվի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը կշարունակի նախկինում սկսած ապրանքների և ծառայությունների արտահանման մեծացման քաղաքականությունը, քանի որ տնտեսական աճը զգալիորեն պայմանավորված է արտաքին պահանջարկով: Խոսելով 2017-ին կանխատեսվող ՀՆԱ 7-տոկոսանոց աճի մասին՝ փոխնախարարը նշեց, որ կառավարության ծրագրով նախատեսված է 5 տոկոսի երկարաժամկետ ցուցանիշը, և դրա իրականացմանը կուղղվեն բոլոր ջանքերը: