Tuesday, 07 05 2024
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում

Թրամփի՝ Երուսաղեմի հետ կապված որոշումը Ղարաբաղի հետ ոչ մի զուգահեռ չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո շատերը փորձում են զուգահեռներ անցկացնել նաև Ղարաբաղյան հիմնահարցի հետ՝ ընդհուպ նշելով, որ այդ որոշումը կարող է  նախադեպային լինել մեզ համար։ Կարծում եք՝ զուգահեռ անցկացնելն այս դեպքում տեղի՞ն է։

Ինձ թվում է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը  ոչ մի զուգահեռ չի կարող ունենալ Ղարաբաղի անկախության ճանաչման կամ Ղարաբաղի հարցով մեկ այլ որոշման հետ։ Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի տեսանկյունից սոսկ մարդու իրավունքների հիմնարար բաղադրիչներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին է՝ որպես միջազգային նորմ։ Իսկ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը բոլորովին այլ հարթության վրա է։ Նայենք արաբա-իսրայելական հակամարտության բուն արմատը՝ չմոռանանք, որ այս հակամարտությունը ծագել է այն ժամանակ, երբ ՄԱԿ-ը որոշում ընդունեց Պաղեստինի  հողերի վրա ստեղծել երկու՝ արաբական և հրեական պետություն։ Այդ որոշման մեջ նշված է, որ այդ երկու պետություններին զուգահեռ պետք է գոյություն ունենա նաև երրորդ վարչական միավորը՝ Երուսաղեմ քաղաքը որպես ՄԱԿ-ի հովանավորության տակ գտնվող տարածք, որպես համաշխարհային կրոնների կենտրոն, որը պետք է անջատ լիներ և՛ հրեական, և՛ արաբական պետություններից։ Սա է եղել ՄԱԿ-ի որոշման իմաստը։ Ասեմ նաև՝ Պաղեստինի հարցի լուծման երկու տարբերակ է եղել։ Առաջինը՝ բրիտանական, երկրորդը՝ ամերիկյան։ ՄԱԿ-ն ըստ էության ընտրեց ամերիկյան տարբերակը։ Եվ հիմա, տարիներ անց ճանաչելով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, Թրամփը  փաստորեն չեղարկում է ամերիկյան հետպատերազմյան որոշումը, որի հետ, ի դեպ, համաձայն էր նաև Խորհրդային Միությունը՝ անձամբ Ստալինն է աջակցել հրեական պետության ստեղծմանը՝ իհարկե, այլ նպատակներով։

Բնականաբար, մենք այստեղ բոլորովին այլ բնույթի հակամարտության լուծման մասին ենք խոսում, այստեղ չկա Ղարաբաղի հետ զուգահեռ անցկացնելու որևէ բան։ Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ն ընդունել է մի քանի անատամ որոշում 1993 թվականին, որը նախատեսում է պարզապես ռազմական գործողությունների դադարեցում։

Ակնհայտ է, որ այս որոշումը չի բխում Միացյալ Նահանգների շահերից։ Այլ հարց է, որ Իսրայելը կարողացավ այնպես անել, որ ԱՄՆ-ը կայացնի այդպիսի որոշում։ Արդյոք սա չպե՞տք է մեզ համար լավ առիթ լինի մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները վերանայելու իմաստով։

Հարցը մի քանի պատասխան ունի։ Եթե որևիցե որոշում կայացվի ՄԱԿ-ի կամ Միացյալ Նահանգների կողմից՝ կապված Ղարաբաղի հետ, դա կարող է  բխել Ղարաբաղի շահերից։ Այստեղ պետք է նկատի ունենանք, թե առաջին քայլից հետո ինչ կարող է լինել։ Ենթադրենք, ապրիորի ճանաչվեց Ղարաբաղը. եթե այնպիսի հիմքով չճանաչվի, որ դրանից հետո խաղաղություն լինի, բնականաբար, դա մեր շահերից չի բխում։ Ապրիորի ճանաչել, հետո հրահրել պատերազմ՝ սա արդեն չի բխում մեր շահերից։

Թվում է, թե առաջին հայացքից սա բխում է Իսրայելի շահերից, Իսրայելը Երուսաղեմն իր մայրաքաղաք է հռչակել 1949 թվականին և այդ թվականից ի վեր պնդում է, որ Երուսաղեմն իր մայրաքաղաքն է։ Եթե այս տեսանկյունից նայենք, Իսրայելի համար հաղթանակ  է, բայց ես չեմ կարծում, որովհետև սա կբերի Իսրայելի դիրքերի խիստ թուլացման։ Թրամփն այդ կայծով խփեց վառոդի տակառը, պայթեցրեց հակամարտությունը, արաբներին ու հրեաներին նորից տարավ պատերազմի դաշտ, փոխարենը ով կարող է այստեղ շահել՝ արաբնե՞րը, թե՞ հրեաները, դեռ հարցական է։ Ընդհակառակը՝ տարածաշրջանում  իրավիճակն ապակայունանում է։ Թրամփը նոր պատերազմի օջախ է ստեղծում. եթե հրեաները խորանան, կհասկանան, որ այս որոշումը չի բխում Իսրայելի շահերից։

Ամեն դեպքում չե՞ք կարծում, որ ռազմավարական գործընկերների հարաբերությունների ճշգրտման առումով սա կարող  է նաև մեզ համար նախադեպային դառնալ։

– Ներկա պահին այդ հարցը որոշակի պատասխան չի ակնկալում։ Ներկա քաղաքական իրադրության մեջ Հայաստան-Ռուսաստան համագործակցության հարաբերությունները հնարավորինս ճշգրտված են։ Եթե Միացյալ Նահանգների կամ Եվրամիության կողմից քայլեր արվեն, որոնք կստիպեն այդ լույսի ներքո վերանայել ռազմավարական հարաբերությունները, սա ուրիշ բան. մենք առայժմ նմանատիպ որոշումներ չունենք։ Մեր հարաբերությունները հստակ են, տնտեսականով՝ ԵԱՏՄ, ռազմականով՝ ՀԱՊԿ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում