Իտալացի դպրոցականների պատասխաները շոկի են ենթարկել Իտալիայի կրթության նախարարության պաշտոնյաներին, ովքեր աշակերտներին խնդրել են նշել իրենց 10 ամենասիրելի գրքերը: Այս մասին հայտնում է La Repubblica թերթը:
Նշվում է, որ գրքերի թվում, որոնք առավել հաճույքով կարդում են 7-9-րդ դասարանների աշակերտները, նշվել է Ադոլֆ Հիտլերի Mein Kampf գիրքը:
Դպրոցականների պատասխանները ցնցել են նաև որովհետև նրանց խնդրել են նշել իտալացի հեղինակների սիրելի ստեղծագործությունները՝ գրված 2000 թ. հետո:









































